Սիրելի Ձմեռ Պապ... Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2020 թվականին - VNews
Բաժիններ

Սիրելի Ձմեռ Պապ… Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2020 թվականին

Սիրելի Ձմեռ Պապը կա, նա կատարում է խնդրանքները, բայց՝ ոչ բոլորը: Նախորդ տարվա իմ 8 ցանկություններից նա կատարեց՝

  • Առաջին խմբի համար խնդրել էի 16 ակումբ, ունեցանք 17-ը,
  • Հայաստանի հավաքականը վաստակեց 10 միավոր, ինչքան որ խնդրել էի, դե բայց մնացած խնդրանքները՝ ունենալ 1 մարզիչ ամբողջ տարվա համար, ջախջախել Լիխտենշտեյնին 2 խաղերում էլ ու  ոչ մի խաղում չընդունել 4 կամ ավելի գնդակ… 9-1:
  • Անցնել 1 փուլ ավելի եվրագավաթներում՝ ✅:

Մնացած ցանկությունները Ձմեռ Պապը չկատարեց, բայց ավելի շուտ՝ ես էի չափը անցել: Այս անգամ ավելի զուսպ կլինեմ, թեև դա է ենթադրում նաև հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակը: 1,5 տարի առաջ ՀՖՖ նախագահի փոփոխությունից հետո հնարավոր գրեթե բոլոր արագ քայլերի ժամանակը սպառվել է, հիմա արդեն բոլոր դրական փոփոխությունները ավելի երկար ժամանակ են պահանջում: Իսկ մրցումային առումով էլ, կներեք, բայց շատ «գաղջ» տարի է սպասվում:

1. Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանը ևս մեկ տարով մեծացավ, բայց պետք է ուրախությամբ նշել, որ դեռ մնում է պահանջված ֆուտբոլիստ: «Արսենալից» ժամանակավորապես հեռանալը հիանալի որոշում էր, «Ռոմայում» նա դեռ չի փայլում իր ողջ փայլով, բայց ավելի հանգիստ է ու պրոդուկտիվ: Ամռանը նա կարևոր որոշում ունի կայացնելու՝ մնալ «Ռոմայում», վերադառնալ «Արսենալ», թե Ռայոլան երրորդ տարբերակ կմոգոնի, ու գլխավոր ցանկությունը հենց այն է, որ նրա որոշումը ճիշտ լինի:

Իհարկե, Ձմեռ Պապից խնդրում ենք նաև վնասվածքներից զերծ տարի, նախորդ տարին այդ առումով լավը չէր, հիմա էլ Հենոն էլի կարծես վնասվածք ունի, ինչպես նաև տարի, երբ նա զերծ կմնա տարատեսակ գլխացավանքներից ու կկենտրոնանա ֆուտբոլի վրա: Առաջ Հենո ջան:

Exclusive. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի, ամենամեծ ձեռքբերման, մարզիչ դառնալու և այլ թեմաների մասին

2. Առաջին խումբ

Ակումբային ֆուտբոլի նախորդ տարվա բումը որոշակիորեն հանգստացավ, զգացվեցին նաև այդ բումի վատ հետևանքները: Արդեն իսկ ցանկություն կա, որ այդ ակումբներից մի քանիսը փակվեն: Բայց իրականում ոչ թե փակել է պետք, այլ մաքրել. ճիշտ է, որոշ ակումբներ «հիվանդ» են թվում ոտքից գլուխ, բայց ժամանակը նրանց կմաքրի ու թույլ կտա տարբերել թացը չորից: Այս տարվա գլխավոր ցանկությունը կայունությունն է, այս թիմերին պետք է մաքուր արմատներ գցել՝ անկախ Բարձրագույն խումբ դուրս գալու հնարավորություններից: Ցանկություն կա նաև, որ թիմեր ներկայացնեն բոլոր մարզերը, առայժմ ներկայացված չեն Արմավիրը, Վայոց Ձորը, «կիսատ-պռատ» կարգավիճակով են Գեղարքունիքը և Սյունիքը: Եվ իհարկե, ընդհանուր կայունացման ֆոնին պետք է առաջ գան թիմեր, որոնք իրոք պատրաստ կլինեն համալրել Բարձրագույն խումբը, այլ ոչ թե «երևան գան» «Երևանի» նման թիմեր:

Իսկ որպես ավելի տեսանելի խնդրանք՝ Ձմեռ Պապ ջան, իրավապահների հետ մի իսկական պայթյուն արեք Առաջին խմբում, որպեսզի միանգամից վերանան պայմանավորված խաղերի բոլոր նշույլները, կասկածները, իսկ բոլոր կասկածելի ազգանունները հեռանան Հայաստանից կամ հայտնվեն ճաղերի հետևում:

3. Բարձրագույն խումբ

Ձմեռ Պապի գլխավոր նվերը նախորդ տարի այն էր, որ նախորդ մրցաշրջանից եկած 9 թիմերն էլ բավականին կայուն իրավիճակում են ու նույնիսկ կարելի է ասել՝ նրանք բոլորը այս կամ այն առումով որոշակիորեն աճեցին 2019թ.: Շատ թեթև, երբեմն աննկատ քայլերով թիմերը շարժվում են ավելի պրոֆեսիոնալ դառնալու ճանապարհով: Առաջնությունում ծավալված պայքարն էլ դրա արդյունքն է: Թիմերը հասել են մի այնպիսի մակարդակի, երբ փողը ամենակարող չէ այս պահին, անհրաժեշտ են ավելի ճկուն լուծումներ, աշխատող մոտեցումներ, հնարամտություն:

Իհարկե, շատ մեծ փողը կարող է բան փոխել, բայց այդպիսի ներհոսք առաջիկայում չի սպասվում: Ընդհակառակը, ուրախացնող է այն, որ թիմերը մեծ մասամբ ազատվել են իրենց գոյությունը եվրագավաթային փողերով պայմանավորելու ցավալի սովորությունից, որ արմատավորվել էր նախորդ 5 և ավելի տարիներին: Հաջորդ քայլը, հուսով եմ, կլինի ֆուտբոլիստների ընտրության հարցում ավելի կառուցողական մոտեցումները, որը նրանց ի վերջո կդնի սեփական կադրերը աճեցնելու ճանապարհին, ինչի նախանշանները արդեն կան: Ձմեռ Պապից մնում է խնդրել միայն մեկ լավ թիմ՝ «Երևանի» փոխարեն, կամ էլ երեքը՝ եթե ձգեն ԲԽ մակարդակին, դե իհարկե նաև որակյալ մրցավարություն ու քիչ սկանդալներ:

4. Նոր ֆուտբոլիստներ… ո՞ւր եք

Այնքան կրկնեցինք Էրիկ Վարդանյան անուն ազգանունը, որ նա 2019-ին վերջապես սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո տեղափոխվեց Ռուսաստան, «Սոչի»: Այնքան կրկնեցինք Պետրոս Ավետիսյան անուն ազգանունը, որ նա երեկ դարձավ արդեն 24 տարեկան: Բայց նրանք չեն մեղավոր, այլ 17-19 տարեկան տաղանդները, որոնք այդպես էլ չհայտնվեցին: Արդեն մի քանի տարի է, ինչ նույն անուններն ենք շրջանառում, իսկ նոր հնչեղ անուններ առաջ չեն գալիս, ինչը երևի ավելի ցավալի է, քան 9-1-ը: Նախորդ տարի տեղի ունեցած Մ19-ն էլ ոչ մի նոր աստղ չվառեց, ուստի այս տարի պնդում ենք նույն խնդրանքը, սիրելի Ձմեռ Պապ: Խնդրանք՝ տարվա վերջում ունենալ թոփ 10 հայ տաղանդներ, որոնք փայլեցին Հայաստանում 2020-ին:

Նախորդ տարվա ամենազիլ նվերներից մեկը Սարգիս Ադամյանի բենեֆիսն էր Բունդեսլիգայում: Հուսանք նա կապահովի անհրաժեշտ կայունություն: Ակնկալիքներ կան նաև Տիգրան Բարսեղյանից, ով վաստակեց մեկ մակարդակ ավելի բարձր կանգնելու իրավունքը, մնում է ճիշտ ընտրություն կատարել ակումբի հարցում ու շարժվել առաջ: Մեր մյուս ֆուտբոլիստներից տպավորիչ թռիչքներ դժվար է սպասել:

Բոնուս խնդրանք՝ Ռուսաստանում հայ ֆուտբոլիստներին լեգեոներ համարելու կանոնի վերջնական վերացում, ինչը հուսով ենք՝ ճանապարհ կամ գոնե իրատեսական նպատակ կդառնա շատ հայ խաղացողների համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռոման» Մխիթարյանի և Վերետուի ստեղծած գոլը ներկայացրել է համակարգչային գրաֆիկայի միջոցով (տեսանյութ)

Մխիթարյանը՝ «Ռոմա» – «Պարմա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Եզրափակիչի մասնակից թիմերից միայն 2 ֆուտբոլիստ է երբևէ դարձել VBet Հայաստանի գավաթակիր․ «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը 3 ֆուտբոլիստի հետ

Ինչպես է Մխիթարյանը ստեղծում «Ռոմայի» գրոհներն ու գոլերը. Հենրիխի վիճակագրությունը

«Իսկական առաջատարի ձեռագիրը». Հիացական խոսքեր Մխիթարյանի խաղի վերաբերյալ

Անվիճելի առաջատարը. Մխիթարյանի գնահատականները «Պարմայի» հետ խաղում

«Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, նրանից շատ բան ենք սովորում». Վերետու

Մխիթարյանը հավակնում է դառնալ «Ռոմա»-«Պարմա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը կենսական նշանակության հաղթանակ պարգևեցին «Ռոմային» (տեսանյութ)

Մխիթարյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը հավասարեցնում է հաշիվը «Պարմայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում

«Ռոմայի» ֆուտբոլիստները ժամանեցին «Օլիմպիկո» (տեսանյութ)

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)