«Սպանել չի՛ կարելի, արդարացնե՛լ». Ինչ վիճակ է ԹՈՓ լիգաներում և ինչու էր ՈւԵՖԱ-ի որոշումը լավագույն ելքը - VNews
Բաժիններ

«Սպանել չի՛ կարելի, արդարացնե՛լ». Ինչ վիճակ է ԹՈՓ լիգաներում և ինչու էր ՈւԵՖԱ-ի որոշումը լավագույն ելքը

Խորհրդային ժամանակներում էկրաններին դուրս էր եկել «չսովորած դասերի աշխարհում» մուլտֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը ստիպված էր հաղթահարել տունդարձի ճամփան՝ սովորելով դպրոցում անտեսված դասերը։ Ովքեր տեսել են մուլտֆիլմը, այս հոդվածի վերնագիրը պետք է որ մտաբերեն այդտեղից։ «Սպանել չի կարելի արդարացրել» արտահայտությունն ունի երկու իմաստ. ամեն ինչ կախված է ճիշտ դիրքում դրված ստորակետից։ Այսօրվա ֆուտբոլը հայտնվել էր հենց այսպիսի վիճակում, երբ փողկապներով պարոնայք պետք է որոշեին. որտեղ պետք է դնել ստորակետը, շարունակել առաջնությունները, անավարտ թողնել ու վաղաժամ ամփոփել այն, թե սպասելի ու անցկացնել այն արտակարգ մրցակարգով։

Ամեն դեպքում այս պարագայում ամենասխալ որոշումը, որը կարող էր սահմանվել, առաջնությունների վաղաժամ ամփոփումն էր։ Ուժեղագույն լիգարում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ոչինչ դեռ որոշված չէ. չեմպիոնական ինտրիգը պահպանվում է, դեռևս չեն որոշվել հաջորդ տարվա ՉԼ/ԵԼ մասնակիցները, էլ չենք խոսում գոյատևման պայքարի մասին։

Ի վերջո, ՈւԵՖԱ-ն որոշեց Եվրո 2020-ը հետաձգել 1 տարով, իսկ եվրոպական ակումբնային մրցաշարերն ու ներքին առաջնությունները ավարտին հասցնել ամռանը, երբ կորոնավիրուսը, ըստ կանխատեսումների, նահանջած ու զիջած կլինի իր դիրքերը։

Ստորև համառոտ կփորձենք ներկայացնել եվրոպական թոփ լիգաներում ստեղծված մրցաշարային իրավիճակը, կբացենք որոշ փակագծեր, որոնք կամ կհաստատեն ձեր կարծիքը կամ էլ կփոխեն գլխովին (թող ներեն «Լիվերպուլի» ֆաները)։

Անգլիա

Պրեմիեր Լիգան, երևի թե, միակ թոփ լիգան է, որտեղ չեմպիոնական ինտրիգ ԳՐԵԹԵ չկա։ Բայց, հարգելի ֆուտբոլասերներ, ԳՐԵԹԵ այս պարագայում դեռ ոչինչ չի նշանակում։ «Լիվերպուլին» հարկավոր է վաստակել ևս 6 միավոր չեմպիոն դառնալու համար, բայց կա տրամաբանական հարց. «իսկ ո՞վ ասաց որ «Լիվերպուլն» այդ 6 միավորը վաստակելու է»։ Ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ։ Իհարկե, հավանականությունը 0,000000001 է, որ «Լիվերպուլը» կկորցնի չեմպիոնությունը, բայց եթե այն կա, չի կարելի դա հաշվի չառնել։

Անգլիայում պայքարը լրիվ ուրիշ հատվածում է։ Եթե չեմպիոնության հետ կապված հարցը գրեթե լուծված է, ապա հաջորդ տարվա ՉԼ ուղեգրերը դեռևս բուռն խաղարկման փուլում են։ Լավագույն քառյակն այս պահին եզրափակում են «Լեսթերն» ու «Չելսին»։ Նրանք ունեն համապատասխանաբար 53 և 48 միավոր։ Բայց մինչև մրցաշրջանի ավարտը դեռ 9 տուր կա ու այստեղ դեռ ոչինչ պարզ չէ։ Ո՞վ ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արժանի չէ 4-րդ տեղը զբաղեցնելուն։ Ո՞վ ասաց, որ մրցաշրջանի արդյունքով հենց «Լեսթերն» ու «Չելսին» պետք է խաղան Չեմպիոնների լիգայում։ Էլ չենք խոսում օրինակ «Վուլվզի» կամ «Շեֆիլդի» մասին, որոնք ևս միավորներով հետ չեն մնում քառյակի թիմերից։ Թեորիապես, այս պայքարից դեռևս դուրս չեն մնացել «Արսենալն» ու «Տոտենհեմը», որոնք եզրափակում են լավագույն տասնյակը։

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակն այս պահին եզրափակում է «Նորվիչը» 21 միավորով։ Եթե «դեղձանիկների» ճակատագիրը, գրեթե, որոշված է, նրա գլխավերևում կանգնած թիմերը դեռևս բուռն պայքարի մեջ են ու կարող են փրկվել։ Դատեք ինքներդ. նախավերջին տեղում գտնվող «Աստոն Վիլան» ունի 25 միավոր, իսկ 18-րդ տեղում գտնվող  «Բորնմուտը» ունի 27 միավոր։ Նույնքան միավոր ունի ևս 2 թիմ՝ «Ուոտֆորդն» ու «Վեսթ Հեմը», «Բրայթոնն» ունի 29 միավոր։ Այսինքն այստեղ էլ դեռ պայքար կա ու կլինի մինչև վերջին տուրը։

Նկատենք, որ մենք խոսում ենք բացառապես մրցաշարային աղյուսակի սկզբունքներից ու շանսերից ելնելով։ Քննարկման ենթակա չէ այս կամ այն թիմի արժանիքը։ Անկասկած, «Լիվերպուլն» իր խաղով արժանի է չեմպիոն դառնալուն։ Սակայն տիտղոսը դեռ ապահոված չէ. ուստի այն հենց այնպես նվիրել «բիթլսներին» սխալ կլիներ։

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

«Բավարիան» ուժեղ էր «Բորուսիայից» (տեսանյութ)

Մանուել Նոյերը պատմական նվաճում է գրանցել

«Բարսելոնան» մարզումից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Մեսիի՝ լավ մարզավիճակը

Ռոնալդուն ներկայացրել է իր նոր սանրվածքը (լուսանկար)

«Նյուքասլը» սկսել է բանակցությունները «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ

«Ինտերը» եռընտրանքի առաջ է կանգնած

Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

«Բորուսիա Դորտմունդ»-«Բավարիա». Մեկնարկային կազմեր

Վաճառքի են հանվել «Յուվենտուսի» ու «Արսենալի» տնային մարզաշապիկները հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Գարեթ Բեյլ. «Չեմ հասկանում` ինչու է իմ սերը գոլֆի նկատմամբ խնդիր շատերի համար»

Midweek. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց

Արտուրը խախտել է լռությունը ու խոսել իր ապագայի մասին

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

Ալեգրին պատրաստ է վերադառնալ. նա աշխատանքի 2 տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթին» գիտի, թե ով կարող է փոխարինել Սանեին