Logo

20 ոգեշնչող մեջբերում Միշել Օբամայի «Becoming» գրքից

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 24.12.2020Հեղինակներ
sdtfyguhu - 20 ոգեշնչող մեջբերում Միշել Օբամայի «Becoming» գրքից

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման մեր ժամանակի ամենաազդեցիկ կանանցից մեկն է: Նույնիսկ Սպիտակ տանը ապրելու ընթացքում նա ամուսնու ստվերում չի մնացել, այլ ակտիվորեն իրականացրել է բազմաթիվ նախագծեր: Նա մեծ հարգանք է վայելում հասարակության շրջանում։ Անցյալ տարի նրան նույնիսկ անվանեցին տարվա ամենաոգեշնչող կինը, որը շատերը կապում են  ինքնակենսագրության ՝ «Becoming. Իմ պատմությունը»-ը գրքի հետ:  Ձեզ ենք ներկայացնում 20 մեջբերում գրքից։

  • Անհամաձայնության աղմուկը երբեք չի մարում, բայց շատ հաջողակ մարդիկ սովորել են ապրել դրա հետ՝ ապավինելով նրանց, ովքեր հավատում են իրենց և կանգնած են իրենց դիրքերում:

 

  • Մարդկանց մեծ մասը այնքան էլ վատը չէ, եթե նրանց հետ լավ ես վերաբերվում:

 

  • Ես իրավաբան էի, իսկ իրավաբանները աշխատում են: Նրանք անընդհատ աշխատում են: Իրավաբանը լավն է այնքանով, որքան իր աշխատած ժամերի քանակն է:

 

  • Դրախտը իմ պատկերացումներում այն վայրն է, որտեղ ջազ է հնչում:

 

  • Եղել են օրեր, շաբաթներ, ամիսներ, երբ ես ատում էի քաղաքականությունը: Բայց պահեր էին լինում, երբ այս երկրի և նրա մարդկանց գեղեցկությունից շունչս կտրվում էր, և ես ոչ մի բառ չէի կարող արտասանել:

 

  • Փոքր երեխաների հետ կյանքի ճշմարտությունը. երբեմն բավական է, որ ընթրել եք, խնձորի խյուս գնել և ողջ եք։

 

  • Ձեր պատմությունը միակ բանն է, ինչ ունեք: Միակ բանը, որ միշտ կլինի ձեզ հետ: Սա մի բան է, որը հնարավոր չէ հերքել:

 

  • Բարաքը հավատում էր, երբ մյուսները չէին հավատում: Նա ուներ մի պարզ հավատ, որ եթե միշտ հավատարիմ մնաք ձեր սկզբունքներին, ամեն ինչ կստացվի:

 

  • Կյանքը կարճ է, չի կարելի վատնել այն: Եթե ​​ես մահանամ, չեմ ուզում, որ իմ մասին միակ հիշողությունները լինեն այն իրավական փաստաթղթերը կամ ապրանքային նշանների փաթեթը, որոնք ես օգնել եմ պաշտպանել: Համոզված էի, որ կարող եմ աշխարհին ավելին առաջարկել: Գործելու ժամանակն է:

 

  • Վերջին բանը, որ ես ուզում էի, այն էր, որ իմ աղջիկները մտածեին, թե կյանքը սկսվում է միայն այն ժամանակ, երբ տղամարդը տուն է գալիս: Մենք դադարեցինք սպասել հայրիկին: Հիմա նա է ստիպված հասնել մեզ:

 

  • Կան ճշմարտություններ, որոնց մենք բախվում ենք, և ճշմարտություններ, որոնք անտեսում ենք:

 

  • Եթե ​​ուզում ես իմանալ իմ կարծիքը, – ասաց մայրս, – ապա նախ փող աշխատիր, հետո մտահոգվիր երջանկության համար:

 

  • Հիմա ինձ թվում է՝ «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս» հարցը ամենահիմար հարցերից է, որ մեծահասակները կարող են տալ երեխաներին։ Ասես մեծանալն ավարտ ունի։

 

  • Եթե չզբաղվեք ինքնաբացահայտմամբ, ապա ձեզ արագ և անճշտորեն կբացահատեն ուրիշները։

 

  • Ըստ իս, հերիք է քիչ թե շատ խելամիտ սևամորթի կոստյում հագցնել, և սպիտակամորթերը խենթանում են։

 

  • Դուք կարող եք ինչ-որ բանի հասնել միայն ավելի լավ իրականություն ստեղծելու միջոցով, համենայն դեպս, ձեր պատկերացմամբ: Կամ, ինչպես Բարաքն ասաց մի երեկո՝ դուք կարող եք ապրել աշխարհում այնպես, ինչպիսին այն կա, բայց աշխատեք այն դարձնել այն, ինչ պետք է լիներ:

 

  • Ոգեշնչումն ինքնին մակերեսային է. դրան անհրաժեշտ է աջակցել քրտնաջան աշխատանքով:

 

  • Կնոջ ձայնն անտեսելու ամենադյուրին ճանապարհը այն լեզվակռիվ հայտարարելն է։

 

  • Եթե ​​փոփոխություն ես ուզում, չես կարող տանը մնալ ընտրությունների օրը:

 

 

թարգմանությունը՝ Vnews-ի


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա