fbpx

«Սիրելի Ձմեռ պապ…». Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2019 թվականին

Նախորդ տարին մենք սկսեցինք Ձմեռ Պապին ուղղված 7 խնդրանքներով: Նրանց մի մասը ճշտությամբ կատարվեցին: Օրինակ․

Ներքին զգացողություն, բայց գուցե և հասարակ ամանորյա խաբկանք կա մոտս, որ 2018-ին մեր թիմերը վերջապես մեկ քայլ առաջ կկատարեն, կսկսվի հող նախապատրաստվել առաջիկա 2-3 տարում առաջին հայկական ակումբի՝ Եվրոպա լիգա մուտքի համար։ Ձմեռ պապ, ես վստահ եմ որ դու կարդում ես այս ամենը։

Ձմեռ պապը ի կատար ածեց նաև Բարձրագույն խմբի ընդլայնման ու մակարդակի աճի հետ կապված խնդրանքները: Սակայն, տապալեցինք, 7-րդ, տոնածառի գագաթին դրված ամենափայլուն երազանքը՝ Ազգերի լիգան:

Այնուամենայնիվ, հայկական ֆուտբոլում եղան այնպիսի հսկայածավալ կառուցվածքային փոփոխություններ, որոնց մասին նույնիսկ անհնար էր երազել: Իսկ դրանք 2019-ի համար բերում են նոր փոփոխություններ:

1․Հենրիխ Մխիթարյանն ու հայկական կոնյակը

Նորից սկսում ենք մեր գլխավոր ֆուտբոլային հերոսի հետ կապված ցանկությունով: Նախորդ տարին Հենոյի համար մեծ հաշվով լավը չէր, մանր խնդիրները նրան միշտ շեղում էին գլխավոր գործից: Բայց «Արսենալ» տեղափոխութունը երևի թե ավելի շատ դրական պետք է համարել, քանի որ «ՄՅՈՒ»-ում այլևս անելիք չկար: Երբ կարծես նա սկսել էր տեմպ հավաքել դեկտեմբերին, վնասվածքը նորից նրան դուրս գցեց ռելսերի վրայից, ու նա մեկ ամիս անց, արդեն 30-ամյակը նշած, սկսելու է թափ հավաքել նորից:

Այս տարիքում արդեն պետք է մոռանանք «Շախտյորից» ու «Բորուսիայից» հիշվող երիտասարդական ավյունի մասին, Հենոն արդեն շեշտը պետք է դնի փորձի, ինտելեկտի, այնպիսի որակների վրա, որոնք տարիքի հետ ավելանում են, ոչ թե պակասում: Անգլիայում դեռ Չերչիլի ժամանակներից գիտեին գնահատել հայկական կոնյակը․ հիմա Մխիթարյանը պետք է դաշտում «բուրի», ինչպես հայկական կոնյակը՝ տարիներից ավելի ու ավելի թունդ ու արժեքավոր դարձած: Տիտղոսը նրա համար պարտադիր պայման չէ, պարտադիրը կայունությունն է, որը նրան թույլ կտա 2-3 տարի էլ բարձր մակարդակում խաղալ: Իսկ հավաքականում նրա ցուցադրած խաղի հարցը Գյուլբուդաղյանցը կարծես լուծեց:

Միկին կլքի՞ «Արսենալը». 3 պատճառ, թե ինչու է հնարավոր, ու ևս 3-ը, թե ինչու՝ ոչ

2․Նոր սերունդը․ կա՞ այն իրականում

Հավաքականի սերնդափոխության մասին խոսում ենք արդեն մի քանի տարի: 2018թ․ արդեն սկսեցին շատ ավելի կոնկրետ անուններ տալ՝ Պետրոս Ավետիսյան, Ալիկ Առաքելյան, Էրիկ Վարդանյան, Արթուր Քարտաշյան, էլ ավելի վաղուց շրջանառված Վահան Բիչախչյան և այլոք: Բայց, կրկին տարբեր հանգամանքների պատճառով, նրանցից և ոչ մեկը նախորդ տարվա ընթացքում վերջնական պատասխան չտվեց մեզ իր ապագայի հարցում:

Ժամանակին, մոտ 4-5 տարի առաջ ևս ունեինք նման խնդիր, երբ երիտասարդականի մի ամբողջ սերունդ նույնիսկ արդեն խաղում էր ազգային հավաքականում, բայց դեռ չունեինք հստակություն՝ արդյո՞ք նրանք ապահովագրեցին իրենց պրոֆեսիոնալ ապագան, թե ոչ: Ի վերջո, այդ սերնդից միայն Վարազդատ Հարոյանն ու Տիգրան Բարսեղյանը կարողացան անցնել այդ արգելքը ու արտերկրում ևս ապացուցել իրենց որակները, դառնալով հավաքականի համար պիտանի խաղացողներ:

Հիմա այս տղաները ևս այդ սպասման ցուցակի մեջ են: Նրանց պետք են մի քանի խաղ հավաքականի մարզաշապիկով ու լավ ելույթներ ակումբային մակարդակով, մասնավորապես եվրագավաթներում: Սա՝ առայժմ Հայաստանում մնացած խաղացողների մասով, իսկ ահա Վահան Բիչախչյանին էլ անհրաժեշտ է փայլել «Ժիլինայի» գլխավոր թիմում, որտեղ նա մինչև վնասվածքն արդեն հասցրել էր դառնալ գոնե մշտապես փոխարինման մտնող ֆուտբոլիստ:

Թռիչք՝ սա այն է, ինչ խնդրում ենք Ձմեռ պապից այս տղաների համար: Խոստումնալից լինելու ժամանակը սպառվել է տղերք, կամ դառնում եք «թույն» ֆուտբոլիստներ, կամ էլ ձեր անունները մեր մյուս տարվա նամակում էլ չեն լինի:

Ինչ կազմ կունենա Հայաստանի հավաքականը 5 տարի անց՝ ըստ Vivaro News-ի

3․Ակումբներ, ակումբներ

Նախորդ տարի ցանկությունն այն էր, որ շատանա Բարձրագույն խմբի ակումբների քանակը: Իրականացավ: Այս անգամ նույն ցանկությունը ունեմ, բայց՝ Առաջին խմբի համար: 10-ից ավելի թիմ Բարձրագույն խմբում գոնե այս պահին անիմաստ է թվում, ու հաշվի առնելով նաև մեր գլխավոր դիվիզիոնում հանդես եկող թիմերի համեմատական մակարդակը, դա կազդի նաև որակի վրա:

Իսկ ահա առաջին խմբում ընդամենը 12 թիմ է, որից 8-ը՝ դուստր թիմեր, ընդ որում՝ «Բանանցը» այստեղ ունի 2 դուստր թիմ: Մինչդեռ, երկրում պրոֆեսիոնալ ֆուտբոլի համակարգ ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 2 մակարդակի որակյալ լիգաներ: Բարձրագույն խմբի ակումբներից մեկի «փակումը» երբեք գլխացավանք չպիտի դառնա երկրում ֆուտբոլի համար, քանի որ միշտ պետք է լինեն նրան փոխարինելու պատրաստ թիմեր: Բացի այդ, ֆուտբոլիստներն էլ պետք է ապահովագրված լինեն աշխատանքի լիակատար կորստից․ԲԽ թիմերից մեկից հեռանալու դեպքում նրանք գոնե կկարողանան ժամանակավորապես հանգրվանել Առաջին խմբի ակումբներում, իսկ երկրում ֆուտբոլիստների թիվն այս պարագայում կավելանա:

Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվ» ակումբը

Ընդհանուր առմամբ, այս խնդրի հիմքում ֆինանսներն են: Ենթակառուցվածքների բացակայութան, ինչպես նաև համակարգային այլ խնդիրների արդյունքում Հայաստանում ակումբ «պահելը» արժե բավականին թանկ, որպես կանոն ոչ պակաս, քան տարեկան 500-800 հազար դոլարը: Պետք է խթանել շուկան ու հնարավորություն տալ ստեղծելու ու պահելու ավելի բյուջետային, 100-200 հազար դոլարանոց ակումբներ, որոնք չեն հավակնի եվրագավաթներում խաղալու, բայց կլուծեն լոկալ խնդիրներ՝ կուրախացնեն իրենց մարզի, քաղաքի երկրպագուներին, 3 տարին մեկ անգամ էլ Բարձրագույն խմբի ուղեգիր կնվաճեն ու դա կլինի նրանց պատմական նվաճումը: ՀՖՖ-ի կողմից վերջին շրջանում ձեռնարկված ենթակառուցվածքային ծրագրերը կարծես նման հնարավորություններ ստեղծելու տարրեր են պարունակում, մնում է որ դա կյանքի կոչվի ու ունենանք ավելի շատ ֆուտբոլ:

Ձմեռ պապ, ավելի հստակ, 2019/20 մրցաշրջանի համար խնդրում եմ 16 թիմ առաջին խմբում:

4․Մ-19 Եվրոպայի առաջնություն

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը 2019թ․կայանալու է Հայաստանում ․սա երևի թե ամենահաճելի ժառանգությունն էր՝ ՀՖՖ հին ղեկավարությունից նորին: Եվրոպական 8 գիգանտներ /ներողություն, 7 + Հայաստանը/ 2 խմբերում պարզելու են կիսաեզրափակչի մասնակիցներին, հետո էլ ամեն ինչ ըստ բոլորիս հայտնի սխեմայի, ու այդ ամենը՝ հուլիսի 14-27-ը:

Պետք է անպայման հիշել, որ սա երկրորդ անգամն է, ինչ Հայաստանը մասնակցում է այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը: Բայց ի տարբերություն մեր այսօրվա 19-երի, որ զուտ ՀՖՖ ջանքերով են հայտնվել այդ մրցաշարում, Էդգար Մանուչարյանենք ոչ միայն ինքնուրույն էին նվաճել այդ իրավունքը, այլև խմբային փուլում 1 միավոր վաստակել, խփելով 1 ու բաց թողնելով ընդամենը 4 գնդակ: Իսկ մեր այսօրվա Մ19 հավաքականը դեռ նոյեմբերին տեղի ունեցած ընկերական մրցաշարի ժամանակ 3 խաղում նույն խփած 1 գնդակի փոխարեն ընդունեց 16-ը:

Ինչևէ, այս պահին դա գուցե և անուղղելի է, բայց առանձին ֆուտբոլիստներ դեռ ունակ են փայլելու մեր թիմի կազմում: Այսպիսի մրցաշարերին սովորաբար ներկա են լինում մեծ քանակությամբ սկաուտներ աշխարհի առաջատար ակումբներից, ովքեր անկախ իրենց ցանկությունից հետևելու են նաև մեր տղաների խաղին: Մնում է միայն լուրջ տրամադրվել ու պատրաստվել այս առաջնությանը և լավ տպավորություն թողնել այդ խաղերում, որպեսզի այդ սկաուտները Հայաստանից հեռանան ձեր թղթերով:

Հստակ ցանկություն՝ Մ19 հավաքականի 2 ֆուտբոլիստ տեղափոխվեն արտասահմանյան ակումբներ՝ երիտասարդական թիմերում խաղալու:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

Խինես Մելենդեսը «Կամպ Նոու» մարզադաշտում հանդիպել է Ալեքս Ֆերգյուսոնի և Ռայան Գիգզի հետ (լուսանկար)

«Փյունիկ» – «Լոռի» հանդիպումն ընդհատվեց երկրպագուների ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Արթուր Վանեցյան. «Ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի նախատեսվում» (տեսանյութ)

Եվրոպայի Մ-19 առաջնության հետհաշվարկի ժամացույցը տեղադրվեց Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. Մոռացված տղայից մինչև հավաքականի փրկիչ (տեսանյութ)

Ինչո՞ւ եք զայրանում, հավաքականի առջև որևէ խնդիր դրված չէ

ՖԱՖ-ի երթը՝ Հայաստան – Ֆինլանդիա խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

Երևանյան ցրտաշունչ երեկոն՝ հավաքականի պարտության ուղեկցությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Ֆինլանդիա խաղից

Արաս Օզբիլիս. «Այսօր մինչև վերջ փորձեցինք, բայց չստացվեց» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. «Երևի պահերի իրացումը չբավականացրեց» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան. «Մեզ պետք էր միայն հաղթանակ» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանց. «Երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում հավաքականում»

Ուղիղ. Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Ուղիղ. Ֆինլանդիայի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի հետխաղային մամուլի ասուլիսը (տեսանյութ)