fbpx
Բաժիններ

Սուլշեր․ «Պետք է գովաբանենք մրցավարին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը պատմել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլի» հետ կայացած հանդիպման (1-1) շուրջ իր տպավորությունների մասին:

«Չեմ կարող ասել, թե մենք հիասթափություն ենք զգում, քանի որ նայում են նրան՝ ինչպես տղաները կատարեցին առաջադրանքը և որքան ուժ թողեցին խաղադաշտում: Իմ ֆուտբոլիստները հիանալի հանդիպում անցկացրին:

Կարող եք գնահատել մեր մարզավիճակը, թիմն օրեցօր իրեն ավելի ու ավելի լավ է զգում: Խաղացողները մրցավեճից հետո դառնացած վերադարձան հանդերձարան, և դա լավ նշան է: Նրանք ուրախ չեն, որ «Լիվերպուլի» հետ խաղում մեկ միավոր են վաստակել, քանի որ պետք է 3-ն ունենային:

«Լիվերպուլը» լավ թիմ է, նրանք ճնշում էին գործադրում մեր ուղղությամբ, սակայն ես տպավորություն չունեի, թե մրցակիցը չափազանց շատ պահեր ստեղծեց: Հնարավոր է՝ նրանք մոտ էին երկրորդ գոլը խփելուն, մենք պիտի ավելի լավ գործեինք եզրերից նրանց փոխանցումների ժամանակ և փակեինք դրանց ճանապարհը կամ էլ թույլ չտայինք, որ դրանք ընդհանրապես իրականանային: Այդպիսի երևույթները լավ թիմերի հետ հանդիպումներում կարող են միավորներ կորցնելու պատճառ դառնալ:

Սա լավ հանդիպում էր նրա համար, որ առաջ շարժվեինք: Ագրեսիան, մոտեցումը և ցանկությունն այս խաղում բարձրության վրա էին: Մենք ավելի ու ավելի արագ ենք առաջադիմում: Մենք ճիշտ ճանապարհին ենք: Մեզ հարկավոր է ավելի լավ հանդես գալ արտագնա մրցավեճերում, իսկ այսօր մեր երկրպագուները պարզապես անհավանական էին:

Կարծում եմ՝ պետք է գովաբանենք մրցավարին։ Մենք դա ոչ այդքան հաճախ ենք անում: Նա թույլ տվեց, որ այս մրցավեճը դառնար իսկական դերբի, այլ ոչ թե արեց այնպես, որ մրցակցին հնարավոր չլիներ նույնիսկ դիպչել: Ինչ վերաբերում է մեր խփած գոլի դրվագին, ապա այդտեղ որևէ խախտում չի եղել: Չեմ կարծում՝ Ռոյ Քինը կասի, թե դա խախտում էր»,- Սուլշերի խոսքերը մեջբերում է BBC-ն:

«Դա ակնհայտ խախտում էր»․ Կլոպը՝ «Յունայթեդի» խփած գոլի դրվագի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուարես. «Լիվերպուլի» երկրպագուները լավագույն են աշխարհում»

Ստեռլինգ. «Աղջիկս երգեր է երգում Սալահի մասին»

ՊՍԺ-ի դարպասապահ. «Դի Մարիան ատում է «Մանչեսթեր Յունայթեդը»

Սմոլինգը մեկնաբանել է իր՝ «Ռոմայում» մնալու մասին լուրերը

Անկասելի «Լիվերպուլը» կրկնել է ԱՊԼ-ի տպավորիչ 2 ռեկորդ

«Լիվերպուլը» հաղթեց «Վեսթ Հեմին» բարդագույն խաղում (տեսանյութ)

«Լիվերպուլի» մեկնարկային կազմը «Վեսթ Հեմի» դեմ խաղում

Ռոբերտսոն. «Ամաչում եմ Մեսիի հետ ունեցած միջադեպի համար»

Ֆերնանդեշ․ «Այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Յունայթեդին» ձեռք բերելու ՉԼ ուղեգիր»

«Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Ուոթֆորդին» (տեսանյութ)

Մարսիալի հրաշալի գոլն «Ուոթֆորդի» դեմ խաղում (տեսանյութ)

Վերներ․ «Հնարավոր է՝ իմ խաղաոճը համապատասխանում է «Լիվերպուլին»

«Ոչ ոք չէր հավատում, որ Ֆիրմինոն կկարողանար ֆուտբոլ խաղալ»․ «Հոֆենհայմի» նախկին գլխավոր տնօրեն

Լևանդովսկի. «Մտածեցի ՄՅՈւ տեղափոխության մասին, երբ ինձ զանգահարեց Ֆերգյուսոնը»

Լևանդովսկի․ «Գրազ եկա Կլոպի հետ, որ եթե մեկ մարզմանը 10 գոլ խփեի, նա ինձ պետք է 50 եվրո վճարեր»

«Լիվերպուլի» կիսապաշտպանը շարքից դուրս է մնում 3 շաբաթով