Logo

17,5 մլն եվրո. «Արսենալն» իր երկրորդ տրանսֆերը կատարեց

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 19.07.2021ՍՊՈՐՏ
lokonga e1626704432996 - 17,5 մլն եվրո. «Արսենալն» իր երկրորդ տրանսֆերը կատարեց

«Արսենալը» պաշտոնապես հայտարարեց «Անտերլեխտի» հենակետային կիսապաշտպան Սամբի Լոկոնգայի տեղափոխության մասին:

Լոնդոնցիները գործարքի մասին տեղեկություններ չեն հայտնել, միայն նշել են, որ 21-ամյա ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ բելգիացու պայմանագիրը նախատեսված է 5 տարով, իսկ տրանսֆերը կազմել է 17,5 մլն եվրո: Դա «զինագործների» պատմության 20-րդ ամենաթանկարժեք տրանսֆերն է: Նույնքան լոնդոնցիները 2000 թվականին «Բորդոյին» վճարել էին Սիլվեն Վիլտորի տեղափոխության համար:

Չնայած երիտասարդ տարիքին՝ Լոկոնգան «Անդերլեխտի» գլխավոր թիմում հասցրել է 78 հանդիպում անցկացնել, որոնցում 3 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ «Արսենալը» 8 մլն եվրոյով «Բենֆիկայից» գնել էր ձախ պաշտպան Նունու Տավարեշի տրանսֆերը:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա