Logo

10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 31.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
es ashxatum em 2 18 Recoveredգֆգֆ - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Ռետրո մեքենան լավ գինու պես է. ճիշտ պահպանության դեպքում այն տարեց տարի ավելի է թանկանում: Իսկ եթե խոսքն այն մեքենաների մասին է, որոնք իսկզբանե արտադրվել են սահմանափակ քանակությամբ և քիչ չէ հին են, մի բան էլ՝ էքսկլյուզիվ, ապա դրանց գները հասնում են աներևակայելի թվերի:

10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Դասակարգենք ըստ հորիզոնականների և ինտրիգ պահելու լավագույն ավանդույթներին հետևելով սկսենք վերջից: 

10.Alfa Romeo 8C 2900B Lungo Spider

hype ru ae3ceaa147 JPreNVETvkxuYH5ARjXD 2 960x540 - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Մեքենան արտադրվել է դեռևս Երկրորդ Համաշխարհայինից առաջ՝ 1939թ.-ին ընդամենը 32 օրինակով:

2016թ.-ին այն վաճառվել է 19.800.000$-ով:

9.Jaguar D-Type

hype ru 3901ca366e JPreN5KF5XV7tYHa628p2 960x540 - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Վերոնշյալ գեղեցկուհին ամենաթանկարժեքն է Բրիտանիայում: Այն արտադրվել է 1956թ.-ին 50 օրինակից: 2017թ.-ին վաճառված օրինակը կրել է 4 համարը և վաճառվել 21.780.000 $-ով:

8.Duesenberg SSJ

hype ru 1935 duese JPreNxYHMBMMsYH3Eepxk 960x513 - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Մինչպատերազմական շրջանում արտադրված ամենաթանկ մեքենան է: 2018թ.-ին այն վաճառվել է 22.000.000$-ով: Duesenberg SSJ-ից եղել է 2 օրինակ, երկուսն էլ պատկանել են հոլիվուդյան աստղերին՝ Հերի Կուպերին և Կլարկ Գեյնլին: 2018թ.-ին վաճառված օրինակը այն մեքենան էր, որը 30-ականներին վարել է հենց Կուպերը:

7.Aston Martin DBR1

hype ru 440a49e69c zpjJR0Mu93D9cNH637bJ0 960x540 - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

1956թ.-ին արտադրված մեքենան 2013թ.-ին վաճառվեց 22.500.000 $-ով, ընդհանուր առմամբ այս մեքենայից արտադրվել է ընդամենը 5 օրինակ: Հենց այս մեքենայով են մի շարք ավտոմրցույթներում ներկայացել Քերոլլ Շելբին, Սթիրլինգ Մոսսը և Ջեք Բրեբեմը:

6.Ferrari 275 GTB/C Special

hype ru 1023547885 GegOnVzTKveXhpH1KyXVV 960x523 - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

1964թ.-ին Իտալիայում արտադրված այս մեքենայից գոյություն ունի ընդամենը 3 օրինակ: 2014թ.-ին դրանցից մեկը վաճառվեց 26.500.000$-ով:

5.Ferrari 275 GTB/4 S NART Spider

hype ru 6f965e8418 D18xrNxs68xmuEHepP69 960x539 - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Գլխավոր հնգյակը բացում է 1967թ.-ի արտադրության այս մեքենան, որն իր ժամանակին արտադրվել է 10 օրինակից:

60-ականներին այս մեքենանա առանձնակի հետաքրքրվածություն չէր վայելում և օրինակներից մի քանիսը վաճառվեցին շատ էժան գներով, սակայն ընդամենը կես դար անց՝ 2015թ.-ին այս մեքենայի  մեկ օրինակի արժեքն արդեն կազմում էր 27.500.000$:

4.Ferrari 290 Mille Miglia

hype ru 729a1288ec 7N0RD0Mtmb5mHgH65zVmB 960x540 - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Հենց այս մեքենայով է լեգենդար Խուան Մանուել Ֆանխիոն 1956թ.-ին մասնակցել Mille Miglia ավտոմրցույթին: 2015թ.-ին մեքենան վաճառվել է 28.050.000$-ով;

3.Mercedes-Benz W196

hype ru mb 01 2000 w8jAXLOC23ZgcRH3pYMXp 960x602 - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Ամենաթանկարժեք ռետրո մեքենաների եռյակը բացում է 1954թ.-ի արտադրության այս մեքենան: 2013թ.-ին այն վաճառվել է 30.000.000$-ով:

2.Ferrari 335 S Spider Scaglietti

hype ru ferarri 33 NjLY3AlfR5GDcOHn12gY9 960x608 - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Այս ունիկալ մեքենան արտադրվել է 1957թ.-ին ընդամենը 4 օրինակից: 2016թ.-ին մեքենան վաճառվել է 35.000.000$-ով:

1.Ferrari 250 GTO

hype ru 1806061950 3j0wDxwcE8p4c2HrBOgK8 1 960x600 - 10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Ահա և մեր առաջատարը՝ Ferrari 250 GTO 1962թ.-ի արտադրության: Պատմության ամենաթանկարժեք ռետրո մեքենան արտադրվել է 39 օրինակից: Իր ողջ պատմության ընթացքում մեքենայի գինն աճել է 35-ից 52 մլն $-ի, իսկ 2017թ.-ին մեքենայի գինը հասավ աննախադեպ 70.000.000$-ի. հենց այս գումարը վճարեց ամերիկացի մի գնորդ, ով նախընտրեց գաղտնի պահել իր ինքնությունը:

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա