Logo

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 03.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
surogaat min - 10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

Փոխնակ մայրերը վճռական դեր են խաղացել ընտանիքների ստեղծման գործում դեռևս մարդկության պատմության ամենասկզբից հին Մերձավոր Արևելքում, 12-րդ դարի իսպանական թագավորական ընտանիքում և նաև այսօր: Թեև սա նոր իրողություն չէ, սուրոգատ մոր օգնությանը դիմելու գործընթացը զարգացել է ՝ վերարտադրողական տեխնոլոգիայի զարգացմանը համընթաց:

Այսօր կներկայացնենք 10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին…

Աստվածաշնչյան ժամանակներ

Աբրահամի և Սառայի պատմությունն առաջինն է, որ պատմում է սուրոգատ մայրության մասին: Նրանք ամուսնացած էին, սակայն չէին կարողանում երեխա ունենալ, ուստի Սառան դիմեց իրենց ծառային ՝ Ագարին, որպեսզի նա Աբրահամի համար երեխա ունենա:

12-րդ դար

Իսպանական թագավորական ընտանիքում փոխնակների դերերը հայտնի էր: Այն ժամանակ փոխնակներին ընդունում էին՝ թագավորի համար որդի լույս աշխարհ բերելու համար: Երբ թագաժառանգը ծնվում էր, թագուհին և թագավորը նրան դաստիարակում էին ինչպես իրենց երեխային:

19 – րդ դար

Բժշկական հաստատությունում իրականացված ամենավաղ արհեստական բեղմնավորումը տեղի է ունեցել 1884 թվականին: Դեպքը մի շարք խնդիրներ և դրանց շուրջ աղմուկ բարձրացրեց. կինը տեղյակ չէր, որ սերմնահեղուկը դոնորինն է, ոչ թե իր ամուսնունը:

1970-ականների կեսեր

Նոել Քինը փաստաբան էր, որը 1976 թվականին կնքեց փոխնակ մայրության առաջին պայմանագիրը: Այս համաձայնագիրը նախատեսված էր փոխնակ մայրության ավանդական գործընթացի համար, իսկ փոխնակ մայրը որևէ փոխհատուցում չի ստացել իր ծառայությունների համար:

1970-ականների վերջ

1978-ի հուլիսի 25-ին ԷԿՈ-ով հղիացած առաջին երեխային տեղափոխեցին Անգլիայի «Royal Oldham» հիվանդանոց:

1980-ականների սկզբին

Փոխհատուցման հիման վրա փոխնակ մայրության մասին առաջին համաձայնագիրը կնքվեց 1980 թվականին՝ մի կնոջ և ավանդական փոխնակ մոր՝ Էլիզաբեթ Քեյնի (հորինված անուն) միջև: Որոշում կայացվեց, որ զույգը Էլիզաբեթին կփոխհատուցի 10,000 ԱՄՆ դոլար՝ իրենց երեխային լույս աշխարհ բերելու համար: Ավելի ուշ Էլիզաբեթը գրեց «Ի ծնե՝ մայր. Ամերիկայի պատմություն առաջին օրինական փոխնակ մոր մասին» գիրքը, որում նա պատմեց իր փորձը, ներառյալ այն, թե ինչպես է զղջացել փոխնակ մայր դառնալու իր ընտրության համար:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա