Սողոմոնյան. «Ուժեղ լեգեոներներ այլևս շատ չեն լինի, հույս ենք դնելու մեր երիտասարդ ֆուտբոլիստների վրա» - VNews
Բաժիններ

Սողոմոնյան. «Ուժեղ լեգեոներներ այլևս շատ չեն լինի, հույս ենք դնելու մեր երիտասարդ ֆուտբոլիստների վրա»

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հարցազրույց է տվել Novostik.net-ին ու պատմել, թե ինչ ազդեցություն կունենա կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը ֆուտբոլի վրա ու թե ինչպես է իր թիմը ծրագրում հաղթահարել այն։

«Համաձայն եմ կան ոլորոտներ, որոնք ամենից շատն են տուժել, դրանց թվում է սպորտը։ Նախ և առաջ հիմա դժվար է սպորտով զբաղվելը, շատ արգելքներ կան, օրինակ՝ երիտասարդ մարզիկների համար։ Այսպիսի երկար դադարը կարող է ճակատագրական հետևանք ունենալ, իսկ ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ մակարդակով սպորտով զբաղվողներին, օրինակ հայկական ֆուտբոլում, ակնհայտ է, որ փոփոխություններ լինելու են և ոչ դեպի լավը։

Պատճառն այն է, որ ակումբները գոյատևում են հովանավորների ու նվիրատվությունների շնորհիվ։ Հայաստանում չկա պետական ակումբ կամ այնպիսի ակումբ, որը սնվում է պետական բյուջեից, բոլորը մասնավոր թիմեր են, դրանց մեծ մասը պատկանում են բիզնեսմեներին, հիմնականում՝ Ռուսաստանից։ Եվ իհարկե, նման ցնցումներից հետո Հայաստանում ու Ռուսաստանում մարդիկ նախ և առաջ մտածելու են սեփական բիզնեսը փրկելու մասին, ոչ թե հովանավորչության կամ սոցիալական նախագծերով զբաղվելու մասին։

Բայց ինձ համար այդ հարցը լուծված է։ Ֆուտբոլը ու «Փյունիկը» կյանքիս մի մասն են, ինչպես մնացած ամեն ինչը, ես էլ հաղթահարման ճանապարհներ եմ փնտրելու, բայց չեմ ծրագրում թողնել այս գործունեությունը։ Ինչպես արդեն ասել եմ, ինձ համար առաջնային է ակադեմիան, այդ պատճառով մտադրություն չունեմ այդտեղ ծախսերի մեծ կրճատումներ անեմ, չնայած որոշ չափով անհրաժեշտություն կլինի։

Ինչ վերաբերում է առաջին թիմին, հույս ենք դնելու մեր երիտասարդ ֆուտբոլիստների վրա։ Դա շատ օգտակար կլինի, նրանց համար ճանապարհ կբացենք, երբ երիտասարդներին վստահում ես, նրանք լիովին այլ մոտիվացիայով են խաղում ու մյուսները ակադեմիայում տեսնում են, որ կա աճ ու շանս խաղալու հիմնական թիմում, այդ պատճառով դրանում ողբերգություն չեմ տեսնում, բայց գիտակցում եմ, որ մակարդակը որոշ ժամանակ անկում կապրի ու ուժեղ լեգեոներներ հայկական ֆուտբոլում ավելի քիչ կլինեն։

Հայաստանի հավաքականը կշահի՞ այս իրավիճակում։ Դա արագ տեղի չի ունենա։Անհրաժեշտ է փորձ հավաքել ու աճեցնել այդ ֆուտբոլիստներին, կարծում եմ, որ դրա համար մի քանի տարի կպահանջվի։ Բայց հաշվի առնելով, թե ինչ սերունդ է մեզ մոտ աճում ու տեսնելով, թե ինչպես են հիմա նախապատրաստությամբ զբաղվում, ինչպես մեր ակադեմիայում, այնպես էլ «Ուրարտոում», որը նույնպես բարեփոխումներ է արել, հավատացած եմ, որ այդ ամենը իր պտուղները կտա ու մի քանի տարի անց մենք կտեսնենք Հայաստանի հավաքականին աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում»,-անկեղծացել է Սողոմոնյանը։

«Փյունիկը» համագործակցության պայմանագիր է կնքել չինական «Շանհայ Լինկմանի» հետ

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր․ Հովհաննես Համբարձումյանը կհամալրի կիպրական ուժեղագույն թիմերից մեկի կազմը

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացել է 3 ֆուտբոլիստ

«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ