Logo

20+ փաստ Հին Եգիպտոսի կենցաղի մասին, որոնք ավելի գրավիչ են, քան մումիաների մասին ֆիլմերը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:41 / 12.05.2022Լրահոս
Հին Եգիպտոս

Չնայած Հին Եգիպտոսի քաղաքակրթությունը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ, այն անսովոր զարգացած է եղել: Այս հին ժողովուրդը սիրում էր կյանքը և վայելում, ուստի ամեն կերպ փորձում էր այն ավելի հարմարավետ դարձնել: Եգիպտացիներն, օրինակ, սիրում էին շրջապատվել օրիգինալ առարկաներով և զարդարել իրենց մարմինը: Vnews-ը պարզել է, թե ինչ առօրյա սովորություններ են ունեցել հին եգիպտացիները։

  1. Տեղացիները Եգիպտոսը համարում էին լավագույն վայրը մոլորակի վրա, ուստի ընդունված չէր այնտեղից հարսնացուներ ուղարկել ուրիշ երկրներ։ Այլ երկրներից հարսնացուներ բերելուն, սակայն, եգիպտացիները շատ ուրախ էին․ նրանց ջերմորեն ընդունում էին և վերաբերվում հարազատի պես։
  2. Եգիպտացիները սիրում էին լոտոսներ։ Նրանց գրավում էր հոտը և մեծ, գեղեցիկ ծաղիկը, իսկ բույսի արմատներն օգտագործում էին սննդի մեջ։ Խնջույքների ժամանակ կանայք լոտոսի ծաղիկ էին պահում իրենց ձեռքում բուրմունք տարածելու համար:
  3. Բազմաթիվ առանձնահատկություններից զուրկ չէին և խնջույքները։ Պատառաքաղին փոխարինում էին սեփական ձեռքերը։ Դրա համար էլ յուրաքանչյուր հյուրի մոտ մի բաժակ ջուր կար։ Հյուրի կողքին կարող էր նստած լինել կատու կամ ընտելացված կապիկ։20+ фактов о быте Древнего Египта, которые затягивают похлеще, чем фильмы про мумий
  4. Տոներին մարդկանց զվարճացնում էին երաժիշտներն ու պարողները։ Երաժշտական ամենակարևոր գործիքներից մեկը տավիղն էր։ Երգիչները հաճախ կույր տղամարդիկ էին․ հավանաբար նրանք իրենց յուրահատկության պատճառով ավելի լավ էին անգիր անում երգի բառերը։
  5. Եգիպտացիները հագուստ էին կրում ոչ այն պատճառով, որ ցանկանում էին թաքցնել իրենց մերկությունը, այլ՝ որովհետև սիրում էին գեղեցիկ տեսք ունենալ։ Հատկապես տոնական երեկոների ժամանակ նրանք կարող էին գերազանցել ցանկացածին իրենց շքեղ, էլեգանտ հանդերձանքով։
  6. Տոն օրերին կնոջը կարելի էր շփոթել տղամարդու հետ, քանի որ տոնական հագուստը հաճախ ունիսեքս էր։Ancient Egypt
  7. Որոշ զգեստներ կիպ գրկում էին մարմինը՝ ցույց տալով նրա բոլոր բարեմասնությունները։ Ուստի եգիպտացիները փորձում էին պահպանել  բարեկազմ կեցվածքը միշտ բարձունքում լինելու համար։
  8. Հագուստը հաճախ միատոն էր և կարված բաց գույնի գործվածքից, բայց դա փոխհատուցվում էր վառ զարդերի առատությամբ, որոնք երկու սեռերի եգիպտացիները պարզապես պաշտում էին: Երբ նրանք իմացել են ականջօղերի գոյության մասին, այնքան են սիրել դրանք, որ նույնիսկ սկսել են արձանները զարդարել ականջօղերով։
  9. Եգիպտացիները կեղծամ էին կրում և չէին փորձում դրանք որպես իրենց սեփական մազեր ներկայացնել։ Ընդհակառակը, կեղծամները հպարտության առարկա էին։ 
  10. Ամբողջ կոսմետիկան պատրաստվում էր կենդանական ճարպի հիման վրա, և դա անխուսափելիորեն հանգեցնում էր նրան, որ օրվա ընթացքում ճարպը հալվում էր, իսկ դիմահարդարումից տհաճ հոտ էր գալիս։ Ուստի մաշկի վրա ակտիվորեն կիրառում էին օծանելիք, որը բաղկացած էր բուսական յուղերից՝ դարչինի, հիլի, մեղրի կամ հինայի ծաղիկների համակցմամբ։                                               
  11. Քանի որ կոսմետիկա կար, առանց հայելիների հնարավոր չէր։ Դրանք լավ հղկված մետաղական սկավառակներ էին։ Հայելու բռնակները պատրաստվում էին կնոջ կամ կին աստվածների տեսքով: Եգիպտերեն «հայելի» բառը բառացիորեն թարգմանվում է որպես «երես տեսնել», ինչը լիարժեք փոխանցում է նրա նշանակությունը:
  12. Մազերը դեմքից և մարմնից հեռացվել են ածելիներով, որոնք նման էին ժամանակակից սկալպելի, և պինցետներով, որոնք ճիշտ նման էին մեր այսօրվա օգտագործածներին: Հատկանշական է, որ հին պատկերներում տղամարդկանց սեփական մազերի փոխարեն կարելի է տեսնել կեղծ մորուքներով ու բեղերով։
  13. Հին եգիպտացիները հորինել են դիմահարդարումը մաքրող սեփական միջոցը։ Քանի որ բոլոր կոսմետիկան պատրաստվում էր ճարպի հիման վրա, սովորական ջուրը չէր կարող հեռացնել այն։ Դիմահարդարումը հեռացնում էին բուսական յուղերով շաղախված կրաքարով:20+ фактов о быте Древнего Египта, которые затягивают похлеще, чем фильмы про мумий
  14. Հին եգիպտացիների համար հիգիենան շատ կարևոր էր: Առավոտյան նրանք միշտ լվացվում էին, դրա համար օգտագործում էին մետաղյա ավազան և երկար քթով սափոր։
  15. Եգիպտացիները քայլում էին ոտաբոբիկ, այդ պատճառով էլ հատկապես ուշադիր էին իրենց իրենց ոտքերի հանդեպ։ Շատ բաղնիքներում, երբեմն էլ տներում կային հատուկ լոգարաններ ոտքերը լվալու համար։ Դրանք պատրաստվում էին քարից, ֆայանսից, կերամիկայից կամ փայտից։
  16. Բացի այդ, օգտակար է համարվել ոտքերի մերսումը, ինչպես նաև անուշահոտ յուղեր քսելը, որոնք վերացնում են տհաճ հոտերը և բարելավում մաշկը։Ancient Egypt 4
  17. Եգիպտացիները գնահատում էին երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Տեսքը պահպանելու և կնճիռների առաջացումից խուսափելու համար օգտագործում էին հատուկ քսուքներ, յուղեր, իսկ թևատակերին ու ոտքերին քսում էին թունդ հոտով քսուքմեր։
  18. Սպիները հեռացնելու համար մաշկին մեղր էին քսում, որը միախառնում էին լոտոսի մանրացված ծաղիկներ ու տարբեր բույսերի յուղերի հետ։ 
  19. Նույնիսկ ասում են, որ հին եգիպտացիներն այնքան էին գնահատում մաշկի խնամքի միջոցները, որ երբեմն որպես աշխատավարձ կոսմետիկա էին վերցնում։
  20. Օրվա ընթացքում շնչառությունը թարմ պահելու համար եգիպտացիները կոշտ կոնֆետներ էին ուտում։ Դրանք պատրաստվում էին մանրացված կնդրուկի, դարչինի, սեխի, սոճու սերմերի և հնդկական ընկույզների խառնուրդից և մեղրից։Ancient Egypt 5
  21. Եգիպտացի նկարիչները կզարմանային, եթե իմանային, որ մենք իրենց աշխատանքը համարում ենք արվեստ: Նրանք աշխատել են անանուն, չեն ստորագրել իրենց ստեղծագործություններից ոչ մեկը, կենդանության օրոք հայտնի չեն եղել։ Ըստ հին հասարակության՝ նկարիչների կամ քանդակագործների աշխատանքը ոչնչով չէր տարբերվում բրուտագործների կամ ատաղձագործների աշխատանքից։
  22. Նկարիչները երևակայություն չունեին. Առասպելական արարած նկարելու համար նրանք պարզապես միացրել են իրենց արդեն հայտնի առարկաների 2 մաս։ Օրինակ՝ օձի գլուխը կամ նույնիսկ դանակը կարող էին ամրացնել մարդու մարմնին։
  23. Երեխաներին դեռ վաղ տարիքից սովորեցրել են լողալ, քանի որ ջուրը մեծ նշանակություն ուներ եգիպտացիների կյանքում։ Ջրի հետ կապված խաղերը շատ էին։ Մարմնի վրա երեխաները կրել են ձկան տեսքով թալիսման՝ որպես պաշտպանություն ջրահեղձ լինելուց։
  24. Ճահիճներում նավակով շրջագայելիս եգիպտացիները հաճախ իրենց հետ կատու էին վերցնում: Կենդանին օգնում էր որսի ժամանակ:
     
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա