Անահիտ Ղազարյանը վստահ է՝ կնոջ գեղեցկության գրավականը խնամված և ինքնավստահ լինելն է: Ստորև կներկայացնենք 10 բյութի-խորհուրդ Անահիտից, որոնք ձեզ, հաստատ, պետք կգան:
1.Մազերի խնամքը կարևոր է.
Գեղեցիկ, առողջ և հարդարված մազեր ունենալու համար պետք է օգտվել հատկապես բնական և օրգանիկ խնամքի միջոցներից, հաճախակի օգտագործել մազերը սնուցող դիմակներ և պաշտպանիչ յուղեր:
2.Եվ առօրյայում չափից դուրս կենցաղային տեսք չունենալու, և թրենդի մեջ մնալու համար խորհուրդ եմ տալիս անել մինիմալ դիմահարդարում` օգտագործելով դիմային փոշի կամ տոնային կրեմ, աչքերը ընդգծելով մատիտով և ցանկության դեպքում օգտագործելով բաց երանգի շրթներկ:
3.Վերջին ժամանակահատվածում, պայմանավորված կորոնավիրուսի թելադրած նոր իրականությամբ, հիմնականում ընտրում եմ սպորտային հագուստ: Մեր աղջիկներին և կանանց ևս խորհուրդ եմ տալիս ընտրել հարմարավետն ու նորաոճը միաժամանակ:
Հուդիները, սպորտային գորվածքներից սեթերը հնարավորություն են տալիս դրանցում առավելագույնս հանգիստ և ինքնավստահ զգալ:
4.Պետք է հետևել սննդակարգին, հնարավորինս քիչ օգտվել ֆասթ ֆուդից, նախապատվությունը տալ բուսական սննդին։
Ուտելու ժամանակ չօգտագործել որևէ հեղուկ, ընդունել այն կես ժամ առաջ և կամ կես ժամ հետո։
Ուշադրություն դարձնել ածխաջրերին։ Հատկապես մրգեր օգտագործել օրվա առաջին կեսին։
(Ես վերջին շրջանում շատ եմ օգտագործում ծաղկող թեյեր. դրանք անասելի գեղեցիկ լինելուց զատ՝ նաև շատ օգտակար են):
5.Առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար պարտադիր է այն քնելուց առաջ մաքրել։
Անկախ նրանից՝ որքան հոգնած ենք մենք կամ որքան տրամադրված չենք մաքրել մաշկը, դա կարևոր ու պարտադիր պայման է: Ես երբեք առանց դեմքս մաքրելու չեմ քնում։ Պետք է մանրամասն մաքրել դեմքը, լվանալ, տոնիկով մաքրել, ապա օգտագործել որևէ շիճուկ կամ խոնավեցնող՝ կախված մաշկից։
6.Օրվա ընթացքում օգտագործեք 1,5-2 լ ջուր, այն էականորեն կնպաստի մաշկի որակի լավացմանը:
7. Հնարավորության սահմաններում պահպանեք 6-ից 8 ժամյա առողջ և խորը քունը, որը թույլ կտա բալանսավորել նյարդային համակարգը և վերականգնել մարմինը։ Սա, թերևս, գեղեցկությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից է։
8.Անպատճառ ունենալ աչքի շուրջ խնամքի պատչներ և անպայման պահել դրանք սառնարանում։
Պատչներն հատկապես հաճելի է օգտագործել առավորտյան վաղ, երբ ուշ քնել եք, արթնացել շուտ և աչքի տակ հոգնածության հետքեր են առաջացել: Դրանք գալիս են օգնության և թարմացնում աչքի այդ նուրբ հատվածները։
9.Եթե ծանրաբեռնված գրաֆիկով եք աշխատում և՛ մենթալ, և՛ ֆիզիկապես, ապա շաբաթվա մեկ օրը տոն դարձրեք Ձեր հոգու և մարմնի համար։ Մեկ օր տրամադրեք ընթերցանությանը, մեդիտացիային, Ձեր խնամքին, զբաղվեք ձեզանով ռեստարտ լինելու և գալիք շաբաթվա համար էներգիա հավաքելու համար։
10. Սիրե ՛ք, շատ սիրեք, սիրե ՛ք Ձեզ, Ձեր կողակցին, Ձեր շրջապատը, և, առհասարակ, սիրե ՛ք կյանքը: