
12 տարի առաջ այս օրը Հիթ Լեդջերը հետմահու Օսկար ստացավ, որպես Երկրորդ պլանի լավագույն դերասան ՝ Քրիստոֆեր Նոլանի «The Dark Knight» ֆիլմում Ջոկերի դերի համար:
Ֆիլմի մասին…
«Խավարի ասպետը» ֆիլմը էկրաններին է հայտնվել 2008 թվականին։ Գլխավոր դերերում են ռեժիսորի սիրելի Քրիստիան Բեյլը, միակ ու անկրկնելի Ջոքեր Հիթ Լեդջերը, Գարի Օլդմենը և այլք։
Բեթմենը բարձրացնում է քրեական աշխարհի դեմ պատերազմի խաղադրույքները: Լեյտենանտ Ջիմ Գորդոնի և դատախազ Հարվի Դենտայի հետ միասին նա մտադիր է մաքրել փողոցները հանցագործներից, որոնք թունավորում են քաղաքը: Համագործակցությունն արդյունավետ է ստացվում, սակայն նրանք շուտով հայտնվում են քարոսի կենտրոնում` հրահրված հանցագործ աշխարհում հայտնի Ջոկերի կողմից:
Մի քանի փաստ…
1. Սթիվեն Քինգը «The Dark Knight»-ը համարում է սուպերհերսի մասին պատմող լավագույնը ֆիլմը։
2. Ջոկերի դերին պատրաստվելու համար Հիթ Լեջերը մեկ ամիս ապրել է հյուրանոցում, միայնակ։
3. Ֆիլմը նվիրվում է Հիթ Լեջերի և Կոնուեյ Ուիկլիֆի (հատուկ էֆֆեկտների մասնագետ, որը մահացել է նկարահանումների ժամանակ) հիշատակին։
4. Ֆիլմի համար Նոլանին ոգեշնչել են Ջոկերի առաջին կոմիքսները (1940 թվական), ինչպես նաև 1988 թվականի «Սպանող կատակը» գրաֆիկական վեպը և 1996 թվականի «Երկար հելոուինը» սերիալը, որը պատմում էր Հարվի Դենթի ծագմասն մասին։
5. «Խավարի ասպետը» մականունը Բեթմենին առաջին անգամ վերագրվել է 1940 թվականի Բեթմեն #1 կոմիքսում, որի հեղինակը Բիլ Ֆինգերն էր:
6. «The Dark Knight» հիմնականում նկարահանվել է Չիկագոյում, ինչպես նաև Միացյալ Նահանգների մի քանի այլ վայրերում, Միացյալ Թագավորությունում և Հոնկոնգում։
7. Լեդջերը մահացել է ֆիլմի նկարահնումներից մի քանի ամիս անց և թողարկումից վեց ամիս առաջ՝ 2008 թվականի հունվարի 22-ին:
8. Ֆիլմի եկամուտը գերազանցել է $1 միլիարդը. «The Dark Knight»-ը համարվում է 2008 թվականի ամենաշահութաբեր և բոլոր ժամանակների 46-րդ ամենաշահութաբեր կինոնկարը:
9. Ջոկերը` Հիթ Լեջերի դերակատարմամբ, հանդիսանում է «կինոյի 100 լավագույն չարագործներից» 2-րդը։
10. Ֆիլմը արգելված է Չինաստանում։