Logo

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 18.09.2020Հայկական ֆուտբոլ
118472874 3327652324008319 6006589533660179306 o - 12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:47

-

-

«ՎԱՆ» – «ՆՈՐԱՎԱՆՔ»

18 սեպտեմբերի, ժ. 16:30, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

Գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Բարձրագույն խմբի նորեկ «Վանը» 2-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում: Նախորդ մրցաշրջանում Առաջին խմբում նորամուտը նշած «Վանը» բավական հաջող հանդես եկավ գավաթի մրցաշարում՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ: Նորամուտի խաղում՝ 1/16 եզրափակչում «Վանը» 6-0 հաշվով ջախջախեց «Արագածին»՝ տոնելով գավաթի մրցաշարում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հաջորդ փուլում «Վանը» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Լոկոմոտիվին»: Իսկ ահա քառորդ եզրափակչում «Վանի» հաղթարշավը կանգնեցրեց «Նոան»՝ Բենիկ Հովհաննիսյանի խփած միակ գոլի շնորհիվ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիրը:

29.08.2020 Van 1 0 Pyunik 17 960x640 - 12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

2․ Նորաստեղծ «Նորավանքն» այս խաղում նորամուտն է նշելու VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում: Վահե Գևորգյանի գլխավորությամբ «Նորավանքն» առայժմ անհաջող է հանդես գալիս Առաջին խմբի առաջնությունում՝ անցկացրած 5 հանդիպումներում վաստակած 3 միավորով ընթանալով 7-րդ տեղում: «Նորավանքը» սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնում է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում: Առայժմ միակ հաղթանակը թիմը տոնել է 2-րդ տուրում՝ հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթելով «Վեստ Արմենիային»: Սեպտեմբերի 11-ին անցկացրած առաջնության վերջին խաղում «Նորավանքը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջել է «Փյունիկ-2-ին»:

3․ «Նորավանքում» հիմնականում ընդգրկված են հայ ֆուտբոլիստներ, որոնցից ամենափորձառուն 26-ամյա Արամ Շահնազարյանն է: Բարձրագույն խմբում հանդես գալու որոշակի փորձ ունեն Գագիկ Մաղաքյանը, Վիգեն Բեգոյանը, Կարեն Խատուևն ու Վարդան Սաֆարյանը: Հետաքրքիր է, որ Արամ Շահնազարյանը գավաթի նախորդ խաղարկությունում «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել էր «Վանի» հետ հանդիպմանը:

119437764 173129244317886 8264318905546152523 o 960x640 - 12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ
Լուսանկարը՝ «Նորավանքի» մամուլի ծառայության

4․ Գավաթի նախորդ խաղարկությունում «Վանի» կազմում 2-ական գոլի հեղինակ են դարձել Նիկիտա Անդրեևը, Ձամբոլատ Հասցաևն ու Մուսլիմ Բամատգերեևը, որոնցից միայն վերջինս է շարունակում ելույթները թիմում: Մեկ գնդակ էլ խփել է «Վանի» ներկայիս ռմբարկու Ուիլֆրեդ Կուասի Էզան:

5․ Գավաթի մրցաշարերում անցկացրած խաղերի և խփած գոլերի քանակով «Վանի» ֆուտբոլիստներից լավագույնը 31-ամյա Միհրան Մանասյանն է: Անցկացրած 39 հանդիպումներում նա 9 գոլի հեղինակ է դարձել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա