Logo

17 տարի. Սեսկ Ֆաբրեգասի համար այս օրը յուրահատուկ է

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 29.10.2020ՍՊՈՐՏ
fabregas article 1160x650 1 - 17 տարի. Սեսկ Ֆաբրեգասի համար այս օրը յուրահատուկ է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:05

-

-

Եվրոպայի կրկնակի ու աշխարհի չեմպիոն Սեսկ Ֆաբրեգասի համար այս օրը յուրահատուկ նշանակություն ունի։ Իսպանացին նշում է պրոֆեսիոնալ կարիերայի 17-րդ տարին։ 2003 թվականին Արսեն Վենգերը շանս տվեց երիտասարդ ֆուտբոլիստին։ Տիերիի Անրիի փառահեղ,  լոնդոնցիների «անպարտելի» մրցաշրջանում «Բարսելոնայի» սանը ցուցադրեց բոլորին, որը նրան վառ ապագա է սպասում։

«Արսենալի» հետ Ֆաբրեգասը անցկացրեց 8 անմոռանալի տարի, մասնակցեց 304 խաղի, հեղինակեց 57 գոլ ու կատարեց 92 գոլային փոխանցում։ Նա նաև դարձավ ժամանակակից ֆուտբոլի ամենափառահեղ թիմերից մեկի մասնիկը։ Նա Իսպանիայի ընտրանու հետ՝ Պույոլի, Չավիի, Ինիեստայի, Վիլյայի, Տորեսի ու մյուսների հետ բարձրացրեց Եվրոպայի գավաթը 2008-ին, 2010-ին՝ աշխարհի գավաթը, իսկ 2012-ին դարձավ Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր։

Այնուհետև, Ֆաբրեգասը վերադարձավ իր «արմատներին» ՝ «Բարսելոնա»։ Կատալոնիայում նա ավելի ամրապնդեց բարձրակարգ ֆուտբոլիստի կոչումը (42 գոլ և 50 գոլային փոխանցում 151 խաղում)։ Հետո հարազատ Լոնդոնը նորից կանչեց իր գիրկը. Սեսկը «Չելսիի» հետ անցկացրեց 5 տարի՝ նվաճելով Անգլիայի Պրեմիեր լիգայի 2 տիտղոս։

2019-ից Ֆաբրեգասը իր հարուստ փորձով ու մեծ վարպետությամբ օգնում է «Մոնակոյին»։ Անցած ամիս նա նույնիսկ անցկացրեց իր 800-րդ հանդիպումը «Նանտի» դեմ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա