Logo

10 փաստ Վարդան Պետրոսյանի մասին, որ գուցե չգիտեք

Հեղինակ
tigran5
00:00 / 12.11.2021ՍՊՈՐՏ
դդդդդդդդդ - 10 փաստ Վարդան Պետրոսյանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ սիրված դերասանի մասին, որ գուցե չգիտեք…

1. Վարդան Եղիշեի Պետրոսյանը ծնվել է 1959թ.-ի Փետրվարի 27-ին, Երևանում:

2. Վարդան Պետրոսյանն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի քաղաքացիություն:

3. Մանկությունն անցել է Խանջյան փողոցի իր հայրական տանը, մեծացել է գիտնականների ընտանիքում:

701864 960x598 - 10 փաստ Վարդան Պետրոսյանի մասին, որ գուցե չգիտեք

4. Դերասանը սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, ապա՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում:

5. Առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնի՝ «Երիտասարդ ոզնիներ»-ի համահիմնադիրն է:

6. 1992թ.-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ զբաղվել է դերասանական գործունեությամբ. նկարահանվել է կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում:

7. Տրանսպորտային վթարի ենթարկվելուց հետո, գրավի դիմաց Վարդանին ազատ արձակելու դիմումը ստորագրել են 11.000 մարդ:

l 0H8tWVd0j7 - 10 փաստ Վարդան Պետրոսյանի մասին, որ գուցե չգիտեք

8. Ազատազրկումից հետո Վարդան Պետրոսյանը բեմ է բարձրացել 6 տարվա դադարից հետո:

9. Խորհրդանշական է, որ կալանքի առաջին Նոր տարուն, երբ ընկերները կիթառ էին գտել իր համար, նա երգել է Ազնավուրի «Լա Բոհեմը» երգը: Հետագայում հանդիպել է շանսոնյեի հետ, ով էլ մղել է նրան բեմ վերադառնալու մտքին:

10. «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը պատմում է բանտում անցկացրած տարիների մասին: Հետաքրքրական է, որ կերպարներն իրական են և նրանց անուններն անգամ փոփոխման չեն ենթարկվել:

Vardan petrosyan 634x445 - 10 փաստ Վարդան Պետրոսյանի մասին, որ գուցե չգիտեք

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա