Logo

10 սերիալ. խորհուրդ է տալիս Հասմիկ Սիմոնյանը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 29.01.2021Կինո
ՀասմիկՍիմոնյան min - 10 սերիալ. խորհուրդ է տալիս Հասմիկ Սիմոնյանը

Այսօր իր սիրելի սերիալներով մեզ հետ կիսվել է ժամանակակից գրող, բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը:

1 . Վառվիր, Մադրիդ | Arde Madrid

Гори, Мадрид (2018, сериал, 1 сезон) – смотреть онлайн, трейлеры, даты премьер – КиноПоиск

[2018թ., Իսպանիա, սեզոն 1, սերիայի տևողությունը՝ 30ր]

Ավա Գարդները մի կարճ շրջան ապրում է Մադրիդում: Ապրում է թեժ ու թունդ, կրքոտ ու աղմկալի: Հարևանները Պերոններն են՝ Արգենտինայի նախկին նախագահը՝ Խուանն, ու կինը՝ Էվան, (ի դեպ, միակ կիքսը, որ ֆիքսեցի, Էվան մեկումեջ դառնում է Իսաբել, որ ռեալում Խուանի երկրորդ կինն է եղել): Իսպանիայում Ֆրանկոյի իշխանությունն է: Աղմուկն ու սեքսը մի տեսակ անհարիր բաներ են պահպանողական երկրում, ուր քարոզվում է ընտանիքում կնոջ հնազանդություն, սեքսը միայն ամուսնու հետ, ոտքերը լվալ, ջուրը խմել և մնացյալ թաշախուստեն: Ու ահա Ֆրանկոյի իշխանության գաղտնի գործակալները՝ որպես սպասարկող անձնակազմի մի մաս, գնում են Ավայի տուն, ու սկսվում է կինոն, որ շատախոս լինելով շատախոս չի, սև-սպիտակ ա, դրայվն էլ՝ տեղը: Նրբանկատությունը՝ կադրի, հումորի, ուղղակի վայելք է: Նայվում է մի շնչով:

 

2.  Ոնց էս ամենը ինձ դուր չի գալիս | I Am Not Okay With This  

Netflix original 'I Am Not Okay With This' is not quite a superhero- The New Indian Express

[2020թ., 1 սեզոն, տևողությունը սերիայի՝ 20ր.]

Մեկ օրում նայվող սերիալ նեթֆլիքսից: Եթե արդեն տեսել եք Theendofthefuckingworld -ը, ուրեմն աչքներդ լույս, դեռահասները նորից են գրոհելու ձեր սրտերը, ընթացքում հիշելու եք ձեզ ու ձեր խնդիրները ու ի սրտե ցնծալու, որ այլևս երբեք, երբեք, երբեք դեռահաս չեք լինելու, ու էդ ամենը խորը անցյալում ա, դե իսկ նրանք, ովքեր հասունացման բարդ փուլում են, տառապում են ամենայն անկեղծությամբ, փորձում գտնել իրենց, հասկանալ՝ ով են, որտեղից են գալիս և ուր արժի գնալ։
Սերիաները կարճ են, արագ, աչքդ թարթեցիր՝ պրծավ։ Հերոսները հուզիչ են, ստանդարտից դուրս սիրուն, ինչը կրկնակի հաճելի ա։

3. Բաբելոն-Բեռլին | Babylon Berlin

Отличный сериал «Вавилон-Берлин»: новый сезон | «Русская Теленеделя»

[2017թ., 3 սեզոն, տևողությունը սերիայի՝ 45ր. ]

1929թ., Բեռլին։ Երիտասարդ քննիչ Գերեոնը պոռնոգրաֆիկ նյութի հետաքննությամբ է զբաղված, դե իսկ ընթացիկ բացահայտվում են խարդավանքներ, սպանություններ, քաղաքական ու անձնական դրամատիկ պատմություններ, կաբարե և անգամ ոսկով լի մի գնացք և մի հայ՝ Էդգար անունով։ Իսկ հենց առաջին սերիայում սպասվում ա գժական մի երգ, որ ոչ ինձ էր  հանգիստ տալիս, ոչ էլ հարևաններիս։
Համարվում է անգլալեզու ամենաթանկ սերիալը (առաջին երկու սեզոնի բյուջեն՝ 40մլն եվրո):

4. Ռուսական տիկնիկ | Russian Doll

Russian Doll': What to Read About the Hit Netflix Series - The New York Times

[2019թ., ԱՄՆ, սեզոն 1, սերիայի տևողությունը՝ 26ր]

Եվս մի հավեսություն Նեթֆլիքսից:
«Արջամկան օրը» ֆիլմը եթե սիրում եք, նայեք: Ամեն դեպքում խոստովանեմ՝ սույն սերիալից հետո իմ չքնաղ ֆոբիաների թիվը ևս մեկով ավելացավ, ու հիմա ես աշխատում եմ աստիճաններից խուսափել կամ իջնել շատ դանդաղ (լրիվ լուրջ ու, ի դեպ, էդ վախը ո՞նց ա կոչվում): Ու, հա, էս սերիալը պիտի ընկերուհուս հետ նայեի: Չդիմացա: Խժռեցի մի գիշերում: Մենակս: Մի երկու օր շարունակ գնում-գալիս ասում էր. «Չե՞ս նայել, չէ՞: Չնայեեես»: Նայում էի աչքերի մեջ ու ասում՝ ո՞վ, ե՞ս, առանց քե՞զ: Հետո գնացի Հնդկաստան ու կարոտից մի տեսակ անտերացած՝ տվայտվելով գրեցի, թե բա՝ չես ասի, մե այլանդակ, աններելի, շատ անշնորհք բան եմ արել: Առանց քեզ նայել եմ: Սկզբում կատաղ գիֆերն էին, իսկ հետո մեր չաթի լայնքով մեկ «դավաճան» բառի բոլոր հնարավոր ձևերն էին, բոլոր հնարավոր լեզուներով: Բայց դե, ինչ մեղքս թաքցնեմ, արժանի սերիալ էր՝ արժանի հետևանքներով: Չեմ փոշմանում: Նադյան ոսկի կնիկ ա ու գժական լավը: Նայեք, ընԳերացեք և այլն:

 

5. Սեր, մահ ու ռոբոտներ | Love, Death & Robots

Love Death and Robots: Netflix Addresses Suspect Episode Order Changes | IndieWire

[2019թ., ԱՄՆ, սեզոն 1, սերիայի տևողությունը՝ 7-9ր]

Մի երեկոյի ընթացքում գինով-բանով խմվող կարճամետրաժ՝ հումորով, երևակայությամբ, տեղ-տեղ պստլիկ սարսափներով, բայց անտանելի համով, մեկ ու մեջ էլ կատվասերների համար հատուկ մտածած: Նեթֆլիքսին մերսիներ ու մերսիներ:

 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա