fbpx

Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել

Հայկական ծանրամարտի համար բարդ ժամանակաշրջանը շարունակվում է: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական պատասխան է ունեցել, հաղորդում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է S.2 անունով արգելված խթանիչ:

Սոնա Պողոսյանը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: IWF-ը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն լրացուցիչ ուսումնասիրությունից հետո դիրքորոշումը չի ուշանա:

Հիշեցնենք, որ Սոնա Պողոսյանը ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: