Logo

10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 24.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
սոս - 10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

Հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը բուռն ստեղծագործական կյանք է ապրել: Նա այն դերասանն էր, որը հասնում էր ներքին կերպարանափոխման առանց խիստ թատերականացված արտաքին ընդգծումների:

10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

1.Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ.-ի հոկտեմբերի 24-ին, Ստեփանավան քաղաքում:

777 - 10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

2. Մանկուց առանձնանում էր իր տարեկիցներից. 10 տարեկանում, երբ դեռ երբեք թատրոն չէր տեսել, պիես է գրել և բակի երեխաների հետ տան նկուղում ներկայացում բեմադրել;

3.Մինչև Երևան տեղափոխվելն աշխատել է Ստեփանավանի շրջանային թատրոնում: Երբ ուզել է դուրս գալ, թատրոնից ղեկավարը դիմումը չի ստորագրել: Այդ գիշեր նրան երազում մի տղամարդ է այցելել և ասել՝ «Դեռ դուրս մի արի, ես կգամ քեզ կտանեմ Երևան»: Օրեր անց թանտրոն է այցելել Արվեստի վարչության թատերական բաժնի վարիչը, որն էլ հետագայում նրան հրավիրել է Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատելու:

sos sargsyan big1 - 10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

4.Երևան է տեղափոխվել 1948թ.-ին և անմիջապես սկսել աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում:

5.1954թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:

6.1991թ.-ին հիմնադրել է Համազգային թատրոնը:

Սարգսյանի անվան - 10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

7.Եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության նախագահության թեկնածու, առաջադրվել Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից:

8.Նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում՝ Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս» և այլն:

astcuc mi ban em xndrum hogis na136019.1 - 10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

«Գիքոր»

9. Հանդես է եկել նաև ռուս ռեժիսորների կինոնկարներում, խաղացել Տարկովսկու «Սոլյարիս», Բորտկոյի «Առանց ընտանիքի», ֆիլմերում:

795414 - 10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

«Առանց ընտանիքի»

10.Մի շարք երկերի հեղինակ է՝ «Չորուկ ճյուղեր, Երևան», «Վարագույրից այս կողմ», «Մենք ու մերոնք», «Լակոտը, Երևան» և այլն:

p1 960x1242 - 10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

«Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու եւ գործելու:

Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբերան ժողովուրդ: Այսքան չի կարելի վատատես լինել, լավը չտեսնել: Շատ լավ բաներ են կատարվում»…

Սոս Սարգսյան

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա