Logo

2 տարվա պայմանագիր. «Լայպցիգը» պաշտոնապես ներկայացրեց Նագելսմանին փոխարինողին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 29.04.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
jesse marsch - 2 տարվա պայմանագիր. «Լայպցիգը» պաշտոնապես ներկայացրեց Նագելսմանին փոխարինողին

«ՌԲ Լայպցիգը» պաշտոնապես հայտարարել է, որ 2021/22 մրցաշրջանից սկսած թիմի գլխավոր մարզիչն է լինելու Ջեսի Մարշը, որը հիմա մարզում է «Ռեդ Բուլ Զալցբուրգը»: Ամերիկացու հետ ստորագրել են 2 տարվա պայմանագիր:

47-ամյա Մարշը փոխարինելու է Յուլիան Նագելսմանին, որը հուլիսի 1-ից գլխավորելու է «Բավարիան»:

2018/19 մրցաշրջանում Մարշը եղել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկի օգնականը: Մինչև այդ ամերիկացին երեք տարի գլխավորել է «Ռեդ Բուլին» պատկանող մեկ այլ ակումբ՝ «Նյու Յորք Ռեդ Բուլզը»:

Նախորդ մրցաշրջանում Մարշը «Զալցբուրգի» ղեկին դարձել է Ավստրիայի չեմպիոն ու գավաթակիր, իսկ այս տարի մոտ է այդ նվաճումը կրկնելուն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա