Կինոաշխարհում մեծ գաղափարներից բացի անհրաժեշտ են նաև մեծ գումարներ: Ֆիլմարտադրության սահմանները գնալով ընդլայնվում են՝ ստեղծելով լուրջ մրցակցություն, սա էլ իր հերթին կինոարտադրությունը դարձնում է գրավիչ ու եկամտաբեր:
Հետաքրքիր է՝ շատերիս ծանոթ ու սիրելի այս ֆիլմերը որքա՞ն արժեն:
10. Առյուծ թագավորը / The Lion King / Король Лев (2019)
Ֆիլմի գլխավոր հերոսը առյուծ Սիմբան է, որը հոր՝ Մուֆասայից հետո պետք է դառնար կենդանիների հաջորդ թագավորը, սակայն նախանձախնդիր հորեղբայրը՝ Սքարը, դավադրաբար սպանում է եղբորը՝ դառնալով թագավոր, իսկ Սիմբան տարիներ անց վերականգնում է իշխանությունը։
Բյուջե – $260 000 000
9. Սուպերմենի վերադարձը / Superman Returns / Возвращение Супермена (2006)
Վերադառնալով երկիր՝ Սուպերմենը հայտնաբերում է, որ իր ոխերիմ թշնամին՝ Լեքս Լյութորը, կրկին դավեր է նյութում իր դեմ, իսկ նրա սիրեցյալ Լոիս Լեյնը, կարծես, արդեն իսկ կազմակերպել է իր անձնական կյանքը։ Բացի այդ, Սուպերմենը հասկանում է, որ այն ժամանակ, երբ չի եղել, մարդիկ սովորել են ապրել առանց իրեն։
Աշխարհը պաշտպանելու համար Սուպերմենը ստիպված է հաղթահարել հսկայական հեռավորությունները. նա իջնում է օվկիանոսի խորքերը, ապա բարձրանում տիեզերական բարձունքների…
Բյուջե – $270 000 000
8. Աստղային պատերազմներ: Սքայուոքեր: արևածագ / Star Wars: Episode IX – The Rise of Skywalker / Звёздные войны: Скайуокер. Восход (2019)
Ֆիլմը ավարտում է Skywalker ընտանիքի անհավատալի պատմությունը, որը տևեց ավելի քան քառասուն տարի, և խոստանում է տալ պատասխաններ նախորդ շարքի բոլոր հանելուկներին: Հեռուստադիտողին սպասում են հին և նոր հերոսներ, եզակի աշխարհներ, գալակտիկայի եզրին հետաքրքրաշարժ ճանապարհորդություններ և ֆանտաստիկ սագայի մեծ եզրափակիչ:
Բյուջե – $275 000 000
7. Հան Սոլո. աստղային պատերազմներ: Պատմություն / Solo: A Star Wars Story / Хан Соло: Звёздные войны. Истории (2018)
Ֆիլմը պատմում է Հան Սոլոյի և նրա հավատարիմ թիմակից Չուբակիի արկածների և այն մասին, թե ինչպես են նրանք դարձել հեռավոր Գալակտիկայի ամենաարագ օդաչուներն ու ամենախորամանկ մաքսանենգները:
Բյուջե – $275 000 000
6. Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին / Pirates of the Caribbean: At World’s End / Пираты Карибского моря: На краю света (2007)
Ջեք Ճնճղուկի և նրա ընկերներ Ուիլ Թերների և Էլիզաբեթ Սուոնի արկածների մասին պատմող երրորդ ֆիլմն է: Այս անգամ Վիլան և Էլիզաբեթը պետք է միավորվեն կապիտան Բարբոսայի հետ, որպեսզի գնան աշխարհի ծայրը և փրկեն իրենց ընկերոջը՝ Ջեքին: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Էլիզաբեթը հայտնվում է սինգապուրյան ծովահենների մոտ…
Բյուջե – $300 000 000