Logo

2 թոփ-հարձակվողներ՝ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 17.01.2021ՍՊՈՐՏ
2969124 60938408 2560 1440 - 2 թոփ-հարձակվողներ՝ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:53

-

-

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և «Ինտերի» հարձակվողների՝ համապատասխանաբար Էրլինգ Հալանդի ու Ռոմելու Լուկակուի ծառայություններով: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Ըստ այդ պարբերականի՝ Անգլիայի գործող փոխչեմպիոնն ամառային տրանսֆերներ իրականացնելու համար կստանա ավելի քան 200 մլն եվրո ու հնարավոր նորեկների ցուցակում առկա են նաև նորվեգացու և բելգիացու անունները:

Հալանդը 2020 թվականի հունվարին է ավստրիական «Զալցբուրգից» 20 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բորուսիա»: Նա Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 12 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: 20-ամյա ֆուտբոլիստի ակտիվում նաև 6 գոլ է գրանցված Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 4 մրցավեճում, ևս 1 գոլ՝ Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությունում:

Լուկակուն «Ինտերում» հանդես է գալիս 2019 թվականից: 27-ամյա հարձակվողն Ա սերիայի 2020/21թթ․ առաջնությունում ասպարեզ է մտել 16 անգամ՝ իր ակտիվում գրանցելով խփած 12 գոլ և կատարած 3 գոլային փոխանցում:

«Բարսելոնան» մտադիր է Մեսիի ցանկալի տրանսֆերը կատարել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա