Սոնը գոլ խփելուց հետո դիմեց Էրիկսենին․ «Ուժե՛ղ մնա, սիրում եմ քեզ» (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Սոնը գոլ խփելուց հետո դիմեց Էրիկսենին․ «Ուժե՛ղ մնա, սիրում եմ քեզ» (տեսանյութ)

Կորեայի Հանրապետության հավաքականը 2022թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Լիբանանի ընտրանուն:

Հարավկորեացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հյոն Մին Սոնը՝ ապահովվելով իր ազգային թիմի կամային հաղթանակը: Նա 50-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, ապա՝ 15 րոպե անց դիպուկ իրացրել 11-մետրանոց հարվածը:

Սոնը երկրորդ գոլից հետո մոտեցել է տեսախցիկին և աջակցության խոսք ուղղել «Տոտենհեմում» իր նախկին թիմակից, ներկայումս «Ինտերի» ու Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին․ «Քրի՛ս, ուժե՛ղ մնա, սիրում եմ քեզ»: Նա նաև ցուցադրել է «23» թիվը․ դանիացին անգլիական թիմում այդ համարի մարզաշապիկն էր կրում:

Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև կայացած հանդիպման (0-1) առաջին խաղակեսում: Բժիշկներն անմիջապես մտել էին խաղադաշտ՝ փորձելով ուշքի բերել նրան: Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի ուշ հայտարարություն էր տարածել այն մասին, որ ֆուտբոլիստը գիտակցության է եկել ու գտնվում է Կոպենհագենի հիվանդանոցում:

Իրենց գոլերն ավելի վաղ Էրիկսենին էին նվիրել նաև «Ինտերում» նրա թիմակիցները՝ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու Մարոկկոյի ընտրանու պաշտպան Աշրաֆ Հաքիմին:

«Մտածեցի՝ Աստված իմ, մի՞թե ինչ-որ բան չենք նկատել»․ «Տոտենհեմի» նախկին բժիշկը՝ Էրիկսենի միջադեպի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռենը» դժգոհ է «Տոտենհեմի» դեմ խաղի հետաձգումից

ՈՒԵՖԱ-ն հաստատել է՝ «Տոտենհեմ» – «Ռեն» խաղն այսօր չի կայանա

«Տոտենհեմը» խոշոր հաշվով առավելության հասավ հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

«Տոտենհեմը» հաղթեց «Բրենթֆորդին» (տեսանյութ)

«Արսենալն» ու «Տոտենհեմը» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

Կոնտե. «Տոտենհեմն» իմ գաղափարներին համապատասխանող ակումբ է»

Ալվեսն առաջարկել է «Ոսկե գնդակը» շնորհել Էրիկսենին

Կոնտե. «Երբեք չեմ վախեցել մարտահրավերներից»

52-ամյա Կոնտեի տպավորիչ սահանկումը մարզման ժամանակ (տեսանյութ)

Ֆրանսիան հաղթեց Ֆինլանդիային, Նիդեռլանդները՝ Նորվեգիային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ֆրանսիայի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ խաղում

Օբամեյանգը՝ «Տոտենհեմ» չկայացած տեղափոխության մասին

Իտալիա – Շվեյցարիա հանդիպումը խաղաղ ելք ունեցավ, Անգլիան ջախջախեց Ալբանիային, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» հունվարին կփորձի թիմ հրավիրել Քեյնին

Կոնտեն դեմ է Ազարի «Տոտենհեմ» տեղափոխությանը

Կոնտեն ֆուտբոլիստներին արգելել է կետչուպ և մայոնեզ ուտել