Սքոուլզը կոշտ քննադատության է ենթարկել Պոգբային - VNews
Բաժիններ

Սքոուլզը կոշտ քննադատության է ենթարկել Պոգբային

Սքոուլզը կոշտ քննադատության է ենթարկել Պոգբային - Սքոուլզը կոշտ քննադատության է ենթարկել Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կոշտ քննադատության է ենթարկել կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Ֆրանսիացին «Լիվերպուլի» դեմ խաղում փոխարինման դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո, երբ թիմը զիջում էր 0-4 հաշվով: Կարճ ժամանակ անց Պոգբան կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 0-5 հաշվով:

«Հիասթափություն» բառը չափազանց մեղմ է կատարվածը նկարագրելու համար: Մենք բոլորս հասկանում ենք, որ բարդ էր, բայց «Լիվերպուլի» հետ չի կարելի այդպես խաղալ. մրցակիցը շատ բարձր խաղամակարդակ ունի:

Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ անհրաժեշտություն զգա, եթե Պոգբան այլևս խաղադաշտ դուրս չգա: Նա խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո ու պետք է օգներ թիմին: Գուցե նա ցանկանում էր ցույց տալ իր ուժը, գերակայությունը կիսապաշտպանությունում, բայց արդյունքում հիմար խախտման համար հեռացվեց խաղադաշտից: Թիմը զիջում է 0-5 հաշվով ու մնում 10 ֆուտբոլիստով…

Նման իրավիճակում արժե մտածել՝ եթե Սուլշերը մնա գլխավոր մարզչի պաշտոնում, մենք նորից կտեսնե՞նք Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով:

Բոլորը գիտեն, որ նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց վերջին տարիների բարդությունները, պայմանագրի շուրջ համաձայնության գալու դժվարությունները, վերաբերմունքը… Ի վերջո նա մտնում է դաշտ ու անում այն, ինչ արեց:

Իհարկե, Պոլը կշարունակի խաղադաշտ դուրս գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, բայց չեմ կարծում, թե թիմը կզգա նրա կարիքը: Նա անհարգալից վերաբերմունք ցույց տվեց, դրսևորեց կարգապահության իսպառ բացակայություն մարզչի ու թիմակիցների հանդեպ»,- The Sun-ը մեջբերում է Սքոուլզի խոսքը:

Ֆերդինանդը «Ման. Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղի ժամանակ տեղափոխվել է հիվանդանոց

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մանչինին ամռանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Շվայնշտայգերը՝ Ռանգնիկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին

Լեմպարդն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

Ռանգնիկը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր գլխավոր մարզիչ

Աֆղանստանի կանանց թիմը փրկվել է մահապատժից. ինչ կապ ունեն Քիմ Քարդաշյանն ու «Լիդսը»

Քերիքն ամփոփել է «Չելսիի» դեմ կայացած խաղը

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

«Բարսելոնան» հետաքրքրված է Մարսիալի ծառայություններով

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Պորտուի» աստղի ծառայություններով

Ջերարդի պատմական ցուցանիշը «Ասթոն Վիլայի» ղեկին

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ռանգնիկի ժամանումից հետո ՄՅՈՒ-ի երկու ֆուտբոլիստ կլքեն ակումբը

«Լիվերպուլը» ջախջախեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Կոնտե. «Երբեք չեմ վախեցել մարտահրավերներից»

«Արսենալը» հաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)