Logo

2 գրանդ ակումբ մտադիր է գնել Շվեդիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.06.2021ՍՊՈՐՏ
196106588 10165515903295247 7629247667272840021 n - 2 գրանդ ակումբ մտադիր է գնել Շվեդիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը

«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Շվեդիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի (24 խաղ, 6 գոլ ընտրանու կազմում) ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Իսակի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 մլն եվրո:

Պետք է նշել, որ Դորտմունդի «Բորուսիան» ունի ֆուտբոլիստին «Ռեալ Սոսյեդադից» վերադարձնելու իրավունք: Այդ կետն ակտիվացնելու համար հարկավոր կլինի իսպանական ակումբին 30 մլն եվրո վճարել:

photo 960x576 - 2 գրանդ ակումբ մտադիր է գնել Շվեդիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը

Բասկերը, իրենց հերթին, նախատեսում են համաձայնության հասնել գերմանական ակումբի հետ ու զրկել վերջինիս այդ հնարավորությունից: Sport1․de-ի տեղեկություններով՝ այդպիսի գործարքը «Ռեալ Սոսյեդադին» մոտ 10 մլն եվրո կարժենա:

Ակումբը մտադիր է նաև երկարաձգել Իսակի հետ պայմանագրի ժամկետը: Գործող համաձայնագրի ժամկետը կլրանա 2024 թվականի հունիսին:

Շվեդ գոլահարը 2019 թվականի ամռանն է 15 մլն եվրոյի դիմաց Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»:

Նա Լա Լիգայի 2020/21թթ․ առաջնությունում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 17 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Իսակը Շվեդիայի հավաքականի կազմում այս օրերին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին: Նա հունիսի 5-ին խաղադաշտում 72 րոպե էր անցկացրել նաև Հայաստանի հավաքականի դեմ ընկերական մրցավեճում (3-1):

10 անգամ թանկ գին. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա