Logo

2 ակումբից այսքան տաղա՞նդ. «Այաքսի» ու «Բենֆիկայի» սաների խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
20:45 / 15.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը գրեթե միշտ լի է հետաքրքիր դիմակայություններով ու զույգերով, որոնցում կարելի է մի շարք ինտրիգներ և ուշագրավ իրողություններ գտնել: Այս մրցաշրջանի 1/8 եզրափակիչում կա մի զույգ, որը հնչեղությամբ գուցե զիջում է մյուս խաղերին, բայց պակաս հետաքրքիր և գրավիչ չէ: Խոսքը «Այաքս» - «Բենֆիկա» դիմակայության մասին է, որի առաջին խաղն արդեն ապացուցեց՝ որքան գեղեցիկ ու հարձակողական ֆուտբոլ են ցույց տալիս այս թիմերը, և թե որքան կատաղի պայքար ծավալվեց ու դեռ կծավալվի այս թիմերի միջև նաև պատասխան խաղում:

«Այաքսին» ու «Բենֆիկային», սակայն, կապում է ոչ միայն այս փուլի վիճակահանությունը, այլ նաև շատ կարևոր մի ընդհանրություն. երկու ակումբներն էլ պատմականորեն տաղանդների «արտադրությամբ» են զբաղվում ու աստղեր մատակարարում եվրոպական ֆուտբոլին:

«Այաքսն» այդ առումով գուցե լավագույնն է աշխարհում: Այստեղ հրաշալի են աշխատում թե՛ սկաուտները և թե՛ մարզիչները, իսկ ակումբում ներդրված է հստակ համակարգ, որն աշխատում է մեխանիզմի պես: Այստեղ բոլոր տարիքային թիմերը խաղում են միևնույն ծրագրով, մանկապատանեկան թիմերում խաղացողներն զբաղվում են նաև այլ մարզաձևերով, իսկ ֆուտբոլիստներին ստիպում են խաղալ տարբեր դիրքերում՝ իմանալու մրցակցի դիրքի բարդություններն ու նրբությունները:

«Բենֆիկան» էլ ունի գրանդ ակումբների համար տաղանդավոր ֆուտբոլիստներ պատրաստելու համբավ: Պորտուգալական ակումբի ուժեղ կողմը սկաութինգն է. լիսաբոնցիները գտնում են Պորտուգալիայում և արտասահմանում խաղացող լավագույն երիտասարդներին, հրավիրում թիմ, աճեցնում ու վաճառում աստղաբաշխական գնով: Ընդհանուր առմամբ՝ նախորդ տասնամյակում ֆուտբոլիստների վաճառքից «Բենֆիկան» վաստակել է մոտ 900 մլն եվրո: 

Երկու ակումբներն էլ բոլոր ժամանակներում ֆուտբոլին տվել են մեծագույն աստղեր. Մարկո վան Բաստենից մինչև Ուեսլի Սնեյդեր, Ռուի Կոշտայից՝ Դենիս Բերգկամպ: Հիմա էլ այս մեխանիզմը պահպանվում է: Կարելի է գործող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքական կազմել, որոնք դուրս են եկել այս երկու ակումբների ակադեմիայից: Եվ մենք հենց այդպես էլ արել ենք: Գնացինք:

Էդերսոն

Աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն այս պահին «Բենֆիկայի» ակադեմիայի սան է: Ճիշտ է՝ Էդերսոնն իր առաջին քայլերն արել է հայրենի «Սան Պաուլուում», բայց 16 տարեկանում նա համալրեց «Բենֆիկայի» դպրոցը: Լիսաբոնյան ակումբում անմիջապես զգացին բրազիլացու տաղանդն ու նրան վարձավճարով ուղարկեցին պորտուգալական այլ ակումբներ՝ «Ռիբեյրո», հետո արդեն՝ «Ռիո Ավե», որպեսզի նա ավելի շատ խաղաժամանակ ստանա և բարելավի իր խաղը: 

Էդերսոնը վերադարձավ «Բենֆիկա» ու շատ արագ մեկնարկային կազմից դուրս թողեց իր անվանի հայրենակից Ժուլիո Սեզարին: Բրազիլացին իր փայլուն խաղով գրավեց Պեպ Գվարդիոլայի ուշադրությունը, և իսպանացի մասնագետը նրան հրավիրեց «Մանչեսթեր Սիթի»: «Քաղաքաբնակները» նրա համար վճարեցին 35 մլն ֆունտ, ու Էդերսոնն այդ ժամանակ դարձավ ամենաթանկարժեք դարպասապահների ցանկում երկրորդը: Էդերսոնը «Սիթիում» բարձրացավ այլ խաղամակարդակի վրա, սկսեց ավելի հաճախ (ու գրագետ կերպով) դուրս գալ իր գոտուց, բարելավեց ոտքով խաղը: «Մանչեսթեր Սիթիի» ներկայի ու ապագայի դարպասապահը «Բենֆիկայից» է:

Three Players Who Could Follow Ederson Out Of Benfica This Summer | ht_media

Ժոաու Կանսելու

Իր դիրքում աշխարհում լավագույններից մեկն է «Բենֆիկայի» մեկ այլ սան՝ Ժոաու Կանսելուն: 

Պորտուգալացին 13 տարեկանում միացավ «արծիվներին», կրթվեց «Բենֆիկայի» ակադեմիայում, բայց առաջին թիմում անցկացրեց ընդամենը 2 հանդիպում: Եվրոպական ակումբները ձեռքից ձեռք խլեցին այս ֆուտբոլիստին: Բեկումնային էր «Պորտուի» դեմ Կանսելուի նորամուտի խաղը, որում նա տպավորեց բոլորին: Իսպանական «Վալենսիան» սկզբում վարձակալեց նրան, հետո արդեն գնեց նրա տրանսֆերային իրավունքները: 

Կանսելուի հաջորդ կանգառն Իտալիան էր. 2017-ին՝ «Ինտեր», 2018-ին արդեն՝ «Յուվենտուս»: Թուրինցիների հետ «Սկուդետոն» նվաճելուց հետո Կանսելուն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», և Անգլիայում մենք տեսանք բոլորովին նոր Կանսելու՝ շատ ավելի ամբողջական ֆուտբոլիստ, քան կարող էինք պատկերացնել: Իհարկե, պետք չէ անտեսել Գվարդիոլայի արժանիքները, բայց Կանսելուն իր տաղանդի ու խաղային որակների շնորհիվ դարձավ ժամանակակից եզրային պաշտպան: «Սիթիում» միևնույն մակարդակով խաղում է պաշտպանության երկու եզրերում, իսկ այս մրցաշրջանում կատարում է մեծ թվով գոլային փոխանցումներ՝ թիմի գրոհների ժամանակ տեղափոխվելով դաշտի կենտրոն:

Oficial: João Cancelo no Valência | MAISFUTEBOL

Մատեյս դե Լիխտ

Մատեյս դե Լիխտն ամենատաղանդավոր ու շնորհալի կենտրոնական պաշտպաններից է այս պահին:

Երիտասարդ ֆուտբոլիստի որակներն արդեն աչք էին զարնում, երբ նա դեռ 17 տարեկանում խաղում էր «Այաքսի» առաջին թիմում: Արդեն 19 տարեկանում Դե Լիխտն այն թիմի ավագն էր, որը հասավ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ ճանապարհին դուրս թողնելով «Ռեալին» ու «Յուվենտուսին»: Եթե այդ թիմում Դուշան Տադիչն ապահավում էր գոլերը, Դավիդ Ներեշն ու Հաքիմ Զիեշը՝ հնարքներն ու անցումները, իսկ Ֆրենկի դե Յոնգը վերահսկում էր գնդակը, ապա Դե Լիխտի շնորհիվ ամուր էր ամստերդամցիների պաշտպանությունը: Ֆիզիկապես ուժեղ, արագ, հասուն ու առաջատարի որակներով օժտված ֆուտբոլիստը ցանկացած բախման գնում է անձնուրաց կերպով, իսկ նրա սահանկումներն ունեն շվեյցարական ժամի ճշգրտություն: 

2019-ին եվրոպական մի շարք գրանդներ պայքարում էին նրա համար: Այդ պայքարում հաղթեց «Յուվենտուսը», ու հիմա նիդեռլանդցին աստիճանաբար դառնում է Ջորջիո Կիելինիի ու Լեոնարդո Բոնուչիի արժանի հետնորդը:

Barcelona transfer boost as De Ligt's agent denies PSG rumours

Ռուբեն Դիաշ

Թոփ կենտրոնական պաշտպան արտադրելու հարցում «Բենֆիկան» հետ չի մնում «Այաքսից»:

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» մեկ բաց տեղ ուներ իր մեկնարկային կազմում, որը լրացրեց «Բենֆիկայի» սան Ռուբեն Դիաշը՝ «Սիթի» տեղափոխվելով 65 մլն ֆունտի դիմաց: Գնդակով շատ լավ խաղացող, հեռակա փոխանցումների վարպետ, գնդակով պրեսինգի մարտավարությունում հրաշալի խաղացող Ռուբեն Դիաշը ֆանտաստիկ նորամուտի մրցաշրջան անցկացրեց «Սիթիի» կազմում՝ անգլիական ակումբի հետ դառնալով երկրի չեմպիոն ու հասնելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Դիաշը Գվարդիոլայի սխեմայի համար իդեալական պաշտպան է, ու պատահական չէ, որ նա ճանաչվեց Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Ruben Dias: Manchester City agree deal to sign defender from Benfica -  Eurosport

Դեյլի Բլինդ

Դեյլի Բլինդն «Այաքսի» սան է, ինչպես իր հայրը՝ Դենի Բլինդը: Դեյլին նույնպես երիտասարդ տարիքից առանձնանում էր իր խաղով ու հատկապես դիրքային բազմազանությամբ: Բլինդը մեծ հաջողությամբ խաղում է պաշտպանության կենտրոնում (նաև 3 կենտրոնականներով սխեմայում), ձախ պաշտպանի դիրքում, ինչպես նաև՝ հենակետային կիսապաշտպանի գոտում:

2014-ին նա 14 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», ու թիմի պաշտպանությանը որոշակի որակ հաղորդեց: Մանկունիական թիմում նիդեռլանդցին անցկացրեց 4 մրցաշրջան: Վնասվածքներն ու անկայուն խաղն ստիպեցին Բլինդին վերադառնալ «Այաքս», որտեղ նա վերագտավ իր լավագույն խաղը և մինչև այժմ էլ խաղում է մեկնարկային կազմում: 

Ankle Injury for Daley Blind

Ռենատու Սանշեշ

«Բենֆիկայի» ամենահեռանկարային սաներից մեկի կարիերան, ցավոք, չստացվեց այնպես, ինչպես կանխատեսվում էր:

ԵՎՐՈ 2016-ից հետո բոլորը խոսում էին Ռենատու Սանշեշի խաղի մասին, որը 18 տարեկանում ֆանտաստիկ մրցաշար էր անցկացրել ու իր ազգային հավաքականի հետ դարձել Եվրոպայի չեմպիոն: Նույն ամռանն էլ Սանշեշին գնեց «Բավարիան», բայց Մյունխենում նա քիչ շանս էր ստանում, իսկ երբ ստանում էր, չէր արդարացնում սպասելիքները: 2017-ին նա վարձավճարով խաղաց «Սուոնսիում», իսկ 2019-ին վերջնականապես հեռացավ «Բավարիայից»՝ տեղափոխվելով «Լիլ»:

Ֆրանսիական թիմում նա կարծես լավ մարզավիճակ հավաքեց ու դարձավ երկրի չեմպիոն: Տաղանդավոր, արագ ու տեխնիկապես լավ պատրաստված կիսապաշտպանն ընդամենը 24 տարեկան է ու դեռ կարող է մեծ նվաճումների հասնել:

Profile of reported Manchester United target Renato Sanches of Benfica |  Football News | Sky Sports

Դոնի վան դե Բեկ

2018/19-ի հեքիաթային այդ «Այաքսի» ամենաառանցքային ֆուտբոլիստներից էր նաև Դոնի վան դե Բեկը՝ ամստերդամյան ակումբի ևս մեկ փայլուն սան:

Վան դե Բեկի անունն առաջին անգամ թնդաց 2019-ի մարտի 5-ին: «Սանտիագո Բեռնաբեուում» այդ ժամանակ 21-ամյա խաղացողը փայլում էր Էրիկ տեն Հագի տոտալ ֆուտբոլում: Գոլային փոխանցում Տադիչին, հետո արդեն՝ ցնցող գոլ: Հաջորդ փուլում՝ կարևորագույն «Յուվենտուսին», իսկ կիսաեզրափակիչում՝ «Տոտենհեմին»: Այդ մրցաշրջանում Վան դե Բեկը դարձավ 17 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: 

Նրանով սկսեցին հետաքրքրվել թոփ ակումբները: Դոնին մնաց «Այաքսում» ևս 2 մրցաշրջան ու միայն 2020-ին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Որոշում, որը հետքայլ էր նիդեռլանդցու կարիերայում: Սուլշերը չէր օգտագործում Վան դե Բեկին նույնիսկ այն ժամանակ, երբ բացակայում էին թիմի բոլոր կիսապաշտպանները: Վան դե Բեկն ի վերջո 2022-ի հունվարին տեղափոխվեց «Էվերթոն», մինչդեռ 2 տարի առաջ նա կարող էր խաղալ «Ռեալում» կամ «Բավարիայում»:

Ajax leave Van de Beek out of squad for Frankfurt friendly as exit looms |  MARCA in English

Ռայան Գրավենբերխ

Եթե Դոնի վան դե Բեկի կյանքը հետընթաց ապրեց «Այաքսից» հետո, ապա «Այաքսը» շատ արագ իր ակադեմիայում գտավ նոր Վան դե Բեկ, թեև՝ Ռայան Գրավենբերխի մականունը «նոր Պոգբա» է:

Եվ իսկապես, երիտասարդ ֆուտբոլիստն իր խաղով շատ է հիշեցնում ֆրանսիացուն. բարձրահասակ, բայց տեխնիկապես հրաշալի պատրաստված, փայլուն փոխանցումներով ու հարվածներով... Գրավենբերխի 20 տարեկանն էլ դեռ չի լրացել, բայց նա մոտ է «Այաքսում» իր 100-րդ խաղն անցկացնելուն: Արդեն հիմա գրանդները պայքարում են նրա համար, ու կասկած չկա, որ շատ շուտով Գրավենբերխին կտեսնենք Եվրոպայի ամենահաջողակ թիմերից մեկում:

Ryan Gravenberch, the 'Dutch Pogba' of Ajax who was close to Barça

Բերնարդու Սիլվա

Ինչպես և Կանսելուն, Բերնարդու Սիլվան նույնպես ընդամենը 1 խաղ է անցկացրել «Բենֆիկայի» կազմում՝ առաջնությունում, ու այդ խաղը նույնպես եղել է «Պորտուի» դեմ: Այսքանով Սիլվայի ու Կանսելուի կարիերաների նմանությունները չեն ավարտում: Բերնարդուն նույնպես «վերջում» հայտնվեց «Մանչեսթեր Սիթիում», բայց մինչև Գվարդիոլայի թիմը համալրելը նա հասցրեց փայլել այլ նաև այլ թիմում:

2014-ին տաղանդավոր կիսապաշտպանը տեղափոխվեց «Մոնակո» ու դարձավ Լեոնարդո Ժարդիմի ֆանտաստիկ թիմի մասը: 2016/17 մրցաշրջանում Կիլիան Մբապեի, Ֆաբինյոյի, Տոմա Լեմարի, Ռադամել Ֆալկաոյի ու մյուսների հետ Բերնարդու Սիլվան դարձավ Ֆրանսիայի չեմպիոն ու հասավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ: 2017-ին պորտուգալացին տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» ու ժամանակի ընթացքում այնտեղ դարձավ Դավիդ Սիլվայի հետնորդը: Բերնարդուն կարող է խաղալ հարձակման աջ եզրում ու ինսայդերի դիրքերում: Խաղային ինտելեկտը, հրաշալի փոխանցումներն ու հարվածները նրան դարձրին Գվարդիոլայի համար անփոխարինելի ֆուտբոլիստ:

Bernardo Silva só entrou no Benfica por causa de dois sportinguistas

Քրիստիան Էրիկսեն

Քրիստիան Էրիկսենը 16 տարեկանում համալրեց «Այաքսի» ակադեմիան ու տարիներ անց դարձավ Եվրոպայի ամենացանկալի կիսապաշտպաններից մեկը:

Կարիերայի առաջին տարիներն «Այաքսում» անցկացնելուց հետո՝ 2013-ին, Էրիկսենը տեղափոխվեց «Տոտենհեմ»: Նրան հրավիրեցին՝ փոխարինելու «Ռեալ» տեղափոխված Լուկա Մոդրիչին: Էրիկսենն աստիճանաբար ընտելացավ թիմին ու անցնող ժամանակի հետ դարձավ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկը: 2017/18 մրցաշրջանում Էրիկսենն ընդգրկվեց Պրեմիեր լիգայի տարվա թիմում, իսկ 2018/19-ին «Տոտենհեմի» հետ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Denmark's Eriksen starts comeback training with Ajax

Ժոաու Ֆելիշ  

Ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերների ցանկում 4-րդ ֆուտբոլիստը «Բենֆիկայի» սան է: 

Ժոաու Ֆելիշը ցնցեց Եվրոպան՝ 2018/19 մրցաշրջանում ցուցադրած խաղով՝ օգնելով թիմին հաղթել Պորտուգալիայի առաջնությունում և հասնել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ: Կրեատիվ ֆուտբոլիստ, որ ստեղծում է գոլային պահեր, անում մոգական հնարքներ ու խփում գոլեր (20 գոլ՝ միայն 2018/19-ում): «Ատլետիկոյում» Ֆելիշը դեռ ամբողջությամբ ցույց չի տվել իր ներուժը: Գուցե պատճառը մադրիդյան թիմի հակագրոհային խաղաոճն է, որն այնքան էլ չի համապատասխանում Ֆելիշի խաղին: Ֆելիշն իրեն ավելի լավ է զգում, երբ իր թիմը գնդակով է գործում:

Այնուամենայնիվ, Ֆելիշը կարծես լավ մարզավիճակ է հավաքել, ու այդ դեպքում նրա խաղին հետևելն իսկական վայելք է: 

Juventus weighing up Joao Felix bid -Juvefc.com

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա