-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», մեկնաբանել է Հռոմում կարիերան շարունակելու տարբերակները: Անգլիացի ֆուտբոլիստի խոսքով մոտ ապագայում սպասվում է բարդ ընտրություն:
«Իտալիան նոր երկիր ու նոր փորձ էր ինձ համար: Բայց ես շատ արագ մերվեցի կոլեկտիվին: Երկրպագուները ցույց տվեցին իրենց սերը, հարգանքն ու վստահությունն իմ նկատմամբ: Այդ իսկ պատճառով որոշում կայացնելը բարդ է լինելու: Տեսնենք՝ ինչ կլինի մրցաշրջանի վերջում:
Մենք Սուլշերի հետ զրուցել ենք իմ կարգավիճակի մասին, ու ես ասել եմ, որ սովոր եմ խաղալու անընդհատ, եթե առողջ եմ ու չունեմ վնասվածք: Դրա համար, երբ պարզ դարձավ, որ իմ խաղաժամանակը կարող է կրճատվել մոտ երկու անգամ, անմիջապես ընտրեցի «Ռոմայի» տարբերակը», – Սմոլինգի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո