fbpx

Սկանդալներ, մահ, թեժ պայքար. Կատալոնական դերբիին ընդառաջ

Դեկտեմբերի 8-ին, «Կոռնելիա Էլ Պրատ» մարզադաշտում տեղի կունենա 155-րդ կատալոնական դերբին. «Էսպանյոլը» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»: Ըստ վիճակագրության՝ «կապտանռնագույնները» զգալի առավելություն ունեն հարևանների նկատմամբ. 86 հաղթանակ՝ ընդդեմ 34-ի: 34 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի:

Դերբիի պատմությունը

«Բարսելոնան» հիմնադրվել է 1899 թվականին և որպես տեղի առաջին ակումբ` վերցրել է քաղաքի անվանումը: Հիմնականում այդպես են վարվում այն թիմերը, որոնք ցանկանում են իրենց առաջինը ասոցացնել տվյալ տարածաշրջանի հետ: 1 տարի հետո մարզում ապրող իսպանացիների կողմից հիմնադրվեց «Էսպանյոլը», որի անվանումը մեղմ ասած` միանշանակ չընդունվեց Կատալոնիայի մայրաքաղաքում, քանի որ այն թարգմանաբար նշանակում է`«իսպանական»:

Եթե «Բարսելոնան» քաղաքի և մարզի խորհրդանիշն էր և մեծ համակրանք ուներ տեղաբնիկների կողմից, ապա «Էսպանյոլին» աջակցում և երկրպագում էին Իսպանիայի այլ տարածաշրջաններից Կատալոնիա ժամանած միգրանտները: Այդպիսով, ի սկզբանե, այս երկու ակումբների միջև գոյացավ թշնամանք և ատելություն:

Հատկանշականն այն է, որ այս 2 թիմերի մրցավեճը իրականում չի անվանվում կատալոնական դերբի, քանի որ Էսպանյոլը չի ասոցացվում Կատալոնիայի հետ: Այս խաղն Իսպանիայում ավելի շատ հայտնի է «բարսելոնյան դերբի» (Derbi barcelonés) անվանումով:

Առաջին դերբին տեղի է ունեցել Կատալոնիայի գավաթի շրջանակներում և ավարտվել գոլազուրկ ոչ-ոքիով:

Թեժ հակամարտություն

Ինչպես և ֆուտբոլային աշխարհի գրեթե բոլոր դերբինեում, այստեղ ևս քիչ չեն եղել սկանդալները: 1924 թվականին «կապտանռնագույնների» նախկին մարզադաշտում` «Լես Կորտսում» տեղի ունեցավ առաջին միջադեպը: Փոխադարձ թշնամական վերաբերմունքը տարածվում էր և´ խաղադաշտում, և խաղադաշտից դուրս: Տրիբունաներում տեղ գտած յուրաքանչյուր երկրպագու իր պարտքն էր համարում մետաղադրամ նետել հակառակորդ թիմի խաղացողների ուղղությամբ: Փորձ կատարվեց նաև հարձակվել ֆուտբոլիստների վրա, որից հետո որոշում կայացվեց հանդիպումը տեղափոխել և անցկացնել առանց հանդիսատեսի:

1991 թվականին «թութակների» (այդպես են կոչում «Էսպանյոլին») մարզադաշտի մերձակայքում «Brigadas Blanquiazules» (կապտասպիտակ բրիգադ) կոչվող Էսպանյոլի ֆան-շարժման վրա հարձակում են գործում հանրահայտ բարսելոնյան նացիստական ֆան-խմբավորման «Boixos Nois»-ի (թարգմ.` խելագար տղաներ) անդամները: Բարսելոնայի երկրպագուները դանակահարում և սպանում են «Էսպանյոլի» մեկ երկրպագուի՝ մի քանիսին հասցնելով ծանր վնասվածքներ:

Կրքերը չեն հանդարտվում նաև թաղման արարողության ժամանակ: Հանկարծ հայտնվում են Boixos Nois-ի ծայրահեղականները և շրջում են սպանված երկրպագուի դագաղը: Դատը տեղի է ունենում միայն 3 տարի հետո: Մեղավոր է ճանաչվում 19-ամյա Ֆրանսիսկո Աբադալը: Վերջինս հայտարարում է, որ նա պաշտպանել է իր թիմի գույները և չի զղջում իր արարքի համար: Բարսելոնայում պնդում են, որ իրականում այդ միջադեպը տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա, քանի որ դրանից որոշ ժամանակ առաջ «Էսպանյոլի» տասնյակ երկրպագուներ հարձակվել էին «Բարսայի» ֆան-ակումբի փոքրաթիվ անդամների վրա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մեսին ժամանել է «Սանտիագո Բեռնաբեու»՝ դիտելու արգենտինական ֆուտբոլի Սուպերկլասիկոն (տեսանյութ)

Մբապեն մեկնաբանել է Մեսիին գերազանցելու մասին տարածված հարցազրույցի թեման

Դեմբելեն կրկին ուշացել է «Բարսելոնայի» մարզումից

Դելոֆեու․ «Բարսայում» քեզ միշտ ինչ-որ աչքեր են հետևում»

«Բարսան» ռեկորդային գումար է պատրաստվում վճարել Հարի Քեյնի համար

Մեսին 15 մլն դոլար արժողությամբ անձնական ինքնաթիռ է գնել (լուսանկարներ)

Ժորդի Ալբա․ «Պելեն երևի այդքան էլ լավ գլուխ չի հանում այսպիսի հարցերից»

Իբրահիմովիչ․ «Պերեսն էր, որ մրցակցում էր Մեսիի հետ, այլ ոչ թե Ռոնալդուն»

Մեսին միայնակ ավելի շատ գոլ է խփել տուգանայիններից, քան թոփ-5 լիգաների որևէ թիմ վերջին 4 տարում

Մարսից ժամանածը․ Մեսին Լա Լիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է այս ցուցանիշով

Մեսին կրկին բեմահարթակի վրա էր․ «Բարսելոնան» ջախջախեց «Էսպանյոլին» կատալոնական դերբիում (տեսանյութ)

Հերթական շեդևրը՝ Լիոնել Մեսիի կատարմամբ (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «Էսպանյոլի» դեմ խաղում

18-ամյա էկվադորցին հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

«Բարսելոնայի» հայտացուցակը կատալոնական դերբիի համար (տեսանյութ)

«Բարսելոնայի» մարզումը կատալոնական դերբիից առաջ (տեսանյութ)