Logo

10 ֆիլմ աշխատանքային սիրավեպերի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 20.07.2021ՍՊՈՐՏ
04 48 - 10 ֆիլմ աշխատանքային սիրավեպերի մասին

Վերջին շրջանում աշխարհը սկսել է խոսել հարասմենթի մասին. այդ ֆոնին առաջարկում ենք 10 ֆիլմ՝ աշխատանքային սիրավեպերի հիմքով: Ի՞նչի մասին են դրանք. հարասմենթի, թե սիրո. որոշեք ինքներդ:

The Proposal, 2009

The Proposal - 5 կատակերգություն թեթև երեկոյի համար
Մարգարեթը շատ լավ տնօրեն է, բայց նա նաև շատ չոր և կոպիտ կին է. աշխատողները նրա համար ասես ստրուկներ լինեն: Մարգարեթն իմանում է, որ իրեն շատ շուտով ուղարկելու են Կանադա՝ չնայած իր աշխատավայրում նա հրաշալի է աշխատում: Ինչպե՞ս կարող է նա թույլ տալ, որ այսքան տարիների գործը ջուրն ընկնի.համառ աղջիկն ամեն բան կանի, որ հաղթի:

Populaire, 2012

Romain Duris and Déborah François in Populaire - Թերի-անթերի. 5 ֆիլմ

Ռոզան ապրում է հոր հետ: Նա մեքենագրուհի է: Աղջիկը շատ պարտաճանաչ է և սիրում է ամեն ինչում լինել առաջինը: Մեքենագրության քննությունը լավ հանձնելուց հետո նրա միապաղաղ կյանքը միանգամից փոխվում է: Նա աշխատանքի է ընդունվում Լուիս անունով մի տղամարդու մոտ՝ որպես մեքենագրուհի:  Եվ ինչպես կարելի է անկնկալել, նրանք սիրահարվում են: Սիրահարված կինը ամեն բան կանի, որ չհիասթափեցնի իր սիրելիին: Միասին նրանք ուժեղ են, միասին նրանք կարող են ամեն բան, միասին նրանք կգերեն աշխարհը և կստիպեն բոլորին լսել իրենց անունը:

Les émotifs anonyms, 2010

1400x0 - 10 ֆիլմ աշխատանքային սիրավեպերի մասին

Ժան-Ռենեն և Անջելիկան շատ ամաչկոտ մարդիկ են. նրանք ամեն անգամ մարդկանց հետ խոսելիս կարմրում են և իրենց անհարմար զգում, բայց երկուսն էլ սիրում են շոկոլադը և այն զգացողությունները, որ վերջինս արթնացնում է իրենց մեջ: Նրանք սիրահարվում են, բայց միայն միմյանց կորցնելու վախն է ստիպում խոստովանել զգացմունքների մասին:

Служебный роман, 1997

nach - Սիրված խորհրդային հերոսների խոսքերով...

Այս խորհրդային լիրիկական կոմեդիան նկարահանվել է 1977թ.-ին և 1978թ.-ին դարձել կինոթատրոններում դիտողականությամբ առաջինը: Սիրո յուրատեսակ պատմություն է «տղամարդ կին» ղեկավարի և երկու երեխաների միայնակ հայր աշխատակցի միջև՝ համեմված կոլորիտային նուրբ հումորով, երկրորդ պլանի ոչ պակաս հետաքրքիր կերպարներով: Ֆիլմում տեսնում ենք սովետական կոլեկտիվի հետաքրքիր փոխհարաբերությունները, ժամանակշրջանի տիպիկ ղեկավարի կերպարն ու հասարակ՝ բոլորի համար նույն սերը, որը կարող է փոխել կնոջը անճանաչելիության աստիճանի:

Testről és Lélekről, 2017

1400x0 - 10 ֆիլմ աշխատանքային սիրավեպերի մասին

Մարիան և Էնդեն կոլեգաներ են: Ի զարմանս իրենց՝ նրանք իմանում են, որ նույն երազներն են տեսնում: Ճակատագի՞ր, թե՝ ուղղակի պատահականություն:

The Ugly Truth, 2009

The Ugly Truth 22 - 5 կատակերգություն երեկոյի համար

Ասում են. «Ատելությունից սեր ընդամենը մեկ քայլ է»: Այսպիսին է մեր հերոսների պատմությունը: Նրանք միմյանց ատում են. Մայքը բռի կնամոլ է, իսկ Էբին՝ ինքնահավան և մեծամիտ: Երկուսն էլ աշխատում են հեռուստաընկերությունում, և մի օր նրանց «բախտ է վիճակվում» միասին աշխատելու: Պատկերացրեց Էբիի տրամադրությունը՝ չէ որ նա երդվել է մինչև կյանքի վերջ ատել Մայքին: Բայց մի օր նրանք դադարում են պայքարել ծնունդ առած և զարգացող այդ զգացմունքի դեմ, և փոխում են միմյանց վերաբերյալ պատկերացումները: Գլխավոր դերերում են, կանանց սիրելի, Ժերար Բաթլերը և Քեթրին Հայգլը: Բաթլերի կերպարի հիմքում ամերիկյան դերասան  և հաղորդավար Ադամ Կարոլլան է:

 

New in Town, 2008

new in town 9 - 5 ֆիլմ ռոմանտիկ երեկոյի համար
Քմահաճ Լուսին ապրում է արևոտ Մայամիում: Աշխատանքի բերումով նա մեկնում է ցուրտ Մինեսոտա. Լյուսին պետք է հարմարվի տեղի մռայլ պայմաններրին, փորձի լեզու գտնել տեղի գործարանում աշխատող մարդկանց հետ և բոլոր խնդիրներին տա լուծումներ: Աշխատողները նրան, սակայն, չեն սիրում, քանի որ Լյուսին եկել է, որ կրճատի աշխատատեղերը և փոխի մարդկանց կյանքի բնականոն ընթացքը: Արդյունքում փոխվում է Լյուսիի կյանքը:

(500) Days of Summer, 2009

500) Days of Summer review

2009 թվականին ռեժիսոր Մարկ Ուեբը հանրությանն է ներկայացնում իր «Ամառվա 500 օրերը» ֆիլմը, որի կենտրոնում է Թոմ անունով մի երիտասարդ: Նրա կյանքը փոխվում է, երբ հայտնվում է Սամերը: Գեղեցիկ, խարիզմատիկ աղջիկը գերում է երիտասարդին և մեկընդմիշտ փոխում նրա կյանքը: Մարդիկ կարծում են, թե ամենավառ աստղերը ամենաշուտն են խամրում: Այդպես եղավ այս երկուսի դեպքում: Միանգամից ծնունդ առած զգացմունքը դրդում է Թոմին մտածել, որ աղջիկը հենց այն միակն է, բայց արդյո՞ք դա այդպես է: Տխուր է, երբ սիրահարները բաժանվում են. տղան փակվում է ինքն իր մեջ, կորցնում կանանց նկատմամբ հավատը և ինքն իրեն խոսք տալիս, որ այլևս երբեք չի սիրահարվի, բայց ինչպե՞ս ապրել առանց սիրո:

La délicatesse, 2011

La Délicatesse” de David & Stéphane Foenkinos | Angle[s] de Vue

Մի օր գեղեցկուհի Նատալին առանց պատճառի ու դրան որևէ նշանակություն տալու համբուրում է իր կոլեգային՝ երիտասարդ Մարկուսին: Կատարվածը գլուխնիվայր փոխում է երիտասարդի կյանքը. նա սկսում է ապրել Նատալիի անունը տալով և նրա մասին մտածելով: Բայց գեղեցկուհին ոչ մի կերպ ուշադրություն չի դարձնում երիտասարդի վրա:

After the Ball, 2014

After the Ball (2015) - Photo Gallery - IMDb

Քեյթը երազում է դիզայներ դառնալու մասին. նա տաղանդավոր է և շատ յուրօրինակ ճաշակ ունի, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Քեյթի հայրը զբաղվում է պատրաստի հագուստի առք ու վաճառքով, բայց աղջիկը ցանկանում է իր սեփական մտահղացումները կյանքի կոչել: Այս ամենի հետ մեկտեղ բոլորովին անսպասելիորեն նա հանդիպում է  իր երազանքների տղամարդուն. գուշակեք, թե որտեղ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա