Logo

10 փաստ «The Squid Game»-ը գերազանցած «Hellbound» սերիալի մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 24.11.2021ՍՊՈՐՏ
45912793586 - 10 փաստ «The Squid Game»-ը գերազանցած «Hellbound» սերիալի մասին

Նոյեմբերի 19-ին «Hellbound» հարավկորեական մինի սերիալը դարձել է Netflix հոսքային ծառայության ամենաշատ դիտվող նախագիծը։ Այն առաջ է անցել Netflix-ի նախորդ հիթից՝ «The Squid Game»-ից։ «Helbound»-ը թողարկվելուց մեկ օր անց ավելի քան 80 երկրում գլխավորել է վարկանիշները: Ֆիլմի ռեժիսորը Յոն Սա Հոն է:

The Guardian-ը գրում է, որ հարավկորեական մինի-սերիալը դարձել է Netflix-ի ամենահայտնի նախագիծը՝ վկայակոչելով FlixPatrol ծառայության տվյալները։

Հետաքրքիր փաստեր «Hellbound» մինի սերիալից

1. «Hellbound-ը հիմնված է հարավկորեական համանուն կոմիքսների վրա, որը ստեղծվել է հատուկ սմարթֆոնների համար (webtoon): Գործողությունները տեղի են ունենում 2023 թվականին: Մարդիկ սկսում են կանխատեսումներ ստանալ իրենց մահվան ճշգրիտ ամսաթվով։ Գերբնական էակներ են հայտնվում մեղավորներին դժոխք տանելու համար: Այն, ինչ տեղի է ունենում, հանգեցնում է զանգվածային հիստերիայի և կրոնական ֆանատիզմի աճի:

 

2. Սերիալն ունի 50 րոպեանոց 6  դրվագ։

 

3. Սա առաջին կորեական դորաման է, որը ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում։

 

4. Պատմությունը հրապարակվել է Naver-ում և մեծ աղմուկ ու ժողովրդականություն է վայելել հենց սկզբից:

 

5. Սերիալի փորձնական պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում հեռուստասերիալի Primetime ծրագրում 2021 թվականի սեպտեմբերի 9-ին։

 

6. «Hellbound»-ը հայտնվել է Netflix-ի լավագույն տասնյակում՝ թողարկումից հետո 24 ժամվա ընթացքում:

 

7. Ֆիլմը հրավիրվել է 2021 թվականի հոկտեմբերին կայանալիք BFI Լոնդոնի 65-րդ կինոփառատոնին մասնակցելու:

 

8. Netflix-ի սերիալն ամբողջությամբ նկարահանված է Հարավային Կորեայում։

 

9. 2021 թվականի փետրվարի 25-ին Hellbound-ի ռեժիսորն ու դերասանական կազմը հեռուստասերիալը ներկայացրել են Netflix-ին:

 

10. «Hellbound» դրաման ունի բազմաթիվ յուրահատուկ կերպարներ։ Այն ավելի հետաքրքիր է դարձել շնորհիվ այնպիսի ավագ դերասանների, ինչպիսիք են՝ Yoo Ah-In-ն ու Park Jung-Min-ը:

 

d77095845cfa93c2a5ffc67950fd7e34 ce 2544x1587x455x188 cropped 960x600 - 10 փաստ «The Squid Game»-ը գերազանցած «Hellbound» սերիալի մասին

0606 222839 1637523358 jo 1637549104196692970681 crop 1637549119007650762366 2 2 - 10 փաստ «The Squid Game»-ը գերազանցած «Hellbound» սերիալի մասին0613 bn 2 960x610 - 10 փաստ «The Squid Game»-ը գերազանցած «Hellbound» սերիալի մասին


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա