Logo

10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 24.02.2016Բասկետբոլ
717 1430413594 michael phelpsj - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

Շարունակելով հետաքրքիր շարքը, որի շրջանակներում ներկայացրել ենք միջազգային ու հայկական ֆուտբոլին վերաբերող փաստեր, որոնց դժվար է հավատալ, որոշեցինք ներկայացնել նաև ոչ ֆուտբոլային մարզական փաստեր։

1. Եթե Մայքլ Ֆելփսը լիներ պետություն, ապա նա Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ոսկե մեդալների քանակով կլիներ 35-րդը՝ առաջ լինելով 97 պետություններից։

49673 640px - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

2. Բեյսբոլի մեկ խաղում ընդհանուր գործողությունները տևում են ընդամենը 18 րոպե։

Basebal - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

3. Սկսելով 1990 թվականին՝ Մայքլ Ջորդանն ու «Չիկագո Բուլսը» 8 տարի շարունակ ոչ մի անգամ երեք խաղ անընդմեջ պարտություն չեն կրել։

michaeljordan - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

4. Ջոն Իսներն ու Նիկոլաս Մահուտը 183 գեյմ անցկացրին Ուիմբլդոնի շրջանակներում կայացած դիմակայության ժամանակ։ Սեթերի 70-68 հաշվով ավարտված մրցավեճը տևեց երեք օր։ Դա գերազանցեց նախորդ ռեկորդը, որը 112 գեյմ էր, ու ավելին, դա սահմանվել էր այն ժամանակ, երբ թայբրեյք գոյություն չուներ։

isner mahut partita infinita tabellone ansa - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

5. Ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերում հաղթողներին շնորհվել են արծաթե մեդալներ։

screen shot 2015 04 20 at 8 31 25 pm - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

6. Չինաստանը ոչ մի օլիմպիական մեդալ չի նվաճել մինչև 1984 թվականի Օլիմպիական խաղերը։ 2008 թվականին Պեկինում կայացած Օլիմպիադայի ժամանակ նրանք նվաճեցին 100 մեդալ։

484615 23001504 2560 1440 - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

7. Երեք պետություններ, որոնք ժամանակին ընդունել են Օլիմպիական խաղերը, այլևս գոյություն չունեն։ Դրանք են ԽՍՀՄ-ը (1980), Հարավսլավիան (1984) ու Արևմտյան Գերմանիան (1972)։

olympic mascots misha - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

8. Մայքլ Ջորդանի մականունը դպրոցում եղել է «Մեջիք»՝ Մեջիք Ջոնսոնի պատվին։

9.23.13 magic and jordan1 - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

9. Գոլֆի գնդակները ի սկզբանե պատրաստվել են կովի չորացրած աչքերից։

7 - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

10. Ուիմբլդոնի կորտերի խոտը ժամանակին եղել է երկու դյույմ երկարության, մինչև որ խոտերի մեջ թաքնված օձը չխայթեց անգլիացի մարզիկին 1949 թվականին։

Shoelace - 10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա