Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Բավարիայի» ֆուտբոլիստ Դավիդ Ալաբան, որն ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալու է մյունխենյան ակումբից, դեռևս որոշում չի կայացրել, թե որտեղ է շարունակելու իր մարզական կարիերան:
Չնայած նրան, որ իսպանական Marca-ի հաղորդմամբ՝ դեռևս հունվարից Ալաբան ու «Ռեալը» համաձայնեցրել են պայմանագիրը, ՊՍԺ-ն փորձում է իր կողմը գրավել ֆուտբոլիստի ուշադրությունը:
Գերմանական Sky-ը հաղորդում է, որ ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին անձամբ է բանակցել Ալաբայի հետ:
Տեղեկության համաձայն՝ ֆրանսիական ակումբը երաշխավորել է Ալաբայի տեղը կիսապաշտպանության մեկնարկային կազմում: Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», ապա իսպանական գրանդը նման խոստումներ չի տվել, քանի որ այդ դիրքում ելույթ են ունենում Կազեմիրոն ու Կրոսը:
Ավստրիացին դեռևս որոշում չի կայացրել իր մարզական ապագայի վերաբերյալ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալաբան մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո