Logo

15-ամյա ռուս թենիսիստուհին առաջին հաղթանակն է տարել WTA-ի մրցաշարերում

18:31 / 26.04.2023Թենիս
null

15-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան առաջին հաղթանակն է գրանցել WTA-ի մրցաշարերում։

Աշխարհի 194-րդ ռակետը Մադրիդում ընթացող WTA-1000 շարքի մրցաշարի առաջին շրջանում 6-3, 6-4 հաշվով հաղթել է կանադուհի Լեյլա Ֆերնանդեսին (49-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 16 րոպե:

Ռուս թենիսիստուհին երկրորդ շրջանում կմրցի բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայայի հետ (14-րդ ռակետ): Մրցախաղը տեղի կունենա ապրիլի 27-ին:

Հիշեցնենք, որ Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 7,7 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա