Logo

2 չափազանց ինտրիգային դիմակայություն, ևս 2 նոր հակամարտություն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 3-րդ տուրից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 12.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
51103903980 6769658749 o 1 - 2 չափազանց ինտրիգային դիմակայություն, ևս 2 նոր հակամարտություն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 3-րդ տուրից առաջ

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՍԵՎԱՆ» – «ՆՈՐԱՎԱՆՔ»

13 օգոստոսի, ժ.17:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Սևան»՝ 5-րդ տեղ (3 միավոր), «Նորավանք»՝ 6-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Սևանը» հանդիպմանը նախապատրաստվել է կիպրոսցի մարզիչ Պամբոս Խրիստոդուլուի գլխավորությամբ, որն օգոստոսի 11-ին է ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Բարձրագույն խմբի նորեկը «Վանի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով (5-2) հաղթանակով էր նշել նորամուտը, սակայն հաջորդ տուրում 1-4 հաշվով զիջել էր «Ուրարտուին», որից հետո թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը պաշտոնանկ էր արվել:

07.08.2021 Urartu 4 1 Sevan 7 960x640 - 2 չափազանց ինտրիգային դիմակայություն, ևս 2 նոր հակամարտություն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 3-րդ տուրից առաջ

2․ Անհաջող մեկնարկից հետո «Նորավանքն» արդեն հաջորդ տուրում «Փյունիկի» հետ խաղում ոչ միայն բացեց գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում, այլև առաջին հաղթանակը տոնեց: Բարձրագույն խմբում թիմի առաջին գոլի հեղինակ դարձավ Բենյամին Նանա Տեչիեն:

3․ Նախորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությունում մրցակիցների դիմակայությունում առավելությունը «Սևանի» կողմն էր: 2020թ. սեպտեմբերի 24-ին Աշտարակում կայացած խաղում «Սևանը» հաղթել էր 4-0 հաշվով: Դեկտեմբերի 11-ին Չարենցավանում գրանցվել էր ոչ-ոքի (1-1), իսկ այս տարվա ապրիլի 18-ին Երևանում կայացած խաղում կրկին հաղթել էր «Սևանը»՝ 2-1:

131284091 207239480906862 828960060786931931 n 960x640 - 2 չափազանց ինտրիգային դիմակայություն, ևս 2 նոր հակամարտություն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 3-րդ տուրից առաջ

4․ «Սևանի» կազմում ամենափորձառուն 34-ամյա Արթուր Ավագյանն է, որի համար առաջիկա հանդիպումը կլինի 240-րդը VBET ՀՊԼ-ի առաջնություններում: «Սևանն» Արթուրի 8-րդ ակումբն է, որի մարզաշապիկը փորձառու ֆուտբոլիստը կրում է Բարձրագույն խմբում: Նա ֆուտբոլային կարիերան սկսել է «Լեռնային Արցախում» 2005թ., այնուհետև հանդես է եկել «Կիլիկիայում», «Արարատում», «Գանձասար-Կապանում», «Ալաշկերտում», «Բանանցում» և «Լոռիում»: Բարձրագույն խմբում Ավագյանն իր հոբելյանական՝ 15-րդ մրցաշրջանն է անցկացնում:

5․ «Նորավանքի» դարպասի պահապահ Դանիլ Պոլյանսկին VBET ՀՊԼ-ի ընթացիկ առաջնության ամենաերիտասարդ այլազգի դարպասապահն է: Օգոստոսի 1-ին «Ուրարտուի» հետ կայացած առաջնության մեկնարկային տուրում նա թիմի կազմում նորամուտը նշել էր 20 տարեկան 164 օրականում: Այդ ցուցանիշով Պոլյանսկին ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենաերիտասարդ լեգեոնական դարպասապահների ցանկում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Ցուցակը գլխավորում է Ապուլա Բետեն, որը 2002թ. «Փյունիկում» նորամուտը նշել էր 16 տարեկան 23 օրականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա