Logo

130 մլն-ի առաջարկ՝ Լուկակուի համար

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 29.07.2021ՍՊՈՐՏ
romelu lukaku dit non a chelsea scaled e1627545105961 - 130 մլն-ի առաջարկ՝ Լուկակուի համար

«Ինտերի» գլխավոր նպատակն այս ամռանը թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին թիմում պահելն է:

Ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի որդին ժամանել է Միլան՝ միլանյան ակումբի հետ բանակցություններ սկսելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիների առաջարկը կարող է աճել մինչև 130 մլն եվրո, և այդ առաջարկն «Ինտերը» չի կարող մերժել, բայց Լուկակուն ցանկանում է մնալ Միլանում: «Ներաձուրիների կազմում բելգիացին գտել է իր լավագույն խաղը:

Նշվում է, որ «Չելսիի» հավանական առաջարկը՝ տարեկան 10 մլն աշխատավարձը կարող է փոխել Լուկակուի ծրագրերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա