Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

10  փաստ Ռոզա Լինի մասին

Այսօր Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող 21-ամյա Ռոզա Լինը ելույթ կունենա 17-րդը։ Նա կներկայանա «Snap» երգով, որը հանդիսատեսի կողմից սիրվեց և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ 

Ներկայացնում ենք 10 փաստ Ռոզա Լինի մասին.

1. Ռոզա Լինը ծնվել և մեծացել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 2000 թվականին։

2. Երգչուհին հայտնի է բեմական Ռոզա Լին անվամբ։ Լինի իսկական անունն է Ռոզա Կոստանդյան։

3. Լինը սկսել է իր մասնագիտական երաժշտական կարիերան՝ համագործակցելով ամերիկյան Nvak Collective ձայնագրման լեյբլի հետ, որը հիմնել է ամերիկահայ երգչուհի և երգերի հեղինակ Թամար Կապրելյանը։ 

4. 2021 թվականի սեպտեմբերին Լինը թողարկել է իր դեբյուտային «King» սինգլը՝ ամերիկացի երգչուհի Kiiara-ի հետ համագործակցությամբ։

5. Երգչուհի լինելուց բացի, Ռոզան նաև երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր է։

6. Երաժշտական կարիերան սկսել է 6 տարեկանից. նվագել է դաշնամուր, կիթառ, ինչպես նաև երգեր գրել։ Այս առիթով երգչուհին ասել է. «Իմ առաջին երգը գրել եմ 10 կամ 11 տարեկանում: Այդ տարիքում իմ կիթառի ուսուցչի հետ համատեղ երկու համերգ ենք ունեցել Վանաձորում. դա հենց այն սկիզբն էր, որի շնորհիվ հասկացա, որ ուզում եմ երաժշտությամբ զբաղվել ու իմ կյանքը նվիրել այդ գործին»:

7. 2013 թվականին «Գիտեմ» երգով մասնակցել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցչի ընտրության փուլին։

8.  Ռոզա Լինը մանկուց երազել է Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու մասին: «Միշտ ընտանիքիս հետ հետևել ենք մրցույթին, ու ներքուստ զգացել եմ, որ ես էլ մի օր պիտի կանգնեմ այդ բեմում», - ասել է երգչուհին։ 

9. «Եվրատեսիլ 2022»-ին Ռոզա Լինը կերգի «Snap» երգը, որը գրել են ինքը` երգչուհին, Թամար Կապրելյանը, Լարզ Պրինցիպատոն, Ջերեմի Դյուսուլետը, Էլլի Կրիստալը և Քորթնի Հարելը։

10. Ռոզա Լինը հիանալի տիրապետում է անգլերենին, 1 տարի ապրել է Միացյալ Նահանգներում։

 

Նշենք, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

 

Աղբյուր` Վիքիպեդիա, news.am

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Նրան անվանում են մեր ժամանակների Էդիթ Պիաֆ. ով է Zaz-ը

  • 168

Ադելը կրկին բարկացրել է երկրպագուներին

  • 359

Ատելության ալիքը կրկին հարվածեց Ադելին՝ այս անգամ հենց թագուհի Եղիսաբեթ II-ի պատճառով

  • 2224

Հայաստանում սպասվում են Շակիրայի, Ջեյ Լոյի և Էնրիկե Իգլեսիասի համերգները

  • 1664

Guns N' Roses-ն առաջին անգամ AC/DC-ի «Back In Black»-ը ներկայացրել է քավըր տարբերակով

  • 88

Ուրախ նոտաները վերադառնում են. կայացավ Արթուր Գրիգորյանի հանրահայտ մյուզիքլի պրեմիերան (լուսանկարներ)

  • 489

ABBA-ն 6 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացել է հանրությանը, այն էլ՝ կարմիր գորգին (լուսանկարներ)

  • 213

Ֆրենկ Սինատրայի և Բիթլզի լավագույն հիթերը կհնչեն Ֆեդերիկո Մոնդելչիի և Կամերային նվագախմբի կատարմամբ

  • 119

Լևոն Չաուշյանին նվիրված համերգային երեկո կանցկացվի

  • 105

Հեղափոխություններ, կաշառք և տուգանքներ. ամենաաղմկոտ քաղաքական սկանդալները «Եվրատեսիլ»-ում

  • 473

«Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը 20-րդ տեղում է

  • 368

«Շնորհակալ եմ ինձ, իմ պատմությանը, երգին հավատալու համար»․ Ռոզա Լինի գրառումը

  • 359

Բրազիլացի երկրպագուհին ծննդաբերել է Metallica-ի համերգի ժամանակ

  • 250

«Եվրատեսիլ 2022»-ին ռուսները քվեարկելու հնարավորություն չեն ունենա

  • 260

Վավերագրական ֆիլմ Թրևիս Սքոթի համերգի «հրմշտոցի» մասին

  • 174

Ադելն աշխատանքից ազատել է իր թիմին` Լաս Վեգասի չեղարկված համերգից հետո

  • 222