Սոլոմոն Իմե Ուդոն համաձայնության է եկել նոր ակումբի հետ - VNews
Բաժիններ

Սոլոմոն Իմե Ուդոն համաձայնության է եկել նոր ակումբի հետ

2Z7A0826 scaled 1 - Սոլոմոն Իմե Ուդոն համաձայնության է եկել նոր ակումբի հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:30

-

-

«Արարատի» և Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները ղազախական «Շախտյոր Կարագանդայի» հետ: Այս մասին հայտնի է դարձել Meta-ratings․kz-ին:

Հայկական անձնագրով 25-ամյա սենեգալցին թիմի հետ Թուրքիայում մասնակցել է մեկշաբաթյա ուսումնամարզական հավաքի և լավ տպավորություն թողել մարզչական անձնակազմի վրա:

Կիսապաշտպանն իր եվրոպական կարիերան սկսել է բելգիական «Էյպենում», ինչից հետո հանդես եկել հայկական ակումբներում՝ «Ուլիսում», «Շիրակում», «Ուրարտուում» և «Արարատում»: Վերջինիս կազմում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 խաղի (4-ը՝ մեկնարկային կազմում): Հայաստանի հավաքականի անդամը «Շախտյորում» լեգեոներ չի համարվի:

Խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր ղազախական մեկ այլ ակումբ ևս՝ «Կայսարը», սակայն Ուդոն նախընտրել է «Շախտյոր» տեղափոխվելու տարբերակը, քանի որ Կարագանդան ներկայացնող ակումբն առաջիկա ամռանը մասնակցելու է Կոնֆերենցիաների գավաթին:

Ուդոն Հայաստանի հավաքականում Ազգերի լիգայի 2020թ․ մրցաշարում մասնակցել է 3 հանդիպման (2 դեպքում՝ մեկնարկային կազմում):

Հավելենք, որ ֆուտբոլիստը հայտավորված չի եղել «Արարատի»՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում 2021 թվականի առաջին խաղին, որում թիմը 6-րդ տուրից հետաձգված մրցավեճում 2-0 հաշվով հաղթել է «Ուրարտուին»:

Էդգար Բաբայանը կխաղա մոդայիկ ակումբում. այն անբախտ է, բայց չհանձնվող

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղի ժամանակացույցը

Արտակ Գրիգորյանը՝ VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու և այլ թեմաների մասին (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Նոա» – «Փյունիկ», մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Վանը» 5 օրում 2-րդ անգամ ցուցադրեց՝ ինչպես 90 րոպեում հաղթել չեմպիոնին․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Վան» խաղից

VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ մրցանակին արժանանալու մասին (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Ես առայժմ չգիտեմ, թե ֆուտբոլիստները ինչ հնարավորություններ ունեն» (տեսանյութ)

Արթուր Ասոյան. «Գիտեինք, որ տարածություններ են լինելու, ուստի համբերելով՝ հակագրոհների միջոցով արդյունքի հասանք» (տեսանյութ)

Ալբերտ Խաչումյան․ «Կամաց-կամաց հարմարվում ենք նոր մարզչի պահանջներին» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Գոլեր խփելը և գոլային փոխանցումներ կատարելն իմ պարտականությունների մեջ են մտնում» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Վարդան Բիչախչյան. «Այսօր մենք մեզ նման չէինք» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Ամեն ինչ դեռ առջևում է, անգամ մենք պետք է պայքարենք չեմպիոնության համար» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյան․ «Արարատը» հենց այնպես չէ գլխավորում աղյուսակը․ շատ հաճելի է հաղթել նման լուրջ մրցակցի» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

«Ուրարտուն» հաղթեց առաջատար «Արարատին» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Ուրարտու» – «Արարատ», մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում