Logo

10 խաղացողներ, որոնք ավարտել են կարիերան ամենաբարձր տրանսֆերային արժեքով

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 02.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
C4GF8U0W8AEfi4K - 10 խաղացողներ, որոնք ավարտել են կարիերան ամենաբարձր տրանսֆերային արժեքով

Կան խաղացողներ, որոնք հրաժեշտ են տալիս ֆուտբոլին այն ժամանակ, երբ նրանց տրանսֆերային արժեքը բավականին բարձր է լինում։ Մինչև անցած տարվա ամառը ամենաբարձր տրանսֆերային արժեքով կարիերան ավարտած խաղացողների ցանկը գլխավորում էր «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը։ Սակայն հիմա Զիզուն երկրորդ տեղում է։ Կան խաղացողներ, որոնք ավարտում են կարիերան՝ ունենալով բավականին բարձր տրանսֆերային արժեք։

Հատկանշական է, որ Transfermarkt պորտալի փոխանցմամբ՝ այս ցանկի 11-րդ տեղում է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին եղել է 6 միլիոն եվրո։ Եկեք տեսնենք, թե ովքեր են թոփ-10-ում։

*Տրանսֆերային արժեքներն՝ ըստ Transfermarkt-ի

10․ Ռոբերտ Աքվաֆրեսկա 

Տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին՝ 6 500 000 եվրո

Ռոբերտ Աքվաֆրեսկան անցած տարի է ավարտել կարիերան։ Նա իտալացի հարձակվող էր, որը հիմնականում խաղացել է իտալական միջին Ա սերիայի մրցաշարային աղյուսակի միջնամասերում հայտնվող թիմերի կազմերում։ Աքվաֆրեսկային ժամանակին համարում էին իտալացի հեռանկարային խաղացողներից մեկը։ Սակայն նա այդպես էլ չխաղաց Իտալիայի հավաքականում ու չկարողացավ իր խաղային կարիերայի ընթացքում հասնել մի խաղամակարդակի, որը հնարավորություն կտար նրան խաղալու թոփ թիմերում։

Acquafresca leaves Bologna for Levante - Eurosport

Կարիերայի սկզբում նրա իրավունքները երկու տարի պատկանում էին Միլանի «Ինտերին»։ Սակայն նրանց կազմում Աքվաֆրեսկան ոչ մի հանդիպման այդպես էլ չմասնակցեց։ 2019 թվականին նա հեռացավ շվեյցարական «Սիոնից» ու մեկ տարի առանց ակումբ մնալուց հետո որոշեց ավարտել կարիերան։ Նրա տրանսֆերային արժեքն այդ ժամանակ գնահատվում էր 6,5 մլն եվրոյով։ Ի դեպ, Աքվաֆրեսկան Իտալիայի հավաքականում չի խաղացել, սակայն Իտալիայի Օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերին։

9․ Դին Ռիչարդս 

Տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին՝ 7 000 000 եվրո

Tottenham Hotspur on Twitter: "Today we are remembering our former defender Dean Richards, 10 years on from his sad passing at the age of 36. Always in our thoughts 🤍… https://t.co/r0oSiEYeEE"

Դին Ռիչարդսը 2000-ականների սկզբում խաղում էր Լոնդոնի «Տոտենհեմում»։ Անգլիացի պաշտպանը «խթանների» հիմնական կազմի խաղացող էր։ Սակայն 31 տարեկանում նա ավարտեց կարիերան առողջական խնդիրների պատճառով։ Այդ ժամանակ նրա տրանսֆերային արժեքը 7 մլն եվրո էր։

Ռիչարդսը այնուհետև մարզչական գործունեություն սկսեց «Բրենտֆորդում»։ Դին Ռիչարդը մահացել է 36 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո։

8․ Լուիշ Ֆիգու

Տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին՝ 7 000 000 եվրո

Ֆիգուն այն խաղացողներից էր, որը դեռ կարող էր փայլել իր փորձով ու խաղով ֆուտբոլային դաշտում։ Սակայն այդ տարիներին լեգենդար խաղացողները չունեին օվկիանոսից այն կողմ կարիերան շարունակելու ու հավելյալ գումար վաստակելու հեռանկարներ։ Այդ պատճառով էլ երբ կորցնում էին տեղը թոփ ակումբների հիմնական կազմերում, որոշում էին ավարտել կարիերան։

Video - Inter Celebrate 12 Years Since Luis Figo's Last Nerazzurri Appearance Against Atalanta

2009 թվականին Պորտուգալիայի հավաքականի երբեմնի առաջատարը որոշեց «կախել խաղակոշիկները մեխից»։ «Ինտերի» պորտուգալացի խաղացողի տրանսֆերային արժեքը զգալիորեն նվազել էր «Ռեալից» հեռանալուց հետո։ Եթե 2009-ին որևէ ակումբ ցանկանար գնել Ֆիգուին, նրա համար պետք է վճարվեր 7 մլն եվրո։

7․ Իգնացիո Աբատե

Տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին՝ 8 000 000 եվրո

Իգնացիո Աբատեն «Միլանի» ու Իտալիայի հավաքականի պաշտպան էր։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա «սկուադրա աձուրայի» աջ պաշտպանն էր։ Նա Իտալիայի մեկնարկային կազմում էր նաև եզրափակիչում։ 2010-ականների սկզբում նա ուներ իր տեղը թե՛ «Միլանի», թե՛ Իտալիայի հավաքականի կազմում։

AC Milan's Ignazio Abate Reportedly Set to Join Up With Zlatan Ibrahimovic at LA Galaxy This Summer | 90min

Սակայն երկար տարիներ «Միլանում» խաղալուց հետո Աբատեն 2019 թվականին հեռացավ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։ 33-ամյա պաշտպանի հետ որևէ ակումբ այդպես էլ չցանկացավ պայմանագիր կնքել։ Ի վերջո, Աբատեն մեկ տարի անց ավարտեց կարիերան։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատում էին 8 մլն եվրո։

6․ Դին Էշթոն 

Տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին՝ 8 500 000 եվրո

The lament of Dean Ashton, the England great that never was

Դին Էշթոնը անգլիացի հարձակվող էր։ Նրան քչերը կհիշեն։ Նա խաղացել է «Քրու Ալեքսանդրա», «Նորվիչ» և «Վեսթ Հեմ» ակումբներում։ Նա նույնիսկ հրավիրվել ու մեկ հանդիպում անցկացրել է Անգլիայի հավաքականի կազմում։

Էշթոնը բավականին բարձր տրանսֆերային արժեք ուներ 2009 թվականին, երբ կոճի վնասվածքի պատճառով ստիպված եղավ ավարտել կարիերան։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում էր 8,5 մլն եվրո։

Մեր ընտրանին․

5․ Պավել Նեդվեդ

Տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին՝ 9 000 000 եվրո

Նեդվեդը ևս այն խաղացողներից էր, որը կարող էր շարունակել իր կարիերան Միացյալ Նահանգներում, կամ էլ Պարսից Ծոցի արաբական երկրներում, եթե 2000-ականների վերջում լինեին այդ հնարավորությունները։ Սակայն «Ոսկե գնդակի» 2003 թվականի դափնեկիրը հենց իր սիրելի ակումբում՝ «Յուվենտուսում» ավարտեց կարիերան։

Pavel Nedvěd, La Furia Ceca [Best Goals] - YouTube

Նեդվեդի տրանսֆերային արժեքը բավականին բարձր էր 2009 թվականին։ Հաշվի առնելով այդ տարիների շուկայական գները՝ 9 մլն եվրոն չափազանց մեծ գումար էր այդ տարիքի խաղացողի տրանսֆերը գնելու համար։ Այս ցանկում Նեդվեդը զբաղեցնում է հինգերորդ տեղը։

4․ Վիլի Սանյոլ 

Տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին՝ 9 500 000 եվրո

Վինի Սանյոլը Ֆրանսիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» լեգենդար աջ պաշտպանն էր։ Նրա անունը հավերժ կարող էր մնալ ֆրանսիական ֆուտբոլի պատմության տարեգրքերում, եթե 2006-ի եզրափակիչում նրա փոխանցումից հետո Զիդանի հարվածը դիպուկ լիներ։ Սակայն Բուֆոնի սեյվը փրկեց Իտալիային գոլից։

Sagnol forced to call it a day | UEFA Champions League | UEFA.com

Սանյոլը 31 տարեկանում ավարտեց կարիերան։ Նրա երկարատև խնդիրները աքիլեսյան ջլի հետ ստիպեցին կայացնել այսպիսի բեկումնային որոշում։ Ամենևին էլ պատահական չէ, որ կարիերան ավարտելու պահին Սանյոլի տրանսֆերային արժեքը բավականին բարձր էր։

3․ Ֆիլիպ Լամ

Տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին՝ 11 000 000 եվրո

Philipp Lahm Confirms Retirement Plan, Commits to 'Definite' Bayern Munich Exit | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Գերմանական ճշտապահության ու բացառիկ կարգապահության վառ օրինակ հանդիսացող Ֆիլիպ Լամը խելահեղ կարիերա ունեցավ։ «Բավարիայի» հետ նա հաղթեց հնարավոր ու անհնար ամեն տիտղոս։ Գերմանիայի հավաքականի կազմում 2014 թվականին նա դարձավ աշխարհի չեմպիոն՝ լինելով թիմի ավագը։ Հենց այդ տարի Լամը որոշեց ավարտել միջազգային կարիերան։ Գերմանացիներն այս առումով չափազանց սառնասիրտ են և ունեն բեկումնային որոշումներ կայացնելու համարձակություն։ Ճիշտ այդպես, այս տարի միջազգային ֆուտբոլին ԵՎՐՈ-2020-ից հետո հրաժեշտ տվեց նաև Տոնի Կրոսը։

Լամը 2017 թվականին «կախեց խաղակոշիկները մեխից»։ Նա աշխարհի լավագույն աջ պաշտպաններից մեկն էր նաև այդ ժամանակ։ Սակայն նրա որոշումը հստակ էր։ 2017-ին Լահմը 33 տարեկան էր, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում էր 11 մլն եվրո։

2․ Զինեդին Զիդան

Տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին՝ 12 500 000 եվրո

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո Զինեդին Զիդանը ավարտեց ֆուտբոլային կարիերան 2006 թվականին։ Նրա որոշումն անբեկանելի էր, թեպետ շատերի համար զարմանալի էր, որ Զիդանը հեռանում է դաշտից։ Նա այդ տարի մոլորակի ուժեղագույն խաղացողն էր, մենակով Ֆրանսիայի հավաքականին հասցրեց եզրափակիչ՝ ճանապարհին մաքրելով սարսափելի Բրազիլիային։ Սակայն Զիդանը մրցաշարը սկսել էր կայացրած որոշմամբ։ Նա արդեն ասել էր, որ 2006-ի Մունդիալը նրա կարիերայի վերջին մրցաշարն է լինելու։

THE LAST MATCH OF THE LEGEND | ZİNEDİNE ZİDANE | 2006 - YouTube

Զիդանն իսկապես հեռացավ ֆուտբոլից՝ լինելով այդ պահին մոլորակի ուժեղագույն խաղացողներից մեկը։ 2006 թվականին ակտիվորեն քննարկվում էր «Ոսկե գնդակը» նրան տալու հարցը, սակայն ի վերջո France Football-ի հեղինակավոր մրցանակը ստացավ Ֆաբիո Կանավարոն։ Պատահական չէ, որ Զիդանը բավականին բարձր տրանսֆերային արժեք ուներ կարիերան ավարտելու պահին։ 2006 թվականի համար 12,5 միլիոն եվրոն մեծ գումար էր, երբ խոսքը 34 տարեկան խաղացողի մասին էր։ Ամեն դեպքում Զիդանի որոշումն իսկապես անբեկանելի էր։ Բեռլինի «Օլիմպիականում» Իտալիայի հետ եզրափակիչը նրա կարիերայի վերջին խաղն էր։

1․ Անդրե Շյուրլե

Տրանսֆերային արժեքը կարիերան ավարտելու պահին՝ 20 000 000 եվրո

Այս ցանկի առաջատարը փոխվեց անցած ամառ, երբ Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Անդրե Շյուրլեն հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո քչերը կարող էին հավատալ, որ բունդեսթիմի կազմում տպավորիչ մրցաշար անցկացրած խաղացողներից մեկի կարիերան կարող է այսպիսի ընթացք ունենալ։ Մարիո Գյոտցեին Արգենտինայի դեմ եզրափակիչում գոլային փոխանցում կատարելն ու Բրազիլիայի հետ կիսաեզրափակիչում ֆանտաստիկ գոլեր խփելը Շյուրլեի կարիերայի ամենահաճելի հիշողություններն են լինելու միշտ։

Bundesliga | Andre Schürrle retires: farewell to a German football legend

Նրա տեղափոխությունը «Չելսի» փոխեց ամեն ինչ։ Անգլիայում Շյուրլեի խաղը չստացվեց։ 2015-ին նա վերադարձավ Գերմանիա՝ համալրելով «Վոլֆսբուրգի» շարքերը։ Մեկ մրցաշրջան հետո նա եկավ «Բորուսիա» Դորտմունդ։ Հետո փորձեց իր բախտը «Ֆուլհեմում» ու նույնիսկ Մոսկվայի «Սպարտակում»։ Իսկ հետո պարզապես որոշեց ավարտել իր կարիերան։ Անցած ամառ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում էր 20 մլն եվրո։ Հենց այդ ժամանակ Շյուրլեն որոշեց հեռանալ իր սիրելի մարզաձևից։ Ամեն դեպքում նրա նվաճումները քիչ չեն․ նա աշխարհի առաջնության եզրափակիչում գոլային փոխանցում կատարած խաղացող է ու գլխավորում է ամենաբարձր տրանսֆերային արժեքով կարիերան ավարտած խաղացողների ցանկը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա