Logo

2 ամիս անընդմեջ. Կրկին Պրեմիեր լիգայի լավագույնը ճանաչվեցին նույն մարզիչն ու ֆուտբոլիստը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 12.03.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
pep guardiola - 2 ամիս անընդմեջ. Կրկին Պրեմիեր լիգայի լավագույնը ճանաչվեցին նույն մարզիչն ու ֆուտբոլիստը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:07

-

-

Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է փետրվար ամսվա լավագույնների անունները:

Երկրորդ ամիսն անընդմեջ լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան: Կատալոնացու թիմը փետրվարին 6 խաղ է անցկացրել և բոլորում հաղթել է: «Քաղաքաբնակներն» առավելության են հասել «Բարնլիի», «Լիվերպուլի», «Տոտենհեմի», «Էվերթոնի», «Արսենալի» և «Վեսթ Հեմի» նկատմամբ:

Գվարդիոլան 9-րդ անգամ է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ ճանաչվել: Դա պատմության չորրորդ լավագույն ցուցանիշն է: Մրցանակն ավելի շատ անգամ ստացել են Ալեքս Ֆերգյուսոնը (27), Արսեն Վենգերը (15) և Դևիդ Մոյեսը (10):

Փետրվարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը: Այդ ժամանակահատվածում նա մասնակցել է 5 խաղի, որոնցում 4 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում է կատարել:

Գյունդողանը ճանաչվել էր նաև հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա