Logo

2 «Բորուսիաների» պայքարում ուժեղ գտնվեց դորտմունդյան թիմը և դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.03.2021ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

Գերմանիա, Գերմանիայի գավաթ, 1/8 - Եզրափակիչ

02 Մարտ 2021 - 23:45

0

Բորուսիա Մյոնխենգլադբախ

1

Բորուսիա Դորտմունդ

0 - 1 - 66`

Կարմիր Քարտ - 92`

Գոլը՝ Սանչո 66՛
Կարմիր քարտ՝ Դահուդ («Բորուսիա Դորտմունդ») 90+2՛

Դորտմունդի «Բորուսիան» նվաճել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր:

Դորտմունդյան ակումբն իր պատմության մեջ 4 անգամ է դարձել Գերմանիայի գավաթակիր: Այդպիսի ցուցանիշ ունեն նաև «Քյոլնն» ու «Նյուրնբերգը»: «Բորուսիան» գավաթով վերջին անգամ պատվո շրջան է կատարել 2017 թվականին: Գերմանիայի գավաթակիր դառնալու ցուցանիշով ռեկորդակիրը «Բավարիան» է՝ 20 անգամ:

2 «Բորուսիաների» միջև բոլոր մրցաշարերում կայացած վերջին 5 խաղերից (3-ը՝ Բունդեսլիգայում, 2-ը՝ գավաթի խաղարկությունում) 4-ում առավելության են հասել դորտմունդցիները, 1-ում՝ մյոնխենգլադբախցիները:

Քառորդ եզրափակիչում խաղային օրը նախատեսված էր ևս մեկ հանդիպում, բայց «Ռեգենսբուրգ» (2-րդ Բունդեսլիգա) – «Վերդեր Բրեմեն» մրցավեճը հետաձգվել է:

Մարտի 3-ին տեղի կունենան այս փուլի մյուս 2 խաղերը: «Էսենը» (4-րդ Բունդեսլիգա) կմրցի «Հոլշտայն Կիլի» (2-րդ Բունդեսլիգա), «Լայպցիգը»՝ «Վոլֆսբուրգի» հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա