-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արագ շախմատի Skilling Open առցանց մրցաշարում անհաջողության մատնվելուց հետո Լևոն Արոնյանը շարունակեց պայքարը Speed Chess Championship արագընթաց շախմատի առցանց մրցաշարում:
Հիշեցնենք, որ այդ մրցաշարի 1/8 եզրափակչում հայ գրոսմայստերը 14-11 հաշվով հաղթել էր Յան Նեպոմնյաշչնուն, որին ի դեպ հետագայում պարտվել էր Skilling Open առցանց մրցաշարի քառորդ եզրափակչում:
Այս մրցաշարում էլ Լևոն Արոնյանին չհաջողվեց հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը՝ 12,5-14,5 հաշվով պարտվելով Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Անցկացրած 27 պարտիաներից 7-ում Արոնյանը հաղթեց, 11-ն ավարտեց ոչ-ոքի, 9-ում պարտվեց:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո