Logo

10 ամենագեղեցիկ աշտարակներն ամբողջ աշխարհից

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 17.09.2018Արվեստանոց
es ashxatum em 2 42 - 10 ամենագեղեցիկ աշտարակներն ամբողջ աշխարհից

Մեր նախորդ հրապարակումներից մեկում պատմում էինք ռուֆթոփեր մագլցող էքստրիմի սիրահարների մասին, որոնք իրենց կյանքը պատրաստ են զոհել հանուն գեղեցիկ տեսարան ունեցող լավ լուսանկարի: Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թոփ 10-ը աշտարակ ամբողջ աշխարհից, որոնք իրենց գեղեցկությամբ հմայում են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների:

 

1.Բուրջ Խալիֆա. Դուբայ

«Բուրջ Դուբայ» կամ «Խալիֆայի աշտարակ» այս երկնաքերը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին: Աշտարակն անվանվել է Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին։ 2007 թվականից սկսած Բուրջ Խալիֆան համարվում է աշխարհի ամենաբարձ շենքը, բարձրությունը՝ 828 մետր է: Կառույցի ներսում կա 158 հարկ և 57 վերելակ:

01 960x674 - 10 ամենագեղեցիկ աշտարակներն ամբողջ աշխարհից

2. Սի Էն աշտարակ. Տորոնտո, Կանադա

Այս աշտարակը Կանադայի ամենահայտնի աշտարակներից է: Սի Էն-ը գտնվում է Կանադայի Տորոնտո քաղաքում և ունի 553,3 մետր բարձրություն: Աշտարակի շինարարությունը սկսվել է 1976 թվականին, որի շինարարական աշխատանքների վրա ծախսվել է 63 միլիոն դոլար: Սի Էն-ի կառուցման նպատակը հեռուստատեսային ազդանշանի որակը լավացնելն էր: Շինությունն ունի 6500 լուսամուտ, 360 ռեստորան, աշտարակի ներսում գործում է նաև 73 վերելակ, որոնք ոչ մի վայրկյան կանգ չեն առնում։ Գիշերները լուսավորվում է գունավոր լույսերով։ Աշտարակը հայտնի է նաև նրանով, որ իր գոյության առաջին տասը տարիների ընթացքում կայծակը շանթարգելին հարվածել է 68 անգամ։

02 960x640 - 10 ամենագեղեցիկ աշտարակներն ամբողջ աշխարհից02a 960x720 - 10 ամենագեղեցիկ աշտարակներն ամբողջ աշխարհից

Կարդա նաև՝  Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենաբարձր արձանը

3. Էմփայր Սթեյթ Բիլդինգ. Միացյալ Նահանգներ, Նյու Յորք

 Էմփայր Սթեյթ Բիլդինգը 102 հարկանի երկնաքեր է, որը գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն կղզում: Երկնաքերը, որը գտնվում է հինգերորդ պողոտայում կառուցվել է արտ-դեկո ոճում և ունի 81 հարկ: Աշտարակի գլխավոր ճարտարապետն է Վիլլիամ Լամբը: Աշտարակի կառուցմանը մասնակցել է 3400 աշխատող, ովքեր հիմնականում Եվրեպայից եկած Էմիգրանտներ էին: Էմփայր Սթեյթ Բիլդինգի շինարարությունը տևեց ընդամենը 410 օր, ի դեպ շինարարության կառուցման ընթացքում գրանցվել է 5 մահվան դեպք:  Երկնաքերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1931 թվականի մայիսի 1-ին, որն իրականացրել է նախագահ Հերբերտ Գուվերը, որը աշտարակի բացման պահը նշանավորեց Վաշինգտոնից միացնելով շինության լույսերը։

12 6 960x640 - 10 ամենագեղեցիկ աշտարակներն ամբողջ աշխարհից15a 960x1431 - 10 ամենագեղեցիկ աշտարակներն ամբողջ աշխարհից

4. Առևտրի համաշխարհային կենտրոն. Նյու Յորք, Մանհեթեն

Ազատության աշտարակը կամ Առևտրի համաշխարհային կենտրոնը Նյու-Յորքի ամենաբարձր կառույցն է, որը գերազանցում է Էմփայր Սթեյթ Բիլդինգին: Իր բարձրությամբ այս երկնաքերը աշխարհում չորրորդն է, բարձրությունը կազմում է 541 մետր: Ազատության աշտարակի կառուցման գաղափարը ծագել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ ավերվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու աշտարակները։ Երկնաքերն այժմ գտնվում է հենց այդ աշտարակների տեղում: Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին նախագահներ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ կրտսերի գլխավորությամբ:

01 1 960x640 - 10 ամենագեղեցիկ աշտարակներն ամբողջ աշխարհից05a 960x640 - 10 ամենագեղեցիկ աշտարակներն ամբողջ աշխարհից

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա