-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Լիվերպուլի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (3-2), ինչը թույլ է տվել մրցաշարում շարունակել պայքարը:
«Հիանալի է: Մենք իսկապես հաջող խաղացինք, լավ գոլեր խփեցինք: Ցանկացած մրցակից պետք է աչալրջորեն պաշտպանվի «Լիվերպուլի» դեմ, մեզ հաջողվեց լավ արձագանքել բաց թողած գոլերին, և, իհարկե, մինչև հանդիպման ավարտ եղան պահեր, բայց մենք նրանց հեռու պահեցինք մեր դարպասից:
Բրունուն հրաշալի գոլ խփեց, լավ տուգանային հարված էր: Երբ Ֆերնանդեշը երեկ տեղեկացվեց, որ այս խաղում չի լինելու մեկնարկային կազմում, նախախաղյա մարզումից հետո 45 րոպե մնաց խաղադաշտում և տուգանայիններ փորձարկեց: Նա այդպես է վարվում նաև այլ հանդիպումներից առաջ, երբ նախապես տեղյակ է լինում, որ չի ընդգրկվելու հիմնական կազմ: Հետևաբար, ես լիովին վստահ էի, որ նա կարող է տուգանային հարվածով գոլ խփել, եթե առաջանա այդպիսի հնարավորություն:
Ռեշֆորդը գործեց հարձակման կենտրոնում, աջից, ձախից, և մենք զգում էինք, որ եթե այսօր կարողանանք ավելի շուտ գոլ խփել, ապա հնարավորություն կստեղծվի հակագրոհների օգնությամբ վտանգավոր պահեր ստեղծել, քանի որ «Լիվերպուլը» բարձր է կառուցում իր պաշտպանությունը: Մեզ անհրաժեշտ էր արագ աշխատել գնդակով, ինչն էլ արեցինք»,- Սուլշերի խոսքերը մեջբերում է BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է թոփ տրանսֆեր իրականացնել հունվարին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո