fbpx
Բաժիններ

Սոկրատիս. «Եթե Հայաստանի հավաքականին պետք է 2 գոլ խփենք հաղթելու համար, ուրեմն եզրափակիչ փուլին արժանի չենք»

Հունաստանի հավաքականի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը մեկնաբանել է ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլում Հայաստանից կրած 2-3 հաշվով կրած պարտությունը:

«Այսօրվա արդյունքը վաղուց սկսված սխալների շարքի հետևանք է: Ես պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Ի՞նչ կարող եմ ասել հիմա. չպետք է հետ նայենք: Չեմ ցանկանում խոսել մարզչական խնդիրներից, դա ինձ չի վերաբերում: Մենք սարսափելի սխալներ թույլ տվեցինք, որոնց դժվար է բացատրություն գտնել:

Ճնշումը մեծ է խաղացողների վրա: Որոշ երիտասարդ ֆուտբոլիստներ անփորձ են: Գուցե նրանք դեռ չունեն բավարար խաղամակարդակ՝ ազգային հավաքականում խաղալու համար, սակայն ես նույնպես այդ հարցում պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում:

Վերջին երկու խաղում մենք պայքարեցինք, բայց պարտվեցինք: Եթե խաղում ենք Հայաստանի հավաքականի դեմ ու հաղթանակ տանելու համար պետք է 2 գոլ խփենք, ուրեմն արժանի չենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալուն», – Սոկրատիսի խոսքերն է մեջբերում sport24.gr կայքը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


#Ոսկե_թիմ_8. Հունաստանի հավաքականի կազմը ԵՎՐՈ-2004-ում. «Անակնկալների անակնկալը»

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Հայաստանից կրած պարտությունից հետո Հունաստանի հավաքականի առաջատարները պահանջում են մարզչի հեռացումը

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հունաստան – Հայաստան խաղի գոլերն ու բոլոր վտանգավոր պահերը (տեսանյութ)

Երբ մեր երկրպագուներն ավելի շատ էին, ու ավելի ուրախ. Հունաստան – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Ինչպես հին, բարի ժամանակներում․ Հայաստանը հաղթում է ուժեղ մրցակցին արտագնա խաղում (տեսանյութ)

Բարսեղյան․ Երրորդ գոլը Մխիթարյանի փայլուն անցումից հետո (տեսանյութ)

Հունաստանը հետ է բերում 1 գնդակ (տեսանյութ)

2 գոլ ու խելագարության վայրկյաններ․ Հունաստան – Հայաստան խաղի առաջին կեսը (ֆոտոշարք)

Երկրորդը!!! Գևորգ Ղազարյանը կրկնապատկում է (տեսանյութ)

ԳՈՈՈԼ․ Կարապետյանը բացում է հաշիվը (տեսանյութ)

Բոլորս պատրաստ ենք. Հավաքականի նախավարժանքը հանդիպումից առաջ. VNews-ի ֆոտոշարքը

Հունաստան – Հայաստան․ Մեկնարկային կազմեր