Logo

10 դեպք, երբ դերասանները «ստիպել են» փոխել կերպարն ու սցենարը

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:15 / 31.03.2022Կինո
հայտնի դերասաններ

Երբ դերասանները նոր են սկսում իրենց կարիերան, սովորաբար առանց կասկածի հետևում են սցենարին և ռեժիսորի ցուցումներին՝ սպունգի պես կլանելով գիտելիքներն ու փորձը: Իսկ արդեն փորձառու և հայտնի դառնալուց հետո նրանք սկսում են նպաստել կերպարի զարգացմանը, հետևել ինչ-որ սկզբունքների և կտրականապես հրաժարվել ինչ-որ առաջարկներից: Եվ շատ դեպքերում դա միայն օգնում է ֆիլմին:

Ներկայացնում ենք, թե որ դերասաններն են «կասկածի» տակ դրել սցենարիստների աշխատանքը և առաջ տարել սեփական գաղափարները՝ փոխելով սյուժեի զարգացումը և անգամ կերպարի արտաքինը:

1. The Devil Wears Prada ( «Սատանան կրում է Պրադա»)

Մերիլ Սթրիփ

Մերիլ Սթրիփը պնդել է, որ սցենարին ավելացվեն տեսարաններ, որոնք կբացահայտեն իր կերպարն այլ կողմերից՝ չկենտրոնանալով միայն մասնագիտական ​​նվաճումների ու բարդ կերպարի վրա։ Մասնավորապես, վերջնական տարբերակում ներառված էր մի դրվագ, որտեղ Էնդին գալիս է Միրանդայի մոտ և տեսնում, որ նա լաց է լինում ամուսնու հետ ամուսնալուծության մասին խոսելուց հետո: «Ես ուզում էի Միրանդային ներկայացնել առանց զարդերի, առանց դիմահարդարման, որպեսզի նա առաջին հերթին կին երևա»,- Variety ամսագրին տված հարցազրույցում ասել է Սթրիփը։

2. The Witcher («Վհակը»)

Հենրի Քավիլ

Երկրորդ եթերաշրջանում Գերալտն իմանում է, որ իր սիրելին, ում նա մահացած էր համարում, դեռ ողջ է։ Գլխավոր դերակատար Հենրի Քավիլը հարցազրույցներից մեկում ասել է, որ Անյա Չալոտրայի հետ միասին (նա մարմնավորում էր Եննեֆերին) համոզել են պրոդյուսերներին վերանայել իրենց հերոսների վերամիավորման տեսարանը` կենտրոնանալով զգացմունքների վրա: Դերասանները նկարահանել են համբույրը, և վերջ։

3. The Fast and the Furious («Ֆորսաժ»)

Միշել Ռոդրիգես

«Ֆորսաժ»-ի աստղ Միշել Ռոդրիգեսը գրեթե լքել է նախագիծն առաջին ֆիլմի նկարահանումների ժամանակ, քանի որ իր հերոսը ստիպված է եղել դավաճանել ընկերոջը մեկ այլ տղամարդու հետ: Դերասանուհին նման քայլը համարել է բոլորովին անհավանական և անտեղի՝ հրաժարվելով խաղալ այդ դրվագը։ Ռոդրիգեսի խոսքով՝ որոշումը կայացրել է արցունքն աչքերին:

Հետո նկարահանման հրապարակում նրա գործընկեր Վին Դիզելն անցել է աստղի կողմը։ «Նա ինձ մի կողմ տարավ, երբ ես լաց էի լինում, նայեց աչքերիս ու ասաց՝ ես քեզ կպաշտպանեմ։ Մի՛ անհանգստացիր, ես ամեն ինչով կզբաղվեմ»,- կիսվել է դերասանուհին։

4. Pulp Fiction («Քրեական ընթերցվածք»)

Սամուել Լ. Ջեքսոն

Ըստ բնօրինակ սցենարի՝ Ժյուլը պետք է ունենար փարթամ մազեր: Բայց ռեկվիզիտների համար պատասխանատու օգնականը սխալ էր հասկացել, թե իրենից ինչ են ուզում և մի կեղծամ է գնել... Ի վերջո հենց դա էլ տեսանք էկրանին: Բանն այն է, որ Սեմյուել Լ. Ջեքսոնը սիրում էր գանգուրներ, և նա պնդում էր, որ պետք է փոխել իր հերոսի կերպարը, թեև Քվենտին Տարանտինոն սկզբում դեմ էր դրան։ 

5. The Office («Օֆիս»)

Ջոն Կրասինսկի

The Office-ի ութերորդ եթերաշրջանում ի սկզբանե նախատեսվում էր մի տեսարան, որտեղ Ջիմը համբուրվում է Քեթիի նոր գրասենյակի ադմինիստրատորի հետ՝ գործուղման ժամանակ: Այնուամենայնիվ, դերակատար Ջոն Կրասինսկին զգացել է, որ նման սյուժետային շրջադարձը կվանի հանդիսատեսին, քանի որ նրանց մեծ մասը Ջիմ-Փեմ զույգի հավատարիմ երկրպագուներն էին։ Ուստի, դերասանը կտրականապես հրաժարվել է մասնակցել այս դրվագի նկարահանմանը։ «Դա միակ դեպքն էր, երբ ես այդքան կոպիտ դեմ դուրս եկա սցենարիստներին և ասացի. «Ես չեմ խաղա այդ տեսարանը», - հիշում է Կրասինսկին:

6. The Shawshank Redemption («Փախուստ Շոուշենկից»)

Մորգան Ֆրիմեն

Ինչպես պատկերացրել էր ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտը՝ ֆիլմի վերջին տեսարանում Ռեդը պետք է նվագեր իր ընկեր Էնդիի տված շրթհարմոնը։ Այնուամենայնիվ, Մորգան Ֆրիմենը տպավորված չէր այս գաղափարով։ Դերասանն այս քայլը համարել է անպատշաճ և հիմարություն, ինչ-որ կլիշե, ուստի հրաժարվել է դա անել:

7. Charlie's Angels («Չարլիի հրեշտակները»)

Քրիսփին Գլովեր

Քրիսփին Գլովերը, որը մարմնավորում էր Նիհար մարդուն, սկզբում ուներ տեքստ, բայց նա առաջարկեց ֆիլմարտադրողներին հանել տեքստը: Դերասանի՝ լռեցնելու անսովոր առաջարկը ռեժիսորի սրտով էր, և արդյունքում հերոսը ողջ ընթացքում ոչ մի բառ չարտաբերեց, բայց, այնուամենայնիվ, հանդիսատեսը հիշեց նրան:

8. Four Christmases («Չորս Սուրբ Ծնունդ»)

Ուիզերսփուն

Հանդիսատեսի երկու սիրելիների մասնակցությամբ կատակերգությունը սկզբում հիանալի գաղափար էր թվում: Սակայն, չնայած լավ հոնորարներին, միայն կինոյից հեռու մարդիկ չէին խոսում հերոսների միջև քիմիայի բացակայության մասին։ Բանն այն է, որ դերասանները շատ տարբեր խառնվածք ունեն, և նրանք ընդհանուր լեզու չեն կարողացել գտնել նկարահանման հրապարակում։

Ըստ լուրերի՝ Ուիզերսփունը նույնիսկ հրաժարվել է նկարահանվել Վոնի հետ բաց տեսարանում։ Ֆիլմի ստեղծողներին այլ ելք չի մնացել, քան հաշվի առնել աստղի ցանկությունները, և ի վերջո այդ դրվագը չեղարկվել է։

9. Snakes on a Plane («Օձային թռիչք»)

2006 թվականի մարտաֆիլմը կարող էր առանց Սեմյուել Լ․ Ջեքսոնի լինել, եթե չլիներ նրա «տարօրինակ» մոտիվացիան: Դերասանը խոստովանել է, որ համաձայնել է նկարահանվել ֆիլմում միայն զվարճալի վերնագրի պատճառով. հենց դա է հետաքրքրել աստղին: Բայց հետո ստուդիան որոշել է վերանվանել ֆիլմը «Խաղաղօվկիանոսյան թռիչք 121», որպեսզի չբացահայտի սյուժեի մանրամասները... Ջեքսոնը պահանջել է՝ կա՛մ ստեղծողները պահպանում են բնօրինակ անվանումը, կա՛մ ինքը լքում է նախագիծը։

10. Stranger Things («Տարօրինակ դեպքեր»)

Դաքր Մոնտգոմերի

Դաքր Մոնտգոմերին խնդրել է սերիալի ստեղծողներին՝ Դաֆեր եղբայրներին, որպեսզի իր կերպարն ավելի մարդկային դարձնեն և սցենարին ավելացնեն տեսարաններ, որոնք կբացահայտեն Բիլլիին մյուս կողմից։ Դերասանը ցանկանում էր, որ հանդիսատեսը հասկանա՝ ոչ ոք առանց պատճառի վատը չի դառնում։ Ռեժիսորները լսեցին Մոնտգոմերիին և ստեղծեցին մի դրվագ Բիլլիի և նրա հոր վեճով, ինչպես նաև հերոսի հիշողություններով՝ մոր հետ հարաբերությունների մասին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա