-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եգիպտոսում ընթացող հանդբոլի աշխարհի առաջնությունում հսկայական սկանդալ է հասունացել: Հունվարի 24-ին ընդունող երկրի՝ Եգիպտոսի հավաքականի և Սլովենիայի ընտրանու միջև 4-րդ խմբում կայացել է քառորդ եզրափակիչի ուղեգրի համար հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 25:25 հաշվով: Այդ հաշիվը հաջորդ փուլի ուղեգիր է պարգևել Եգիպտոսի ընտրանուն:
Սլովենիայի հավաքականի առաջատար խաղացողներից երեքը չեն մասնակցել հանդիպմանը: Պատճառը եղել է թունավորումը, ևս ինը հանդբոլիստներ ունեցել են առողջական տարաբնույթ խնդիրներ՝ փսխում, լուծ:
Սլովենիայի հավաքականը մրցակցին ուղղակիորեն չի մեղադրել իր հանդբոլիստների թունավորման և առողջական խնդիրներ ունենալու համար, սակայն արտահայտել է իր դժգոհությունը, ըստ որի՝ մրցաշարի կազմակերպումը բացարձակապես չի համապատասխանել մրցաշարի մակարդակին:
«Տղաները ցավից գոռում էին, փսխում, վազում զուգարան: Այնպիսի տպավորություն էր, թե նրանց կյանքը թելից է կախված: Մեր հավաքականի առաջատար երեք խաղացող չմասնակցեց խաղին թունավորման պատճառով, իսկ ինը խաղացող, որ առողջական տարաբնույթ խնդիրներ ունեին, ի վերջո մտան խաղահրապարակ՝ իրենց հավաքականի պատիվը պաշտպանելու համար։ Սլովենիան մի երկիր է, որտեղ սպորտն ավելի առաջնային է, քան մնացած այլ բաները»,- ասված է հավաքականի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հանդբոլի Սլովենիայի հավաքականի գլխավոր քարտուղար Գորան Ցվիյիչը հաստատել է, սակայն, որ հանդբոլիստների առողջական խնդիրները չեն սկսվել միայն Եգիպտոսի հավաքականի դեմ խաղից առաջ:
«Ի վերջո, այս ամենը ցույց է տալիս, որ առաջնությունն անկազմակերպ է: Մենք մինչև խաղի օրն էլ ենք խնդիրներ ունեցել: Մեզ չի բավարարում մրցաշարի կազմակերպման մակարդակը»,- ասել է Ցվիյիչը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո