Logo

1926թ․-ի ապրիլի 13-ին ցուցադրվեց առաջին հայկական ֆիլմը՝ «Նամուսը»

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:26 / 13.04.2022Ռեժիսորներ
Նամուս ֆիլմ

1926թ.-ի հենց այս օրը՝ ապրիլի 13-ին, տեղի ունեցավ «Հայֆիլմ» կինոստուդիայի առաջին կինոնկարի՝ «Նամուս»-ի պրեմիերան Երևանում։

Այն «Հայֆիլմ»-ի առաջին ֆիլմն է և նաև առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն դրամայի հիման վրա։

Ֆիլմի նկարահանման նախաձեռնությունը պատկանում է Դանիել Դզնունուն։ Այն պատմում է երիտասարդ զույգի՝ Սեյրանի և Սուսանի ողբերգական սիրո մասին։

Namus film 1

Դերերում հանդես են եկել՝ Սամվել Մկրտչյանը Սեյրանի դերում, Մարիա Շահուբաթյան-Տատիևան՝ Սուսանի դերում, Հովհաննես Աբելյանը, Թագուհի Հակոբյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանն ու ուրիշներ։

Նամուս 1925 - Հայկական ֆիլմ

Առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում 1926-ի հոկտեմբերի 3-ին։

«Նամուս» ֆիլմի գովազդային պաստառը՝

Նամուս ֆիլմի գովազդային պաստառը

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա