Logo

Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ. 10 նկար, որոնց մեջ գաղտնիքներ կան

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:19 / 11.04.2022Արվեստանոց
աշխարհահռչակ նկարներ

Նկարիչները հաճախ գրություններ են թողնում իրենց նկարներում, հղումներ անում այլ ստեղծագործությունների և անձնական փորձառություններ դնում դրանց մեջ: Խոսում ենք 12 նկարի մասին, որոնցում գաղտնի իմաստ է դրված։

Հավատացնում ենք՝ այս նյութից հետո դուք բոլորովին այլ կերպ կնայեք դրանց։

1. «Ադամի արարումը», Միքելանջելո


Ադամի արարումը


«Ադամի արարումը» Միքելանջելոյի ամենահայտնի գործերից է։ Նկարում անզեն աչքով կարելի է տեսնել մարդու ուղեղի ուրվագիծը։ Եվ սա պատահական չէ. նկարիչն անատոմիայի սիրահար էր և, ասում են, նույնիսկ դիակներ էր հերձում։

2. «Մադոննան Սուրբ Ջովանինոյի հետ», Դոմենիկո Գիրլանդայո


Մադոննան Սուրբ Ջովանինոյի հետ


Այս նկարում փորձագետները տեսել են անհայտ թռչող առարկա՝ սկավառակի տեսքով, որը նկարիչը գծել է շատ մանրամասն (հիշեցնում ենք, որ նկարը նկարվել է 15-րդ դարում)։ Իսկ հետին պլանում մի մարդ է, որը նայում է սկավառակին:

3. «Ֆլամանդական ասացվածքներ», Պիտեր Բրեյգել Ավագ


Ֆլամանդական ասացվածքներ


Բրեյգել Ավագի այս նկարում պատկերված են ժամանակի 112 հոլանդական ժողովրդական ասացվածքները: Օրինակ՝ «կատվի վրա զանգ կախել» նշանակում է վտանգավոր և անխոհեմ արարք կատարել, իսկ «դռան բռնակը համբուրել»՝ անկեղծ չլինել։ Նկարիչը ցանկանում էր, որ մարդիկ մտածեն իրենց արարքների մասին և վերլուծեն իրենց պահվածքը կյանքում։

4. «Ընթրիք Էմմաուսում», Կարավաջո


Ընթրիք Էմմաուսում


Այս նկարի սյուժեն ներկայացնում է հարություն առած Հիսուսի ընթրիքն իր աշակերտների հետ։ Բայց նկարում ամբողջ ուշադրությունը գրավում է սեղանը, որը «կրում» է մի քանի գաղտնի հաղորդագրություն։ Այսպես, օրինակ, ձկան տեսքով ստվերն արտացոլվում է մրգային զամբյուղից, որն անձնավորում է քրիստոնյաների կյանքում լռության պարտադիր ուխտը։

5. «Տեր և տիկին Առնոլֆինի», Յան վան Էյք


Տեր և տիկին Առնոլֆինի Տեր և տիկին Առնոլֆինի 2


Ենթադրվում է, որ այս նկարում պատկերված են վաճառական Ջովաննի դի Նիկոլաո Առնոլֆինին և նրա կինը (սակայն, որոշ հետազոտողներ վստահ են, որ սա նկարչի և իր կնոջ ինքնանկարն է): Բայց հենց հայելին է, որ գրավում է բազմաթիվ արվեստաբանների ուշադրությունը, որի արտացոլման մեջ կարելի է տեսնել հենց նկարչին՝ գունապնակը ձեռքին։ Իսկ հայելու վերևում երևում է մակագրությունը՝ «Յան վան Էյքն այստեղ էր»։

6. «Ննջասենյակ Առլում», Վինսենթ վան Գոգ


Ննջասենյակ Առլում


1888 թվականի մայիսին նկարիչը տեղափոխվում է Առլ (քաղաք Ֆրանսիայի հարավում), որտեղ արվեստանոց է հիմնում և շարունակում ստեղծագործել։ Իսկ արդեն աշնանը նա վերջնականապես տեղավորվում է և որոշում նկարել իր ննջասենյակը: Նկարը ստացվում է հիմնականում դեղին երանգներով, և դա պատահական չէ։ Շատ փորձագետներ դա բացատրում են նրանով, որ Վան Գոգն էպիլեպսիայի դեղամիջոց էր ընդունում, ինչը մեծապես փոխել է գույնի ընկալումը (ամեն ինչ դարձել է կանաչ-դեղին)։ 

7. «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը», Գուստավ Կլիմտ


Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը


Ադել Բլոխ-Բաուերը շաքարավազի հարուստ մագնատ Ֆերդինանդ Բլոխ-Բաուերի կինն էր և Գուստավ Կլիմտի սիրուհին: Երբ ամուսինն իմացել է նրանց սիրավեպի մասին, որոշել է վրեժխնդիր լինել, և դա արել է շատ անսովոր կերպով։ Նա նկարչին պատվիրել է իր կնոջ դիմանկարը և ստիպել նրան հարյուրավոր էսքիզներ անել: Աշխատանքը տևել է մի քանի տարի, և սիրահարների զգացմունքներն արագ սառել են։ Ի դեպ, Ադելն այդպես էլ չի իմացել, որ ամուսինը տեղյակ է եղել այդ սիրավեպի մասին։

8. «Կապույտ սենյակ», Պաբլո Պիկասո


Կապույտ սենյակ Կապույտ սենյակ 2


Քչերը գիտեն, որ իրականում «Կապույտ սենյակի» հետևում տղամարդու դիմանկար է։ Այս փաստը հայտնի է դարձել 2008 թվականին, երբ նկարը ներկայացվել է փորձաքննության։ Սրա մեջ միստիկա չկա, պարզապես Պիկասոն միշտ չէ, որ մաքուր կտավներ է ունեցել, որոնց վրա նկարել է: Այսպիսով, նա օգտագործել է ավելորդ նկարները:

9. «Սրճարանի գիշերային տեռասը», Վինսենթ վան Գոգ


Սրճարանի գիշերային տեռասը


Շատ հետազոտողներ կարծում են, որ այս նկարը հղում է Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքին»: Բանն այն է, որ նկարի հենց կենտրոնում երկար մազերով և ամբողջությամբ սպիտակ հագուստով մատուցողն է (որը հիշեցնում է Հիսուս Քրիստոսի հագուստը), տեռասում 12 հոգի է, որոնցից մեկը կանգնած է դռան շեմին՝ ինչպես Հուդան, իսկ մատուցողի հետևում խաչ է երևում (պատուհանի շրջանակից):

10. «Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ովքե՞ր ենք մենք։ Ո՞ւր ենք գնում», Պոլ Գոգեն


Պոլ Գոգեն


Գոգենի այս նկարը պետք է «կարդալ» աջից ձախ, այն անձնավորում է մարդու կյանքի ցիկլը ծննդից մինչև մահ։

Բոնուս. «Վերջին ընթրիքը», Լեոնարդո դա Վինչի


Վերջին ընթրիքը


Նկարիչը երեք տարի շարունակ Հուդայի կերպարի համար բնորդ էր փնտրում։ Մի օր նա փողոցում հանդիպում է հարբեցողի ու հրավիրում նկարվելու։ Իսկ երբ դա Վինչին արդեն նկարում վերջացնում է՝ տղամարդն ասում է, որ նախկինում իրեն մեկ անգամ էլ է նկարել... Պարզվում է, որ մի քանի տարի առաջ Լեոնարդոն նրանից նկարել է Քրիստոսին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա