Logo

10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 22.06.2020ՄՇԱԿՈՒՅԹ
jennnnner - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Մի քիչ տարօրինակ կլիներ եթե «Kylie Cosmetics» ընկերության հիմնադիրը դիմահարդարումից ոչինչ չհասկանար։ Եկեք հասկանանք՝ որո՞նք են Քայլիի անթերի դիմահարդարման գաղտնիքները։

10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Մի վախեցեք տարբերվել ու ակտիվացնել ձեր հնարամտությունը։ Քայլին սև շրթներկի սիրահար է, սակայն մինչև սեփական բրենդի արտադրությունը նա շրթներկի փոխարեն օգտագործում էր աչքերի սև մատիտ կամ սև ստվերաներկ։

Screen Shot 2020 06 22 at 11.47.39 AM 960x562 - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Եթե դասական շպարի փոխարեն նախընտրում եք ավելի վառ դիմահարդարում, ապա հրաժարվեք սուրմայից ու դրա փոխարեն օգտագործեք գունավոր ստվերաներկ։

Screen Shot 2020 06 22 at 11.50.30 AM 960x623 - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Հետևյալ խորհուրդը ոչ թե դիմահարդարման, այլ դեմքի խնամքի մասին է. Քայլին խորհուրդ է տալիս դեմքի խոնավեցնուղ քսուկը տարածել կոսմետիկ վրձինով։

Screen Shot 2020 06 22 at 11.51.07 AM 960x688 - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Նախ և առաջ հարդարեք աչքերը, եթե օգտագործում եք ստվերաներկ, այնուհետև դեմքին տարածեք տոնային քսուկը. սա թույլ կտա խուսափել անցանկալի հետքերից և անթերի մաշկի երանգ ստանալ։

Screen Shot 2020 06 22 at 11.53.11 AM 960x690 - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա դեմքի խոնավեցնող քսուկի փոխարեն օգտագործեք տղամարդկանց՝ սափրվելուց հետո օգտագործման համար նախատեսված միջոց։

Screen Shot 2020 06 22 at 11.55.38 AM 960x696 - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Եթե ուզում եք փայլող մաշկ ունենալ, ապա տոնային կրեմի տակ օգտագործեց հայլայթեր։

Screen Shot 2020 06 22 at 11.58.08 AM 960x783 - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Քայլին մեծ ուշադրություն է դարձնում իր հոնքերին. առաջին հերթին նա մանրամասն նկարում է պակասող մազիկները և հետո միայն «կորեկտորի» միջոցով եզրագծում հոնքերը։

Screen Shot 2020 06 22 at 11.59.27 AM 960x907 - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

«Կորեկտորն» իր հաջորդ կիրառությունն է գտնում Քայլիի շուրթերին. տարածեք այն շրթներկ քսելուց առաջ և այն շատ ավելի երկար կպահպանվի։

Screen Shot 2020 06 22 at 12.03.12 PM 960x788 - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Եթե ցանկանում եք այտերին վարդագույն երանգ հաղորդել և դա բնական տեսք ունենա, ապա սկզբի համար օգտագործեք նարնջագույն դիմափոշի, հետո միայն՝ վարդագույն։

Screen Shot 2020 06 22 at 12.04.05 PM 960x710 - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

Իսկ դեմքին բրոնզագույն փայլ հաղորդելու համար օգտագործեք դեղին երանգով դիմափոշի, այս միջոցը թեթև արևայրուքի տպավորություն կստեղծի։

Screen Shot 2020 06 22 at 12.07.00 PM 960x673 - 10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա