Logo

16-ամյա խորվաթ ֆուտբոլիստը հանդես կգա «Բավարիայում»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.09.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Screenshot 4 5 - 16-ամյա խորվաթ ֆուտբոլիստը հանդես կգա «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիան» համաձայնության է եկել Լովրո Զվոնարեկի տրանսֆերի վերաբերյալ՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

16-ամյա խորվաթ ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ կտեղափոխվի գալիք ամռանը խորվաթական «Սլավեն Բելուպո» ակումբից:

Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել ու երկարաժամկետ պայմանագիր կնքել գերմանական ակումբի հետ:

«Բավարիան» ֆուտբոլի պատմության լավագույն ակումբներից է: Հպարտություն եմ զգում, որ ապագայում այստեղ ելույթ ունենալու հնարավորություն եմ ստանալու»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է թիմի նորեկի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա