Սլավիկ Գալստյանն ու Կարապետ Չալյանը կգոտեմարտեն բրոնզի համար - VNews
Բաժիններ

Սլավիկ Գալստյանն ու Կարապետ Չալյանը կգոտեմարտեն բրոնզի համար

Wrestling Armenian Cup Finals 23 - Սլավիկ Գալստյանն ու Կարապետ Չալյանը կգոտեմարտեն բրոնզի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 17:29

-

-

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը, որը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը:

Մրցումային երկրորդ օրն սփոփիչ գոտեմարտ են անցկացրել 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանը:

Հայ ըմբիշները հաղթել են իրենց մրցակիցներին ու կպայքարեն բրոնզե մեդալի համար: Չալյանը կգոտեմարտի սերբ Վիկտոր Նեմեսի հետ, իսկ Գալստյանը՝ ուկրաինացի Արտուր Պոլիտաևի:

Հիշեցնենք, որ սփոփիչ գոտեմարտում այսօր պարտվել է Ռուդիկ Մկրտչյանը՝ լքելով հետագա պայքարը, իսկ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը, որը պարտվել էր 1/8 եզրափակիչում, սփոփիչ գոտեմարտի հնարավորություն չի ստացել և նույնպես լքել է պայքարը:

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պարտվել են մեկնարկային գոտեմարտում:

130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը և 63 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկել են հաղթանակով: Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Արթուր Ալեքսանյանը պարտվեց Մուսա Եվլոևին որակավորման փուլում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի հաղթանակների ֆոտոշարքը՝ Տոկիոյից

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակով (լուսանկաներ)

ՏՈԿԻՈ 2020․ Հայտնի են Ալեքսանյանի և Չալյանի առաջին մրցակիցները

Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը մեկնել են Տոկիո

Կարապետ Չալյան. «Դիտում էի Օլիմպիական խաղերն ու մտածում, որ իմ ժամանակը գալու է»

Հունահռոմեական ոճի ըմբիշները պատրաստվում են Օլիմպիական խաղերին (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանն ու Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակիչում են, Ղարիբյանը պարտվեց 1/4-ում

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանն ու Սլավիկ Գալստյանը մեկնարկեցին վստահ հաղթանակով, Չալյանը պարտվեց 1/8-ում